Կոտայքի մարզի Արզական համայնքում այսօր տեղի ունեցավ ոռոգման շրջանի մեկնարկին նախորդող ավանդական հանդիպում-քննարկումը, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Մասնակցում էին ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի, ջրառ և ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարներ, հողագործ-ջրօգտագործողներ, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Հանդիպմանն ամփոփվեցին ոռոգման համակարգի 2013թ. արդյունքները, ներկայացվեցին 2014թ. գործունեության հիմնական ուղղությունները, քննարկվեցին ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր:
Արձանագրվեց, որ 2013 թվականը ոռոգման համակարգի համար բավականին լարված տարի էր, ինչը պայմանավորված էր ջրամբարներում ջրի ոչ բավարար ծավալներով, ոռոգման ջրի մեծ պահանջարկով, Սևանա լճից լրացուցիչ ջրաքանակ չվերցնելու հանգամանքով: Դրան գումարվեց նաև Արմավիրի մարզի` կարկտահարությունից տուժած մի շարք համայնքների խնդիրը, որոնց ոռոգման ջուր օգտագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց 650 մլն դրամի չափով պետական աջակցություն ցուցաբերվեց: Այս պայմաններում ջրի պահանջարկը բավարարելու համար գործի են դրվել մեխանիկական համակարգերը, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի դիմաց 900 մլն դրամի լրացուցիչ ծախսի առաջացման, որը նախատեսված չի եղել ոչ 2013թ., ոչ էլ 2014թ. բյուջեներում: Անխափան գործունեություն ապահովելու համար համակարգն ստիպված է ներքին ռեզերվների հաշվին մարել պարտքերը` օտարելով չօգտագործվող գույքային միավորները:
Վերը նշված և մի շարք այլ հանգամանքներով պայմանավորված` կառավարությունը նախաձեռնեց լրացումներ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում, որով առաջարկվում է մինչև 2019թ. Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակը ներկայիս 170 մլն խմ-ի փոխարեն սահմանել առավելագույնը 240 մլն խմ:
«Կառավարությունը գիտակցում է այս քայլի պատասխանատվությունը: Մինչև օրինագիծը ներկայացնելը լուրջ քննարկումներ են եղել մասնագիտական շրջանակների հետ»,-նշեց փոխվարչապետը` հավաստիացնելով, որ ամեն ինչ արվելու է Սևանա լճից ջրառը նվազագույն ծավալներով իրականացնելու համար:
Նա ընդգծեց, որ Սևանա լճից վերցվող ջրաքանակի ավելացումը բացառապես և միայն գյուղատնտեսությանն աջակցելու նպատակ ունի: «Կառավարության առաջնահերթ խնդիրն է ոռոգման շրջանում ապահովել գյուղացիական տնտեսությունների ջրի պահանջարկը, ուստի տարատեսակ ենթադրությունները անհիմն են և հեռու իրականությունից: Անկախ ամեն ինչից` համակարգի համար օրակարգային է ոռոգման ջրի խիստ արդյունավետ օգտագործման խնդիրը, և եթե տարին բարենպաստ լինի, բնականաբար, Սևանա լճից առավելագույն ծավալ չի վերցվի»,-նկատեց Ա. Գևորգյանը:
Փոխվարչապետը նաև մտացածին և իրականությունից հեռու համարեց որոշ բնապահպանների` ջրամբարները միտումնավոր չլցնելու, իսկ պոմպակայանները միտումնավոր չգործարկելու մասին կարծիքները: Նշվեց, որ Ապարանի ջրամբարը վերջին վեց տարիների ընթացքում ամբողջությամբ չի լցվել, բացառություն է եղել 2011թվականը, Ազատի ջրամբարը վերջին 2 տարիներին նույնպես ամբողջությամբ չի լցվում, իսկ Ախուրյանի ջրամբարը, որը սովորաբար միշտ լցվում է և արտահոսք է ունենում, 2012 և 2013թթ. ևս ողջ ծավալով չի լցվել: Փոխվարչապետը նկատեց, որ ջրամբարներում ջրի ծավալների նկատմամբ վերահսկողություն է իրականացվում նաև ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի կողմից, որի կազմում նաև բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչներ են ընդգրկված, իսկ Ախուրյանի ջրամբարը, որի պաշարներն օգտագործում են երկու պետությունները, վերահսկվում է երկու կողմից էլ: Փոխվարչապետն ափսոսանք հայտնեց, որ նման կարևոր հարցն արհեստականորեն շահարկվում է` թյուր ընկալումներ ձևավորելով հանրության շրջանում:
