Թևոսիկի եղբոր սպանության գործով «Ժողովուրդ»-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել։ Ըստ այդմ Թևոսիկի եղբոր սպանությունը կապված է քրեական լրջագույն «ռազբորկաների» հետ, մասնավորապես, սպանված Արթուրը, կալանավորվածներ Իսոն, Տիգրանը և անհետացած Մոսոն ունեցել են ընդհանուր ֆինանսական խնդիրներ։ Նրանք չեն կարողացել միմյանց մեջ կիսել շուրջ 1.5 մլն դոլար։ Մեր տեղեկություններով՝ վերջիններս ընդհանուր մի գործ են արել, և դրանից Իսոյին ու Տիգրանին հասանելիք բաժինը այդպես էլ նրանց չի տրվել։ Նույնիսկ տղաներին խոստումներ են տվել, թե իրենց հասանելիք գումարը կստանան Եվրոպայում։ Սակայն այնտեղ ևս հարցը չի լուծվել, ավելին՝ այլ քրեական խմբավորումներ Հայաստանից Եվրոպա մեկնածներին ասել են, թե այդ գումարը «օբշյակի» փողն է։
Ստեղծված լարված դրությունը Արթուրի, Իսոյի և Տիգրանի միջև շատ վաղուց է եղել, և գործով կալանավորված Տիգրանն իրավիճակը հարթելու համար իր դստեր հարսանիքի քավոր է դարձրել Թևոսիկի եղբորը՝ Արթուրին։
Սակայն նրանց միջև ստեղծված սուրբ կապերն էլ իրավիճակը չփրկեցին, և սպանության գաղափարը հանգիստ չտվեց կողմերին։ Սա դեռ վերջը չէ. դեպքից հետո ոստիկանները Իսրայել Սարգսյանի բնակարանում երկու օր շարունակ խուզարկություն են իրականացրել, սակայն որևէ կասկածելի բան չեն հայտնաբերել։
Խուզարկվել է նաև նրա հայրական տունը, որտեղից որոշ իրեր են տարել։ Մեզ հասած տեղեկություններով՝ Իսրայելի հայրական տանից տարել են նրա հոր բաճկոնը և գլխարկը։ Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը գրել էր, թե այն մեքենան, որի մեջ ձերբակալել են Իսոյին, նրանը չի եղել։ Ավելին՝ այդ օրը Իսոն եղել է իր երկու ընկերների հետ։
Ժողովուրդ
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.