Հայաստանում միլիոնավոր դոլարներ կորցրած ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանին պատկանող «Արին կապիտալ» ընկերությունը կանխամտածված սնանկացնելու մասին քրեական գործի նախաքննությունը դեռ շարունակվում է: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` չցանկանալով նախաքննության ընթացքի վերաբերյալ այլ մանրամասներ հրապարակել:
Հիշեցնենք, այս գործի շրջանակներում միակ մեղադրյալ Վլադիսլավ Մանգասարյանի կալանքի 1 տարին, որ թույլատրելի առավելագույն ժամկետն է, լրանում է մարտ ամսին, ուստի նախաքննական մարմինը կամ պետք է ազատ արձակի նրան, կամ հայտարարի նախաքննության ավարտի մասին: Դատելով, ոստիկանությունից մեզ տրամադրած տեղեկությունից՝ նախաքննությունն առաջիկա օրերին հազիվ թե ավարտվի: Նույն կարծիքը մեզ հետ զրույցում հայտնեց նաև «Արին կապիտալ» ընկերության սեփականատեր, ամերիկահայ գործարար Էդմոն Խուդյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը:
«Մեկ տարին լրանալուց հետո Մանգասարյանին, ժողովրդական լեզվով ասած, բաց կթողնեն, իսկ իրավաբանական լեզվով ասած` խափանման միջոց կալանքը կփոխարինվի, ասենք չհեռանալու մասին ստորագրությամբ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կանխատեսում արեց փաստաբանը:
Ինչ վերաբերում է ընթացող նախաքննությանը, ապա Լեռնիկ Հովհաննիսյանը նշեց, որ դրա վերաբերյալ որևէ տեղեկություն նախաքննական մարմինն իրենց չի տրամադրում, ինչը և փաստաբանի մոտ անվստահության զգացում է առաջացնում:
«Այն ժամանակ վստահում էինք, հավատում էինք, որովհետև ինչ-որ հրապարակային քայլեր էին կատարվում` մեղադրանք առաջադրել, արգելանք դնել, բայց հիմա որևէ մի քայլ չկա, որ հավատ ներշնչի, այն, որ 6 ամիս էլ կշարունակվի, 8 ամիս էլ նախաքննությունը, որևէ երաշխիք չկա, որ գործը կբացահայտվի»,- ասաց Լեռնիկ Հովհաննիսյանը` հավելելով, սակայն, որ միակ դրական տեղաշարժն այն է, որ, եթե նախկինում արգելանք էր դրված շենքի միայն որոշ բնակարանների վրա, ապա այժմ արգելանք է դրվել ամբողջ շենքի վրա:
Հիշեցնենք, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում «Արին կապիտալ» ընկերությունը կանխամտածված սնանկացնելու փաստով հարուցված քրեական գործով շուրջ 2.5 տարի քննության ի վերջո անցած տարվա մարտին Վլադիսլավ Մանգասարյանը կալանավորվեց եւ նրան մելադրանքներ առաջադրվեցին ոչ միայն կանխամտածված սնանկության համար, այլ ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով, այդ թվում փողերի լվացման համար: Իսկ անցյալ տարեվերջին քրեական գործն ուղարկվեց ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Հատուկ կարևորության գործերով վարչություն:
Ներդրումային ընկերության սեփականատեր Էդմոն Խուդյանը բազմիցս հայտարարել է, որ Վլադիսլավ Մանգասարյանը կեղծ փոխառություններով և կատարողական ակտերով ընկերությունը ծանրաբեռնել է պարտավորություններով, այնուհետև ընկերությանը պատկանող մնացած գույքը գրավադրել է այդ պարտավորությունների դիմաց և կազմակերպել «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի կանխամտածված սնանկությունը:
Սնանկության վարույթի շրջանակներում, ըստ Էդմոն Խուդյանի, Վլադիսլավ Մանգասարյանը, համագործակցելով սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանի հետ, դատարանում հաստատված կեղծ պահանջների դիմաց «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի շուրջ 2 000 000 դոլար արժողությամբ վերջին տարածքները նույնպես յուրացրել է:
Այս ամենի արդյունքում, գործարարի հաշվարկով, տասնյակ սփյուռքահայ ու հայաստանցի ներդրողներ զրկվել են շուրջ 2 000 000 դոլար ընդհանուր արժողությամբ իրենց բնակարաններից, ինքը` Է.Խուդյանը` իր ներդրումներից ու դրանից ակնկալվող եկամտից, իսկ պետությունը` շուրջ 1 500 000 դոլար հարկերից:
Այդուհանդերձ, գործի քննության մեջ այդպես էլ որևէ կարգավիճակով չեն ներգրավվել «Արին կապիտալ»-ի սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանը և ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանը, չնայած որ Խուդյանն իր փաստաբանների միջոցով պատկան մարմիններին է ներկայացրել նրանցից յուրաքանչյուրի` ընկերությանը պատճառած վնասի չափերի ու հանգամանքների մասին փաստեր: Իրեն տուժող ճանաչելու վերաբերյալ Խուդյանի դիմումները ևս անպատասխան են մնացել:
Փաստինֆո
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.