Ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում հունվարի 20-ին ադրբեջանական կողմի կազմակերպած դիվերսիոն հարձակումն ուղղված է խանգարելու ԼՂ-ի բանակցային գործընթացին. այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ընդգծելով, որ դրա մասին անգամ հաղորդագրություն է տարածվել Արցախի ԱԳ նախարարի հետ հանդիպումից և ԵՄ Հարավկովկասյան ներկայացուցչի հետ հանդիպումից հետո:
«Եթե ուրիշ նպատակ էլ ունեն ադրբեջանցիները … բայց հիմնական նպատակը սա է: Անգամ եռանախագահներից մեկն իր twitter–ում դրված մեկնաբանությունում բավական հստակ ասել է, որ նման միջադեպերը, հրադադարի խախտումները, սադրանքները խանգարելու են բանակցային գործընթացը: Բայց պետք է շարունակել այդ գործընթացը, որովհետև այլընտրանք չկա»,-ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) հատվածներում ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն էր իրականացրել:
Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց, որ Ադրբեջանը ձևացնում է, թե եռանախագահները ուրիշ կարծիք ունեն հարցի շուրջ: Նա ավելացրեց, որ միջազգային հանրությունը մանդատ է տվել եռանախագահներին, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահները այդ հարցը բարձրացնեն ամենաբարձր մակարդակի:
«Արդեն հինգ հայտարարություն է ընդունվել, բայց Ադրբեջանը ձևացնում է, թե իրեն չի վերաբերում այն, ինչ ասում են: Միակ կոնֆլիկտն է միջազգային հարաբերություններում, որ հինգ հայտարարություն է ընդունվում: Դրանց շուրջ իրար հետ համաձայնեն եռանախագահները ներկայացնող երկրները: Մանրամասն ներկայացվում են սկզբունքները, թե ինչի հիման վրա պետք է հարցը լուծվի»,-ասաց նա:
Էդվարդ Նալբանդյանը հիշեցրեց, որ իրենք հայտնել են իրենց դիրքորոշումը, որ կետ առ կետ համաձայն են եռանախագահության կողմից ներկայացված փաստաթղթին, որի հիման վրա պետք է հարցը լուծվի:
«Ադրբեջանը ոտքից գլխի վրա է դնում միջազգային հանրությանը, և իրենց հաշվետվության մեջ անգամ չեն գրում եռանախագահների հայտարարությունները, այլ ընդգրկում են ինչ-որ կառույցների հայտարարություններ, որոնք չեն զբաղվում այս կոնֆլիկտով: Իրենք փորձում են իրենց ժողովրդի մոտ իլյուզիաներ ստեղծել, որ իբրև թե մի ուրիշ բան կա, որ իբրև թե ինչ-որ մեկն իրենց աջակցում է»,-ասաց նա:
Հարցին, թե հակամարտությունը պետք է լուծվի Մադրիդյան սկզբունքների՞ հիման վրա, թե գոյություն ունի հակամարտության նոր ձևաչափ, նախարարը պատասխանեց.
«Հիմնարար սկզբունքները, որոնք ներկայացվել են եռանախագահության կողմից, մնում են բանակցությունների սեղանին: Եռանախագահողները բազմիցս կոչ են արել կողմերին՝ արագացնել պայմանավորվածության ձեռքբերումը հիմնարար սկզբունքների շուրջ, որոնք հիմնված են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, իրավահավասարության և ինքնորոշման, տարածքային ամբողջականության սկզբունքների վրա: Հայաստանը անցյալ տարի եռանախագահողների կոչով վերահաստատել է իր հանձնառությունը այդ սկզբունքների նկատմամբ: Ադրբեջանը շարունակում է անտեսել թե՛ այդ սկզբունքները, թե՛ եռանախագահների կոչերը»,-ասաց նա:
Նախարարը հիշեցրեց, որ չնայած այս ամենին, բանակցությունները ԼՂ խնդրի կարգավորման շուրջ շարունակվում են, հանդիպումները վերսկսել են:
«Վաղը մեկնում եմ Փարիզ, որտեղ հանդիպում կլինի եռանախագահողների հետ, իսկ հաջորդ օրը՝ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հետ»,-ասաց նա:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.