Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2014թ. միջոցառումների ծրագրին, որի իրականացմամբ պետք է զգալիորեն բարձրանա երկրի ընդհանուր մրցունակությունը: Ձեռնարկվելիք միջոցները նպաստելու են բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցմանը, փոքր և միջին ձեռնարկությունների արագ աճի խթանմանը, հարկային և մաքսային հավասարակշռված քաղաքականության իրականացմանը:Վարչապետ Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել առաջիկա 4 ամսվա ընթացքում համալիր ծրագիր կազմել և այդ փաստաթղթում ընդգրկել նշված հարցի քննարկմանը նվիրված վերջին խորհրդակցության ժամանակ արված առաջարկությունները:
ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի ազգային բրենդը մշակելու և համաշխարհային հանրությանը ներկայացնելու նպատակով կառավարությունը լրացում է կատարել իր նախկին որոշումներից մեկում և ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացրել 62 մլն դրամ: Նախարարին հանձնարարվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ կնքել դրամաշնորհային պայմանագիր` ծրագրի իրականացման համար պահանջվող գումարի մնացած մասը`225 հազար ԱՄՆ դոլարը, այլ աղբյուրներից ապահովելու պայմանով:
ՀՀ կենտրոնական բանկի գործառույթների անհրաժեշտությունից ելնելով, ինչպես նաև ԿԲ կողմից վարվող տեղեկատվական համակարգեր ներառված տեղեկության հավաստիությունն ապահովելու նպատակով կառավարությունը հաստատել է ԿԲ-ին բնակչության պետռեգիստրի տեղեկատվական համակարգից տվյալներ տրամադրելու կարգը: ՀՀ կենտրոնական բանկը վարում է ֆինանսական համակարգի համար կարևոր նշանակություն ունեցող այնպիսի շտեմարաններ, ինչպիսիք ԱՊՊԱ տեղեկատվական համակարգը, վարկային ռեգիստրը, որոնցում հաճախ են ծագում անձի նույնականացման հետ կապված խնդիրներ: Որոշման համաձայն նշված տեղեկությունը ԿԲ-ին կտրամադրի պետռեգիստրը, ինչի շնորհիվ կլուծվեն առկա խնդիրները, կապահովվի շտեմարանների բնականոն և արդյունավետ աշխատանքը:
Նիստում հաստատվել է փոստային կապի ոլորտում մոնիթորինգի իրականացման կարգը: Մոնիթորինգի ընթացքում պետք է հայտնաբերել, վերլուծել և գնահատել քաղաքացիներին և կազմակերպություններին մատուցվող ծառայությունների նշանակությունը, այդ թվում` ծառայությունների վերջնական արդյունքի վրա ծախսված ժամանակը և ֆինանսական ծախսերը: Մոնիթորինգի իրականացման ժամանակ փոստային կապի ծառայությունների որակական գնահատման ցուցանիշներն են վիճակագրական և սոցիալական հարցման տվյալները:
Հաշվի առնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված ՊՈԱԿ-ների գործունեության ոլորտային առանձնահատկությունները` մանկատուն, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն, ծերերի և հաշմանդամների տուն-ինտերնատ և այլն, կառավարությունը նախարարին պարտավորեցրել է հաստատել հաստիքացուցակի օրինակելի ձև, պաշտոնների անվանացանկեր և պաշտոնների նկարագրերի օրինակելի ձևեր, աշխատավարձերի միասնական համակարգի ձևավորման մոտեցումներ և մեխանիզմներ: Որոշումը միտված է ՊՈԱԿ-ների աշխատողների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակին:
Վերաբաշխում կատարելով ՀՀ 2014թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, գործադիրը դրանով իսկ ապահովել է մինչև 2014թ. հունվարի 1-ը Հայաստանում ծնված երեխաներին ծննդյան միանվագ նպաստի հատկացման բնականոն գործընթացը:
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
- 15:10-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»
- 15:10Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլինի
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.