ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի համար ստեղծվելիք Միասնական քննչական կոմիտեի մասին օրինագիծն ու կից օրենսդրական փաթեթն ի վերջո հասել է Ազգային ժողով:
Սույն փաթեթը խորհրդարանում պետք է լիներ դեռ անցյալ տարեվերջից: Ավելին, ինչպես ժամանակին տեղեկացրել ենք, նախկին գլխավոր դատախազը պլանավորել էր, որ նոր կառույցը, որի ղեկավարի պաշտոնն իրենն է համարվում, պետք է սկսի գործել արդեն այս տարվա հունվարից: Բայց դրա ստեղծումը ոչ միայն շարունակ ձգձգվում էր, այլ դեռ անցյալ նոյեմբերին պարզ դարձավ, որ Աղվան Գառնիկիչի ծրագիրը լիարժեք չի իրականանա:
Հիշեցնենք, ի սկզբանե խոսվում էր, որ այդ կառույցը, որն իրենից գերհզոր քննչական միասնական մի մարմին էր ներկայացնելու և պետք է ներառեր ՊՆ, Ոստիկանության, Պետական եկամուտների կոմիտեի և բոլոր կառույցների քննչական մարմինները, հիմա միայն ՊՆ և ոստիկանության քննչական մարմիններից է բաղկացած լինելու:
Ընդհանրապես, երբեմնի խիստ ազդեցիկ Աղվան Հովսեփյանն արագ տեմպերով կորցնում է իր ազդեցությունը ոչ միայն քաղաքական շրջանակներում, այլ նաև իրավապահ համակարգում: Իհարկե, նախկին գլխավոր դատախազը Քննչական կոմիտեի մասին բավական տպավորիչ մի օրինագիծ է կառավարության անունից խորհրդարան ներկայացրել, որտեղ նոր ստեղծվելիք մարմնի աշխատակիցների և մասնավորապես իր համար մեծ աշխատավարձ է սահմանված, այդուհանդերձ, մի քանի բայցեր կան:
Բացի այն, որ Գառնիկիչի պլանը լիարժեք չիրականացավ, իսկ մարմնի ստեղծումը բավական ձգձգվեց, նոր օրինագծով, որը վստահաբար կարելի է ասել, նախ` համաձայնեցվել է Սերժ Սարգսյանի հետ, նրան պաշտոնավարման շատ քիչ ժամանակ է տրվելու: Աղվան Հովսեփյանն արդեն 61 տարեկան է, իսկ ՀՀ Քննչական կոմիտեի մասին օրինագծով ՔԿ նախագահի պաշտոնավարման սահման է նշվել 65 տարին:
Ու մինչ մարմինը ձևավորվի և սկսի լիարժեք գործել, Հովսեփյանն ընդամենը 3-3.5 տարի կկարողանա պաշտոնավարել այդ նոր պաշտոնում:
Օրինագիծը չի նախատեսում նախագահի դեպքում պաշտոնավարման ժամկետի երկարաձգում, մինչդեռ տեղակալների դեպքում նման դրույթ գոյություն ունի: Քննչական կոմիտեի մասին օրինագծով անգամ կոմիտեի նախագահի տեղակալների նշանակման իրավասությունն է հանրապետության նախագահին վերապահված:
Իհարկե, նրանց թեկնածություններն Աղվան Հովսեփյանը պետք է ներկայացնի, բայց վերջնական որոշողը, փաստորեն, նա չի լինելու: Այնպես որ, ստացվում է` ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը ընդամենը տրամպլին է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից դեպի թոշակառու Աղվան Հովսեփյան ճանապարհին:
Հայկական ժամանակ
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.