Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
1. Ներդրումային ծրագիրն ընդլայնվում է
2. Լոռի-Բերդի խաչքարը Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում կցուցադրվի մինչև 2017 թվականը
3. Գյումրու օրինակով տեխնոլոգիական կենտրոն կստեղծվի նաև Վանաձորում
4. Սահմանվում են ծառայողական վկայականների միասնական չափորոշիչներ
ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշմամբ «Արարատ» սննդի կոմբինատ» ՍՊԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարի վճարման ժամկետը երկարաձգել է մինչև 2014թ. սեպտեմբերի 1-ը, լրացրել ներմուծվող սարքավորումների ցանկը, ինչը հնարավորություն կտա ավելացնել ընկերության արտադրական հզորությունը, ստանալ մրգահյութի արտադրության որակյալ հումք: Այժմ ընկերությունը մտադիր է սկսել ծրագրի երկրորդ փուլը, ներդրումները 1.6 մլրդ դրամից հասցնել 2.2 մլրդ դրամի և ձեռք բերել նոր, արդիական սարքավորումներ: Ընկերությունն արդեն իսկ ստեղծել է 102 աշխատատեղ: Այս մասին տեղեկացնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
Կառավարությունը մինչև 2017թ. փետրվարի 15-ը երկարաձգել է Հայաստանի պատմության թանգարանի կողմից արտահանված Լոռի-Բերդի խաչքարի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի ժամկետը: 2008 թվականից այդ խաչքարը ընդարձակ բացատրագրով ցուցադրվում է Նյու Յորք քաղաքի Մետրոպոլիտեն թանգարանի X-XIII դդ. համաքրիստոնեական մշակույթը ներկայացնող սրահում: Խաչքարի ցուցադրումը կարող է էական դեր խաղալ հայկական մշակույթի հանրահռչակման գործում:
Հաշվի առնելով Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հիմնման հաջողված օրինակը, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ավելի վաղ ստորագրված վարկային համաձայնագրով նախատեսվում է համանման տեխնոլոգիական կենտրոն ստեղծել նաև Վանաձոր քաղաքում: Կառավարության որոշմամբ նպատակահարմար է համարվել կենտրոնի ստեղծման ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր ճանաչել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, որին էլ փոխանցվել են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի առաջին մասնաշենքի երեք եռահարկ հատվածները: «Սա լավ լուր է ոչ միայն երիտասարդ վանաձորցիների, այլև քաղաքի բոլոր բնակիչների համար», — նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունը սահմանել է հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների կողմից վկայականների և անցագրերի տրամադրման, դրանց գրանցման մատյանների օրինակելի կարգերը, վկայականների և անցագրերի նկարագրերը: «Անհրաժեշտ է, որպեսզի ոստիկանության ծառայողները, ովքեր այդ ծառայությունները մատուցում են, մանրակրկիտ իմանան սահմանվող կարգը, — այս առնչությամբ ասել է վարչապետը: — Նպատակահարմար կլինի ոստիկանությունում դասընթացներ կազմակերպել, որպեսզի բոլոր աշխատակիցները տեղեկացված լինեն ծառայողական վկայականների նոր չափորոշիչներին և պայմաններին»:
Դիլիջանի քաղաքային համայնքի տարածքում Աղստև գետի ձախափնյա ափապաշտպան հենապատի վերականգնման հետազոտական-նախագծային և շինարարական աշխատանքների ֆինանսավորման նպատակով գործադիրը «Դիս փրոփերթիս» բարեգործական հիմնադրամին որպես նվիրաբերություն տրամադրելու համար հատկացրել է 250 մլն դրամ: Դրա շնորհիվ գարնանային վարարման ժամանակ կկանխվեն գետի ափապաշտպան արգելաթմբի քայքայումն ու փլուզումը:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.