Արդեն երկար տարիներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից կրթության ոլորտում իրականացվում են հոգևոր բնույթի տարաբնույթ նախաձեռնություններ և ծրագրեր: Համագործակցելով Կրթության և գիտության նախարարության հետ՝ ՔԴԿ-ն լայն գործունեություն է ծավալում նախադպրոցական, միջնակարգ կրթության ոլորտներում. հովանավորությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կազմակերպում և իրականացվում են տարբեր միջոցառումներ, մրցույթներ, օլիմպիադաներ, Հայ Եկեղեցու պատմության ուսուցիչների համար սեմինարներ, վերապատրաստման դասընթացներ: ՔԴԿ աշխատակիցներն այցելում են կրթական հաստատություններ, կազմակերպում ուխտագնացություններ, ուսուցիչների և աշակերտների հանդիպումներ համայնքների հոգևոր հովիվների հետ: Իսկ ԵՀԽ Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվում է «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» սոցիալական ծրագիրը:
Այս տարի ՔԴԿ տնօրեն Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանը հայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար պարգևատրվեց Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:
Հայր Վարդանն այսօր մեզ հետ զրուցում է ընտանիքում երեխայի քրիստոնեական դաստիարակության մասին:
— Հայր սուրբ, ի՞նչ եք հասկանում քրիստոնեական դաստիարակություն ասելով:
-Քրիստոնեական դաստիարակությունը երեխային ազգային քրիստոնեական արժեքների, գիտելիքների և դրանք կյանքի վերածելու հմտության ուսուցանումն է, կյանքում ճիշտ ընտրության համար իմաստություն, գիտելիք տալն է, որպեսզի նա տարբերակի և զատորոշի չարն ու բարին:
—Ո՞ր տարիքից կարելի է երեխային քրիստոնեական գիտելիք մատուցել:
-Երեխայի դաստիարակությունը սկսում է ամենավաղ տարիքից և շարունակվում` ըստ նրա ընկալունակության և հասունության աստիճանի: Երեխային քրիստոնեական գիտելիքներով սնել հարկավոր է սկսած հղիության օրերից՝ ներարգանդային տարիքում: Երեխայի առաջին դաստիարակը մայրն է, ով պետք է կարողանա իր զավակին սնել քրիստոնեական արժեքներով: Այդ պատճառով պետք է նախևառաջ մայրերը լինեն ճշմարիտ քրիստոնյաներ, աղոթական կյանքով ապրեն, ինչն իր ազդեցությունն անպայմանորեն կթողնի երեխայի վրա:
—Հոգևոր՝ ի՞նչ տեսակի գիտելիք կարելի է տալ երեխաներին և ինչպե՞ս:
-Աստծո մասին երեխայի հետ պետք է խոսել փոքր տարիքից: Բայց պետք է նկատի ունենալ տարիքային առանձնահատկությունները՝ փոքրիկին ուսուցանել իր տարիքի ընկալունակության սահմաններում: Օրինակ` 3-6 տարեկանում կարելի է նկարազարդելու, երգելու միջոցով ուսուցանել, ինչպես նաև պարզ աղոթքներ, խաչակնքել սովորեցնել, եկեղեցի տանել և այլն: Մինչև երեխայի գիտակցական տարիքը հոգևոր գիտելիք կարելի է տալ պատումների միջոցով (օրինակ` արարչագործության մասին): Միաժամանակ, պետք չէ Աստծուն ներկայացնել պապիկի կերպարանքով. կերպավորումը ճիշտ չէ:
Պետք չէ մտածել, որ երեխան չի հասկանում Աստծուն: Նա ավելի լավ կարող է զգալ Աստծո ներկայությունը, քան մեծահասակը, հոգևոր կապով կապվել իր հոգևոր ծնողին՝ Աստծուն, ինչպես կապվում է մարմնավոր ծնողներին:
—Ո՞ր տարիքից կարելի է երեխային եկեղեցի տանել:
-Կարծում եմ` մանկությունից: Այդ հասակում նրանք կարող են չարաճճիություն անել, սակայն պետք է տանել, որպեսզի երեխան սովորի եկեղեցի գնալ: Փոքր տարիքից նա պետք է լսի շարականները, պատարագին ու ծիսական արարողություններին մասնակցությունն իր համար բնական երևույթ պիտի լինի: Անձի քրիստոնեական գիտակցությունը ձևավորվում է փոքր տարիքից, նա պետք է ծնկել, աղոթել, երգել սովորի: Կարծում եմ` եթե երեխան աղոթող շուրթեր, սիրող սիրտ ունենա, չի կարող չար մարդ դառնալ: Երեխայի ոտքերը պետք է վարժված լինեն տաճար գնալու, շուրթերը` աղոթելու, սիրտը` Աստծո ներկայությունը զգալու:
-Որքանո՞վ են կարևոր ծնողների առողջ փոխհարաբերությունները և ինչպե՞ս են անդրադառնում երեխայի դաստիարակության վրա:
-Ընտանիքում առողջ փոխհարաբերությունների առկայությունը, ծնողների ճիշտ ապրելակերպը հոգևոր դաստիարակության հիմնական աղբյուրն է: Ծնողն առաջին դաստիարակն ու օրինակն է իր երեխայի համար. նա հետագա կյանքի ընթացքում փորձելու է նմանվել ծնողներին՝ ինչպես էին նրանք այս կամ այն իրավիճակում որոշումներ կայացնում:
Եթե ընտանիքում ամուր լինեն իրական սիրո հիմքերը, դժվարություններն ու խնդիրները հարթվեն փոխըմբռնումով և զիջումով, երեխան, սիրո մեջ մեծանալով, առողջ հոգեկերտվածք կունենա: Իսկ եթե նա ընտանիքում անընդհատ վեճեր, ծեծ, նվաստացում, հայհոյանք տեսնի, այդ ամենը հետագայում իր բացասական հետքը թողնելով երեխայի հոգեբանության վրա, անպայման կարտահայտվի իր սխալ արարքների մեջ:
—Ի՞նչ դեր ունի քրիստոնեական-հոգևոր դաստիարակությունը անձի հոգեկերտվածքի, աշխարհայացքի ձևավորման գործում:
-Հզոր եկեղեցի ունենալու համար պետք է մեր երեխաներին դաստիարակենք եկեղեցական-քրիստոնեական արժեքներով, որի շնորհիվ անձը բարոյական կլինի, կճանաչի մեղքը և կխուսափի դրանից: Արդյունքում մենք կունենանք արժանավոր քաղաքացիներ, բարոյական արժեքներով հարուստ, և ոչ` բարոյազրկված հասարակություն: Այս ամենի ճանապարհին նախևառաջ պետք է կերտել անձին, մարդուն, նրա մեջ Աստծո ներկայությունը նորոգել: Սա նաև կարևոր է ազգապահպանության տեսանկյունից, քանի որ հոգևոր և ազգային արժեքները միախառնված են: Երեխային քրիստոնեական արժեքների մեջ կրթելու և դաստիարակելու շնորհիվ կարող ենք հզոր հայրենիք և հզոր եկեղեցի ունենալ:
Զրուցեց` Մարիամ Ավետիսյանը
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.