«Հայկական Վարկած»—ի զրուցակիցն է «Լեգիտիմուս» իրավաբանական ընկերության ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու Տիգրան Սահակյանը:
— Անաչառ ու անկախ դատավորներ ունենալու նախադրյալները.
— Այսօր մեր իրականության մեջ ակտուալ է դատական իշխանության անկախության հարցը: Երբ ուսումնասիրում ենք օրենսդրական դաշտը, ՀՀ Սահմանադրությունը, որոնք կարգավորում են այս ոլորտը, առաջին հայացքից թվում է, թե բացարձակ անկախության սկզբունքով առաջնորդվող դատական համակարգ ունենք, որն ազատ է իշխանական և այլ ազդեցություններից: Կարծում եմ, որ իրականությունը փոքր-ինչ այլ է: Այն մեխանիզմները, որոնք դատավորի շահերը ներկայացնելու և պաշտպանելու համար են նախատեսված, չեն կարողանում արդյունավետ գործել, որի արդյունքում խոցելի է դառնում դատավորի անկախությունը:
Այժմ նոր օրենսդրական նախաձեռնություն է շրջանառվում, որտեղ արծարծվում են նաև դատավորների, կենսաթոշակների նվազեցման հարցը: Վստահություն չկա վաղվա օրվա նկատմամբ, որ դատավորն իր աշխատանքային գործունեությունը դադարեցնելուց և թոշակի անցնելուց հետո կարող է նյութապես ապահովված լինել: Երբ ծանոթանում եմ այդ փաստաթղթի հետ, տպավորությունս այնպիսինն է, թե արհեստականորեն ստեղծվում է մի իրավիճակ, որ որևէ մեկը չցանկանա և վախենա դատավոր աշխատել, էլ չեմ նշում այլ խնդիրների մասին, որոնք առկա են այսօրվա դատաիրավական համակարգում: Կարծում եմ, որ առաջնահերթ նյութական անկախությունը պետք է ապահովվի:
— Դատավորին պատասխանատվության ենթարկելու հիմքերը.
— Հարցն այնքան տարածական ու խորն է, որ դժվար է ասել, թե լուծումը, որն է, որովհետև այն իրենից ներկայացնում է մի քանի ենթախնդիրներ, որոնք էլ համակցությամբ այս խնդիրն են առաջացնում. օրինակ` ովքե՞ր և ի՞նչ կարգով են Արդարադատության խորհրդի անդամներ նշանակվում, դատավորի պատասխանատվության հարցն ինչպե՞ս է առաջ գալիս, ի՞նչ հիմքերով, արդյո՞ք ճիշտ է դատավորին պատասխանատվության ենթարկել նյութական իրավունքի նորմի ոչ ճիշտ կիրառման համար, թե՞ պատասխանատվությունը սահմանված պետք է լինի միայն դատավարական իրավունքի նորմի կոպիտ խախտման դեպքերում: Նման հարցերին իր վերջին զեկույցում անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանը, որտեղ ի թիվս այլ խնդիրնրի շոշափել է նաև, այն, որ երկակի ստանդարտներ են կիրառվում դատավորի աշխատանքի ընթացքում իր պրոֆեսիոնալ գործունեությունն իրականացնելիս դատավարական՝ տույժերի ենթարկելու առումով:
Ցանկացած քաղաքացի օրենքով սահմանված կարգով ունի եռաստիճան դատական համակարգով իր իրավունքների պաշտպանվածության հնարավորություն, երբ ոտնձգություններ են կատարվում իր աշխատանքային իրավունքների նկատմամբ: Նրան օրենքով սահմանված կարգով հնարավորություն է տրված, իր խախտված իրավունքները դատական կարգով պաշտպանելու համար: Այսօր ի՞նչ վիճակում է գտնվում դատավորն այս առումով: Եթե դատավորը, ըստ օմբուդսմենի բնորոշման «չսիրված» կամ «միջին» դատավորների կարգում է, ապա նրա հարցը արդարադատության խորհրդում հայտնվելու հավանականությունը շատ մեծ է:
Արդարադատության խորհուրդը դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը քննելու արդյունքում կարող է դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը.
1) նախազգուշացում.
2) նկատողություն, որը զուգորդվում է` դատավորին 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով.
3) խիստ նկատողություն, որը զուգորդվում է` դատավորին 1 տարի ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով.
4) դատավորի լիազորությունների դադարեցման միջնորդությամբ Հանրապետության Նախագահին դիմելը:
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննության արդյունքում Արդարադատության խորհուրդը կարող է կայացնել հետևյալ որոշումներից մեկը.
1) դատավորին սույն օրենսգրքով նախատեսված կարգապահական տույժի ենթարկելու մասին.
