Միասնական քննչական կոմիտեի ստեղծման հետ կապված օրենսդրական փաթեթն արդեն Ազգային ժողովում է և Դավիթ Հարությունյանի ղեկավարած իրավական հարցերի հանձնաժողովում քննարկման փուլում: Դեռևս հստակ է միայն այն, որ այս կառույցը, որն ի սկզբանե պետք է մեկտեղեր բոլոր կառույցների քննչական մարմինները, միավորելու է միայն ոստիկանության և պաշտպանության նախարարության քննչական մարմինները: Սկզբնական գաղափարի ձևախեղումն արդեն վկայում է, որ ստեղծման նպատակն իշխանության համար վճռական փուլերում անուրանալի ծառայություններ մատուցած Աղվան Գառնիկիչին անպաշտոն չթողնելն է: Ապագա կառույցի կադրային քաղաքականությունը ևս հատկանշական է: Թեև ստեղծվող կառույցը կոչված է անաչառ քննչական գործողություններ իրականացնելուն, սակայն խոսվում է, որ այստեղ են տեղափոխվելու բոլոր գործող քննչականները՝ իրենց ղեկավար կազմերով:
Օրինակ, լուրեր կան, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ, ՀՀ փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը գնալու է կոմիտե և զբաղեցնելու է քննչական ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը:
Նրան պարտադրե՞լ են տեղափոխվել Աղվան Հովսեփյանի ենթակայության տակ աշխատելու, թե՞ ընտրության հնարավորություն են տվել: Ի վերջո, Գագիկ Համբարձումյանի գնալ-չգնալը պատահական չէ, նա լրջագույն կառույցի ղեկավար է և Գառնիկիչի հետ համատեղ շատ «վճռական» քննություններ է իրականացրել: Այս թեմայով զրուցեցինք ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ, փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանի հետ:
— Պարոն Համբարձումյան, քննչական գլխավոր վարչությունը Միասնական քննչական կոմիտե տեղափոխելուց հետո Ձեզ ի՞նչ է սպասվում, տեղափոխվելո՞ւ եք այնտեղ, թե՞ մնալու եք ոստիկանության համակարգում:
— Շնորհակալ եմ, որ մտահոգված եք իմ ճակատագրով, բայց նշեմ, որ պարզապես այնտեղ աշխատանքների կազմակերպչական գործընթացները շարունակվում են, կլինեն ստորաբաժանումներ, որից հետո պարզ կլինի՝ ով ինչով կզբաղվի:
— Իսկ Ձեզ հնարավորություն տրվե՞լ է ընտրություն կատարել փոխոստիկանապետի պաշտոնի և նոր կոմիտեի միջև:
— Գիտեք, ընտրության հնարավորություն միշտ կա, մի խոսք կա, ասում է՝ ցանկացած անելանելի վիճակից առնվազն երկու ելք կա: Դա հին ժամանակներում են ասել, հետևաբար, ես դա էլ եմ մտածել, ոստիկանության համակարգն իմ հարազատ համակարգն է, և իմ ողջ կյանքն այստեղ եմ աշխատել…
— Այս դեպքում ո՞րն է նախընտրելի ելքը:
— Ժամանակը կգա՝ բարին էլ հետը, բայց ես մասնագիտությամբ քննիչ եմ, և դա իմ որոշում կայացնելու համար դեր խաղում է: Ինչո՞ւ է Ձեզ թվում, որ կոմիտեում բարձր պաշտոն չեմ զբաղեցնելու:
— Ձեզ համար տարբերություն չկա՞. ի վերջո, այստեղ նաև փոխոստիկանապետի բարձր պաշտոնն եք զբաղեցնում, ինչը շատ կարևոր լծակ է:
— Ձեզ թվում է՝ ես այնտեղ լինելու եմ շարքային քննի՞չ:
— Բայց փոխոստիկանապետ չեք լինելու:
— Դե, եթե նոր մարմին է ձևավորվում, ապա այդ մարմնում քննչական մասում համապատասխան տեղ կլինի:
— Կնշե՞ք ոստիկանության և կոմիտեի ենթակայության ներքո գործող քննչական մարմինների տարբերությունները: Ի՞նչ դժվարությունների, հարցերի կբախվեք, եթե տեղափոխվեք Միասնական քննչական կոմիտե:
— Դե, դժվարությունները կապված են լինելու կազմակերպչական բնույթի խնդիրների հետ, ինչպես նոր կազմավորվող ցանկացած կառույցում:
Ստորաբաժանումների մեջ եղած աշխատանքները կկարգավորվեն, այսինքն՝ հիմնականը դա է, որ նոր ստեղծվող մարմին է, ու կազմակերպչական առումով շատ խնդիրներ են լինելու:
— Իսկ կոմիտեում կլինի՞ նույնանման համատեղում, ասենք՝ Աղվան Հովսեփյանի տեղակալ ու քննչականի ղեկավար:
— Քննչական կոմիտեի ղեկավարն ունենալու է 3-4 տեղակալ: Ճիշտն ասած՝ ես աշխատանքի կազմակերպման պատկերացում չունեմ այս պահին, բայց մասնագիտական գործունեությունը շատ կարևոր է, նեղ ճյուղային մարմին է, և նեղ մասնագիտական գործունեությամբ ես զբաղվելու:
Ոստիկանության նման ընդգրկուն մարմին չէ, որ լինեն տարբեր ծառայություններ, տարբեր ուղղություններով: Իսկ քննչական ապարատը կոնկրետ ուղղություն ունի, պետք է կոնկրետ զբաղվես կոնկրետ մասնագիտական գործունեությամբ:
— Պարոն Համբարձումյան, Աղվան Հովսեփյանի ենթակայության տակ աշխատանքն ինչպե՞ս եք պատկերացնում, երբ նա գլխավոր դատախազն էր, երբեմն լուրջ լարվածություն էր լինում երկու համակարգերի միջև, որոնց Դուք հատկապես ավելի շատ բախված կլինեք:
— Նախ սկսենք նրանից, որ կոնֆլիկտը, հակասությունը զարգացման հիմքն են, հետևաբար, դա այնքան էլ անբնական բան չէ, բայց էդ երկու համակարգերի միջև մի քիչ էլ ձեր՝ լրագրողներիդ թեթև ձեռքով գունավորված ներկայացվեց: Այդպիսի լուրջ իրավիճակ երբեք գոյություն չի ունեցել, բայց որ ասում եք՝ ինչպես աշխատել Հովսեփյանի հետ և այլն, մենք բոլորս պետական պաշտոնյաներ ենք ու ծառայում ենք ոչ թե ղեկավարին, այլ պետությանը, հետևաբար, դրանով ամեն ինչ մնում է իր տեղը, ես երբեք որևէ ստորաբաժանումում ոչ մի ղեկավարի չեմ ծառայել, ծառայել եմ պետությանը: Դրանով ամեն ինչ ասված է: Խնդիրներ չկան, ցանկացածն իր գործով է զբաղվելու: Անլուծելի հակասություններ ես երբեք որևէ մեկի հետ չեմ ունեցել:
Հրապարակ
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.