«Էդ Սուրիկ Խաչատրյանին 25 տարի առաջ, երբ ճանաչում էի, էն ժամանակ ոչ մեկը ոչ մի վատ բան չէր ասում: Երբ շան տղեն, զենքը վերցրած, չանթիկը վզին գցած, սահման էր պահում»,- Aravot.am-ին ասել է գեներալ Մանվելը: Թղթակցի դիտարկմանը, թե նրան ազատամարտիկները սահմանին չեն տեսել, ասում են պատերազմի ժամանակ թալանով էր զբաղված, գեներալն ասել է. «Ղալաթ են անում, ես տեսել եմ: Էն ժամանակ թալան կա՞ր»: Իսկ հարցին` տեղյա՞կ է, որ Սուրիկ Խաչատրյանին տարբեր հանցագործությունների մեջ են մեղադրում, նա պատասխանել է. «Երբ որ հանկարծ դատարանով մեղադրանքի որոշում լինի, ես ու դու գնանք մի հատ էլ տանք բերանին»:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Երկրապահի համագումարում ղեկավար կազմի անդամ է ընտրվել: Վարչության անդամ է ընտրվել նաև փառապանծ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Երբ Մանվել Գրիգորյանին լրագրողները հարցրել են, թե որտեղ է կռվել Սամվել Ալեքսանյանը, գեներալը պատասխանել է, թե նա եղել է իր բրիգադի սպա: Թե ինչպես, երբ և ում հրամանով է սպայական կոչում ստացել Սամվել Ալեքսանյանը, գեներալը չի ասել:
Պատերազմի ժամանակ հարավային պաշտպանական շրջանում, որտեղ գտնվում էր նաև գեներալ Մանվելի բրիգադը, Սուրիկ Խաչատրյանին բավական լավ են հիշում: Գումարտակների հրամանատարները պատմում են, որ Հորադիզի «մսաղացների» ժամանակ Գորիսի գումարտակի հրամանատար Սուրիկ Խաչատրյանը լքել է դիրքերը, որը պատճառ է դարձել մարդկային մեծ կորուստների:
Փոխարենը, մարտական հրամանատարները պատմում են, որ Սուրիկ Խաչատրյանը «պոստեր» էր տեղադրել հարավային գոտու ճանապարհներին և «համակարգում» էր անցուդարձը: Ի դեպ, այդ ճանապարհով էին անցնում նաև գեներալ Մանվելի «գռուզները»:
Սակայն, եթե մարտական հրամանատարներն այս կամ այն կերպ «հիշում» են Սուրիկ Խաչատրյանին, ապա Սամվել Ալեքսանյանի պարագան նրանց մեծ զարմանք է պատճառել: Օրինակ, Շմայսին հիշում են, ով գեներալ Մանվելի «ադյուտանտն» էր և հարավի հայկական գյուղերում զբաղված էր «ազգին ծառայելով»: Սակայն Սամվել Ալեքսանյանին այդպես էլ չեն հիշում:
Փոխարենը, գեներալ Մանվելը երևի դեռ հիշում է Տողի Արմենչոյին, Էրիկին, Վիգենին, հարյուրավոր քաջ ու նվիրյալ տղաների (թող ներվի նրանց անունները չտալու համար), որոնց կռած հաղթանակի դափնիները բաժին հասան բոլորին, բացի իրենցից: Այդ հաղթանակի վրա Սուրիկ Խաչատրյանը, Սամվել Ալեքսանյանը, պատերազմի այլ «հերոսներ» արագորեն անցան «կապիտալի նախնական» կուտակմանն ու սկսեցին կերտել իրենց հերոսական կենսագրությունը, հաստատելով «պատերազմի իրավունքը», որի տակ Հայաստանում ուզուրպացվեց իշխանությունն ու պետական ինստիտուտները:
Գեներալ Մանվելն այս ամենը լավ գիտե, և եթե համաձայն չլիներ այս իրավիճակին՝ վաղուց ապտակած կլիներ Սուրիկ Խաչատրյանին էլ, շատ շատերին էլ:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.