Քաղաքի մեծ մասում չկա գազ, էլէներգիան հաճախակի անջատվում է, խմելու ջուրը սառչել է, դպրոցներում դասերը դադարեցվել են, հիվանդանոցներում ընդունում են միայն անհետաձգելի խնդիրներով հիվանդներին, ծննդատներում ցուրտ է, հացի մատակարարման ընդհատումներ են արձանագրվել…։
Սա հատված չէ որևէ արտակարգ իրավիճակում հայտնված մի հեռավոր քաղաքի մասին միջազգային հեղինակավոր հեռուստաալիքի ռեպորտաժից։ Սա Հայաստանի երրորդ քաղաքում՝ Վանաձորում ստեղծված իրավիճակի համառոտ նկարագրությունն է։ Այնտեղ, իրոք, վիճակը ծանր է։
Վանաձորցիները մեր թղթակցին պատմել են, որ փետրվարի 3-ին քաղաքի մի մասը սնուցող գազի խողովակի պայթյունից հետո սկսել են բնակարանները տաքացնել էլէներգիայով, սակայն դրա պատճառով ցանցի վրա մեծ բեռ է ընկել, և շուտով էներգամատակարարումն է դադարել։ Էլէներգիայի մատակարարման ընդհատումների պատճառով շուտով դադարել է նաև ջրամատակարարումը։ Բնակիչներն անասելի ջանքեր թափելուց հետո հաջողացնում են իրենց տներում ապահովել ընդամենը 10-12 աստիճան տաքություն։
Առանձնապես ծանր է վիճակը հիվանդանոցներում և ծննդատներում։ Եվ այս ամենը դեռ բավարար չէ, Վանաձորում հաստատվել է անսովոր ցուրտ եղանակ։ Գիշերը ջերմաստիճանն իջնում է մինչև –25 աստիճան, իսկ ցերեկը այն չի բարձրանում –12 –14 աստիճանից։ Չի արտադրվում անհրաժեշտ քանակությամբ հաց։
Վանաձորում փռերի թերի աշխատանքի հետևանքով 150 դրամանոց հացը երեկվա դրությամբ վաճառվել է 300 դրամով։ Մարդիկ խուճապահար սկսել են դատարկել նաև խանութները։
Եվ այս իրավիճակում վանաձորցիներն արդարացիորեն, մեղմ ասած, դժգոհում են թե տեղական և թե հանրապետական իշխանություններից։ Նրանք բառացիորեն լքված են։ Իշխանությունները որևէ քայլ առ այսօր չեն իրականացրել գոնե հիվանդանոցների համար ջեռուցում կազմակերպելու ուղղությամբ:
Հայկական ժամանակ
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.