Չնայած սա այս տարվա վերջին խմբագրականն է, բայց զուտ ամանորյա ոճի մեջ չեմ կարող տեղավորվել և ուզում եմ խոսել լայն տարածում գտած երևույթի՝ լկտիության, զոռբայության, ցինիզմի մասին։
Ի՞նչն է պակասում Շմայսին այս կյանքում։ Թվում է, թե ոչինչ, նստիր քո անկյունում և կեր քո բիզնեսների փողերը։ Բայց՝ ոչ. նա ձգտում է ինչ-որ բան ապացուցել։ Ի՞նչ։ Որ ինքը իր գրագիտության, մտավոր մակարդակով հանդերձ՝ կարող է «վերխ վերցնել» ցանկացած ընդդիմադիրի կամ լրագրողի վրա։ Ինչո՞վ։ Բնականաբար, իր անպատկառ բառապաշարով, գուցե իր և իր թիկնապահների բռունցքներով։ Այսինքն՝ իշխանության ներկայացուցչին պետք է ամեն պահի ապացուցել, որ «նրա դեմ խաղ չկա»։
Նույնը՝ Տարոն Մարգարյանը։ Նրա ինչի՞ն է պետք գիտությունների թեկնածուի կոչումը։ Ոչ աշխատավարձն է դրանից ավելանալու, ոչ էլ հեղինակությունը։ Ոչ էլ, բնականաբար, նա ժամանակ ու ցանկություն ունի զբաղվելու գիտությամբ և այդ բնագավառում ինչ-որ գյուտեր անելու։ Նպատակն այլ է. ստորացնել, նսեմացնել գիտությանը և դրանով զբաղվողներին, վերջնականապես արժեզրկել ոչ միայն գիտական կոչումները, այլև ինքը՝ միտքը, մտավոր գործունեությունը։ «Ես կարող եմ անել այն. ինչ ուզում եմ։ Իսկ դուք՝ բուհի ռեկտոր, գիտխորհրդի և ԲՈԻՀ-ի անդամներ, ծպտուն չեք հանի և ինձ գիտնական կհռչակեք». ահա նրա «մեսիջը»։
Խնդիրը նույնն է՝ «իմ դեմ խաղ չկա»։
Միջազգային հարաբերություններում նույնն է։ Դուք կարծում եք՝ Ռուսաստանի համար խնդի՞ր է որևէ գնով գազ վաճառել մի տարածքում, որտեղ աբոնենտների թիվը տասն անգամ քիչ է, քան Մոսկվայում։ Ոչ, դա նրանց համար մանրուք է։ Խնդիր էր դրված համաձայնագրում գրել կետեր, որոնք կվիրավորեն մեր արժանապատվությունը՝ 30 տարի ինչ ուզենք՝ կանենք»։
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտի» այսօրվա համարում։
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
10.05.2024 | 12:09
10.05.2024 | 11:23
09.05.2024 | 15:10
09.05.2024 | 14:10
09.05.2024 | 13:10
09.05.2024 | 12:10
09.05.2024 | 11:10
08.05.2024 | 15:10
08.05.2024 | 14:10
08.05.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.