Որոտանի ՀԷԿ-ը պետական սեփականություն է, ուստի վերջինս պետք է վաճառվեր «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի շրջանակներում։ Իսկ պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շարժական գույքի, նշված օրենքի 3-րդ, 4-րդ և 12-րդ հոդվածների համաձայն, ենթակա է մասնավորեցման միայն մասնավորեցման ծրագրում ընդգրկվելուց և Աժ-ի հավանությունը ստանալուց հետո։
Սակայն կառավարությունը շրջանցել է օրենքով սահմանված կարգը, ՀԷԿ-ը չի ընդգրկվել մասնավորեցման ծրագրում ու չի ներկայացվել Աժ-ը:
Պարզվում է՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից մեկ շաբաթ առաջ կառավարությունը, այնուամենայնիվ ընդունել է Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի վերաբերյալ որոշում։ Խոսքը կառավարության՝ 2013թ. նոյեմբերի 21-ի նիստում ընդունված «Որոտանի ՀԷԿ-երի համալիր» ՓԲԸ գույքի առքուվաճառքի պայմանագրին հավանություն տալու մասին» որոշման մասին է։ Միայն թե այս որոշումը պահվում է գաղտնի։
«Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ այս որոշման նախագիծն ընդգրկված չի եղել ՀՀ կառավարության՝ 2013թ նոյեմբերի 21-ի նիստի օրակարգում։ Այդ մասին որևէ բառ չկա նաև այդ օրվա կառավարության նիստի. մասին պաշտոնական հաղորդագրության մեջ։
Ասել է թե՝ Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի մասին հանրությունը նախապես տեղյակ չի եղել։ Միայն կառավարության կողմից ընդունվելուց և 2013թ. դեկտեմբերի 27-ին վարչապետ Տ. Սարգսյանի կողմից ստորագրվելուց հետո այն տեղադրվել է կառավարության պաշտոնական կայքում, ընդ որում ծածուկ։ Թեև կասկածներ կան, որ այս որոշումն ընդունվել է հետին թվով։
Իրավաբանները պնդում են՝ անկախ այս որոշումից, և հատկապես այս որոշումը կայացնելուց հետո կառավարությունը պարտավոր էր Որոտանի ՀԷԿ-ն ընդգրկել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ու ներկայացնել Աժ՝ վերոհիշյալ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն։ Ի դեպ, ժամանակին այդպես են մասնավորեցվել մի շարք այլ խոշոր ընկերություններ, ինչպիսիք են «ԱրմենՏել»-ը, «Արարատ» կոնյակի գործարանը և այլն։
Նույն օրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում կառավարությունը կայացրել է մեկ այլ որոշում` «Որոտանի ՀԷԿ-երի համալիր» ՓԲԸ կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին։ Այդ որոշման համաձայն՝ Որոտանի ՀԷԿ-ի կանոնադրական կապիտալի մեջ են վերականգնվել 89 մլն 349 հազար 826 դրամ արժողությամբ չորս ջրամբարները՝ Սպանդարյանի, Անգեղակոթի, Տոլորսի և Շամբի ջրամբարները։ Այլ կերպ ասած՝ կառավարությունը մի որոշմամբ նախ Որոտանի ՀԷԿ-ին է վերադարձրել ջրամբարները՝ այդպես ավելացնելով ՀԷԿ-ի կապիտալը, ապա, մեկ այլ որոշմամբ, Որոտանի ՀԷԿ-ի գույքը, այդ թվում՝ վերոհիշյալ ջրամբարները, վաճառել ամերիկյան կազմակերպությանը։
Ի դեպ, նշված ջրամբարները համարվում են ռազմավարական նշանակության օբյեկտներ, որոնք գտնվում են հատուկ պահպանության տակ։ Ավելին՝ «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը սահմանում է. «Ջրի ազգային ծրագրով սահմանված պետական նշանակության ջրային համակարգերը պետական սեփականություն են և ենթակա չեն մասնավորեցման»:
Ժողովուրդ
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.