Խոսելով 2014թ. անելիքների մասին` փոխվարչապետը նշեց, որ համակարգին այս տարի ևս լարված և քրտնաջան աշխատանք է սպասվում: 2014թ. համար նա առանձնահատուկ կարևորեց սակավաջուր տարածքներում ջրամատակարարման կազմակերպման, ջրի կորուuտների նվազեցման, ջրի վերցման և ջրի տրման կետերում հաշվառման մեխանիզմների կատարելագործման, ջրամբարներում ջրի կուտակման լրացուցիչ աշխատանքների իրականացման, ջրանցքներում ջրի բաշխման շուրջoրյա աշխատանքների կազմակերպման ուղղությամբ աշխատանքները:
2014թ. կշարունակվեն նաև ջրամբարաշինության ծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանքները: Նախատեսվում է, որ Կապսի և Վեդու ջրամբարների նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ: Մաստարայի և Եղվարդի ջրամբարների կառուցման ծրագրերը քննարկվում են համապատասխանաբար Քուվեյթի զարգացման հիմնադրամի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հետ։ Նշվեց, որ հունվարի 26-ից Հայաստանում է Քուվեյթի զարգացման հիմնադրամի պատվիրակությունը, որը ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ քննարկում է Մաստարայի ջրամբարի կառուցման ծրագրի ֆինանսատեխնիկական առաջարկությունները: Պատվիրակությունն այցելել է նաև կառուցվելիք ջրամբարի տարածք, ծանոթացել պայմաններին: Ակնկալվում է, որ մինչև պատվիրակության այցի ավարտը ջրամբարի կառուցման ամբողջականացված ծրագիրը կներկայացվի կողմերին: Փետրվարի 2-ից Հայաստանում կգտնվի նաև JICA-ի պատվիրակությունը` Եղվարդի ջրամբարի կառուցման ծրագրի ֆինանսատեխնիկական բաղադրիչները քննարկելու նպատակով:
Ա. Գևորգյանը կարևորեց նաև ոռոգման համակարգերի շահագործման հուսալիության և արդյունավետության բարձրացմանն ուղղված` Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ոռոգման համակարգերի վերականգնման վարկային ծրագրի արդյունավետ իրականացումը:
Փոխվարչապետը տեղեկացրեց, որ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում Արարատյան դաշտավայրի հատկապես չօգտագործվող և ապօրինի օգտագործվող ինքնաշատրվանող խորքային հորերի կոնսերվացման և լուծարման ուղղությամբ: Շահագործվող մի շարք հորեր գտնվում են ոռոգման համակարգում, ուստի նա ՋՕԸ-երի ղեկավարներին առաջարկեց Բնապահպանության նախարարության, Ջրտնտպետկոմի, մարզպետարանների և համայնքների ղեկավարների հետ համագործակցաբար գույքագրել կոնսերվացման և լուծարման ենթակա բոլոր խորքայի հորերը:
Փոխվարչապետը կարևորեց նաև ՋՕԸ-երի վարչական խորհուրդների արդյունավետ գործունեության ապահովման խնդիրը: Նա ողջունելի համարեց, որ «Շենիկ» ՋՕԸ-ի վարչական խորհրդի նախագահությունը խոշոր հողօգտագործող է ստանձնել, ինչը դրականորեն կանդրադառնա ՋՕԸ-ի գործունեության արդյունավետության վրա:
Մի շարք ՋՕԸ-երի ղեկավարներ բարձրացրեցին ինքնածախսածածկման մեխանիզմի անցնելու նպատակահարմարության հարցը: Ա. Գևորգյանն առաջարկեց հարցը քննարկել Ջրտնտպետկոմի հետ, իսկ ստացված առաջարկություններն ամփոփել և ներկայացնել կառավարություն:
Փոխվարչապետը պատասխանատուներին հորդորեց նաև մինչև ոռոգման շրջանի մեկնարկն անհրաժեշտ քայլեր ձեռնարկել համակարգի բարձր պատրաuտվածության ապահովման համար: Նա նաև պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին ինչպես ոռոգման համակարգին, այնպես էլ կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսության աջակցության ծրագրերին:
Հասարակայնության հետ կապերի բաժին
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.