«Հայկական Վարկած»-ի զրուցակիցն է Հայաստանի աճպարարների միության (ՀԱՄ) նախագահ, աճպարար Վարդան Ամիրյանը.
— ՀԱՄ—ն այսօր ի՞նչ գործունեություն է ծավալում.
— ՀԱՄ-ի գլխավոր նպատակն է՝ զարգացնել աճպարարությունը Հայաստանում՝ մեկ հարկի տակ հավաքելով այն տաղանդավոր և շնորհալի մարդկանց, ովքեր սիրում և զբաղվում են այս արվեստաձևով:
—Ի՞նչ հաջողություններ եք գրանցել այս ընթացքում.
-ՀԱՄ-ն ապրիլի մեկին կդառնա երկու տարեկան, և հաջողություններից ամենագլխավորն այն է, որ միության անդամներից Սուրեն Վարդանյանը մասնակցեց Ուկրաինայի «Թաքնված տաղանդ» նախագծին և արժանացավ բարձր գնահատականի, իսկ Հայկ Միքայելյանը հրավեր ստացավ մասնակցելու Բուլղարիայում աճպարարների միջազգային փառատոնին և նույնպես արժանացավ հանդիսատեսի ու ժյուրիի բարձր գնահատականին:
—Անդամների մասնագիտական ուսուցումն ու վերապատրաստումն ինչպե՞ս է կազմակերպվում։
— ՀԱՄ-ում կազմակերպվում են սեմինարներ տարբեր երկրերից ժամանած աճպարարների կողմից, ինչպես նաև՝ անդամները կիսվում են իրենց գիտելիքներով ու փորձով, և այս ամենը օգնում է, որպեսզի հարստացնեն իրենց գիտելիքներն աճպարարության վերաբերյալ:
—Ի՞նչ ծրագրեր կան առաջիկայում:
— Առաջիկայի նպատակներից և ծրագրերից մեկը Հայաստանում աճպարարների միջազգային փառատոն կազմակերպելն է:
— Որո՞նք են միության առջև դրված խնդիրները.
— Այսօր գլխավոր խնդիրն այն է, որ ՀԱՄ-ը չունի հիմնական հավաքատեղի, այսինք՝ մենք դեռ չունենք տանիք, որի ներքո կկարողանանք ավելի հաճախ հանդիպել, քննարկել հարցեր և ավելի արագ կատարելագործվել:
—Այս բնագավառն այսօր ի՞նչ զարգացում է ապրում աշխարհում, ի՞նչ նորություններ կան.
-Աշխարհի բոլոր զարգացած երկրներում, որտեղ կազմակերպվում են շքեղ շոուներ, հիմնական շեշտը դրված է աճպարարաության վրա, որը մարդիկ շատ են սիրում: Զարգացնողներից մեկն էլ հանդիսանում է Սոս Պետրոսյանը, որն այսօր ապրում և ստեղծագործում է Գերմանիայում։ Նա իր գեղեցիկ և օրիգինալ զգեստափոխումով գրանցվել է գինեսի գրքում: Իսկ նորություններն ավելի մասնագիտական են, որի քննարկումը հետաքրքիր կլինի միայն աճպարարին, իսկ վայելումը՝ հանդիսատեսին:
— Ինչո՞ւ Հայաստանում կանայք հակված չեն աճպարարությամբ զբաղվել:
— Այդքան կենցաղային խնդիրները, որ մեր կանայք հրաշքով լուծում են և կարողանում են մնալ գեղեցիկ և հմայիչ, դա արդեն մեծ աճպարարություն է:
—Աճպարարական նոր հնարքներն ինչպե՞ս են ստեղծվում. հեղինակային իրավունքը կիրառվո՞ւմ է։
-Աճպարարական հնարքները ստեղծվում են աճպարարական գիտելիքների հիման վրա, ինչպես նաև դրան գումարվում է վառ երևակայությունը, որը բնորոշ է աճպարարին, և այս բոլորը մի փոքր համեմում ենք մուսայով։ Իմ դեպքում իմ մուսան հանդիսանում է իմ կինը, որը նաև իմ գործընկերն է բեմում:
Ինչպես բոլոր արվեստաձևերում, այնպես էլ աճպարարության մեջ պահպանվում են ստեղծագործության հեղինակային իրավունքները:
—Բարեգործական ծրագրեր կազմակերպո՞ւմ եք.
— Բարեգործական միջոցառումներով հանդես ենք գալիս Հայաստանի բոլոր մանկատներում:
— Զվարճալի դեպք, որ եղել է ձեր գործունեության ընթացքում:
— Մեկ անգամ, արտասահմանյան հյուրախաղերի ժամանակ, շուկայում ձուն կոտրեցի և միջից ոսկե մատանի դուրս բերեցի, նույնը կրկնեցի երկրորդ, երրորդ ձվի հետ և հեռվից աննկատ հետևեցի վաճառողուհուն, թե ինչպիսի ոգևորվածությամբ էր կոտրում վաճառքի դրված ձվերը’ ակնկալելով ոսկե մատանիներ …
Մարինե Ամիրյան
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.