2) գործը կարճելու մասին:
Փաստորեն որևէ այլ մարմին, ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ, որն իրավասու լինի ստուգել Արդարադատության խորհրդի որոշման իրավաչափությունը, ինչն էլ հնարավոր սուբյեկտիվ մոտեցման տեղիք է տալիս որոշակի կոնկրետ դեպքերում՝ Դատավորին զրկելով իր իրավունքնների պաշտպանության որևէ օրենսդրական հնարավորությունից:
Գործնականում դատավորը խորհրդի որոշումը բողոքարկելու հնարավորություն չունի, իսկ նախագահը վեր է լուծում միայն այն փաստարկները, որոնք ներկայացվել են խորհրդի կողմից` այն սկզբունքով, որով և հարցը դարձել է խորհրդի քննարկման առարկա, այսինքն «միջին» և «չսիրված» դատավոր սկզբունքով:
Ինչո՞ւ դատավորը պետք է զրկված լինի Արդարադատության խորհրդի որոշումը գոնե մեկ ատյան դատական կարգով բողոքարկելու հնարավորությունից: Ինչո՞ւ հնարավորություն չտալ դատավորին, որպեսզի դիմի Սահմանադրական դատարան և վիճարկի խորհրդի որոշումը սահմանադրականության առումով, և դրանից հետո միայն նախագահի կողմից որոշվի՝ դադարեցվո՞ւմ է տվյալ դատավորի լիազորությունները, թե՝ ոչ:
Կարծում եմ, որ պետք է գործի արդարադատության խորհրդի որոշումը Սահմանադրական դատարանում բողոքարկելու մեխանիզմը, որը ոչ ավելորդ անգամ, բայց լրացուցիչ կապահովի ու կերաշխավորի դատավորի անկախության սկզբունքը: Դատավորն ավելի անկաշկանդ կաշխատի, այն մտավախությունը չի ունենա, թե որևէ մեկին իր կայացրած վճիռը դուր չգալու հետևանքով Արդարադատության խորհուրդը իր նկատմամբ որոշում կկայացնի, որից հետո կմնա ՀՀ նախագահի ստորագրության հարցը: Գոնե այդ ամենը ՍԴ-ում քննարկելու, բացատրելու, պարզաբանելու և սահմանադրությամբ իր անձեռնմխելիությունն ու անկախությունը երաշխավորված լինելու հնարավորություն կունենա:
ՀՀ նախագան հանդիսանում է դատավորի անկախության երաշխավորը, որը հիանալի սահմանադրական կարգավորում է տալիս այս հարցում նախագահի միանձնյա որոշման իրավասությանը, սակայն կարծում եմ, որ նախագան որոշումը կայացնելիս պետք է օբյեկտիվ, բազմակողմանի և օրինական հիմքերը վերլուծելու հնարավորություն ունենա:
— Կոռուպցիան դատական համակարգում.
— Ինչպես նշել էի, ըստ մարդու իրավունքների պաշտպանի բնորոշման, դատավորները բաժանվում են, այսպես ասած, «սիրված», «միջին» և «չսիրված» դատավորների՝ կախված նրանից, թե որքանով կդառնան ինչ-որ մեկի կամքի կատարող: Պետք է հասկանալ, որ դատավորն էլ մարդ է, ով այս իրականությունում է ապրում, հասարակության անդամ է, այսինքն՝ նրան խորթ չեն մարդկային տարրական ազդեցությունները՝ աշխատանք կորցնելու վախի զգացումը, ընտանեկան խնդիրները և այլն, նաև զերծ չի կարող մնալ հասարակական այն երևույթներից, որոնք բոլորիս են բնորոշ:
Աշխարհի առաջատար երկրներում արված է առավելագույնը, որպեսզի դատավորի անկախությունը հնարավոր լինի պահպանել, որ նա հնարավորինս զերծ լինի վերոնշյալ գործոնների ազդեցությունից, կարողանա իրականացնել այն գործունեությունը, որն օրենքով դրված է նրա վրա՝իրականացնել արդարադատություն: Դրա առաջին և կարևորագույն հիմնական գործոնը պետք է նյութական ապահովվածությունը լինի: Գուցե որոշ անձանց՝ և դատական համակարգում և իշխանական այլ թևերում ձեռնտու չէ, որ դատավորը, ինչպես ֆինանսապես, այնպես էլ այլ ազդեցություններից անկախ լինի:
Դատավորը, լինելով ֆինանսապես ապահովված, կարիք չի ունենա այլ ճանապարհներով իր նյութական բարվոքությունն ապահովել, իսկ դրա արդյունքում կվերանա նաև դատավորի նկատմամբ այլ ազդեցությունների կիրառման և նրան կամակատար դարձնելու հնարավորությունը: Ցավոք սրտի, այսօր շրջանառության մեջ են դրվում օրենսդրական այնպիսի նախաձեռնություններ, որոնք ուղղակիորեն հարվածում են այս սկզբունքին: Մենք հիմա դատաիրավական բարեփոխումների գործընթացում ենք. հակակոռուպցիոն ծրագրերի մասին է խոսվում, զեկույցներ են ներկայացվում համաշխարհային և եվրոպական ատյաններում, որ Հայաստանում այս ու այն բարեփոխումներն են արվում, բայց գործնականում նկատվում է հակառակ դրսևորումների տենդեց:
Մեկ իրականություն կա, որի մասին դեռևս Մխիթար Գոշն էր ասել. Արդարադատությունը թանկ հաճույք է: Եթե պետությունը ցանկանում է ունենալ արդարադատություն, դրա համար պետք է վճարի, եթե չի վճարում, վճարողներ կողքից միշտ կարող են գտնվել: Հակակոռուպցիոն ծրագրի շրջանակներում պետությունն առաջին հերթին պետք է ցանկանա դատավորին կայուն և արժանավայել համապատասխան աշխատավարձ տալ: Օրենքով սահմանված կարգով՝ դատավորն իրավունք չունի այլ գործունեություն իրականացնելու, հետևաբար պետք է նրա նյութական ապահովվածությունն այնքան լինի, որ չմտածի այլ եկամուտների մասին և չենթարկվի կոռուպցիոն ռիսկերի, ինչն էլ որակյալ աշխատանքի և արդարադատության իրականացման ռեալ երաշխիքներ կապահովի:
Մարինե Ամիրյան
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.