Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 24-ին Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին, որը կայացել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի ու Ղրղզստանի նախագահների և Ուկրաինայի վարչապետի մասնակցությամբ:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը՝ պետությունների ղեկավարների մակարդակով, ի թիվս այլ հարցերի որոշում է ընդունել Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության միանալու միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») մասին: Որոշմամբ խորհրդի անդամները հաստատել են միջոցառումների ծրագիրը («ճանապարհային քարտեզը»): Հանձնարարվել է Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարություններին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համատեղ ապահովել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովին հանձնարարվել է նաև վարել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի մոնիթորինգ և Բելառուսի Հանրապետությանը, Ղազախստանի Հանրապետությանն ու Ռուսաստանի Դաշնությանը տեղեկացնել մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ:
Հիշյալ որոշման համաձայն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման աշխատանքի ընթացքի մասին պետք է զեկուցի պետությունների ղեկավարների մակարդակով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:
Նիստի արդյունքում Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի և Հայաստանի նախագահները հայտարարություն են ստորագրել Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության միանալու միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») մասին:
Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի անդամ-պետությունների և Հայաստանի Հանրապետության միջև ինտեգրացիոն գործընթացների խորացման նպատակով, ինչպես նաև ընդունելով Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ-պետությունների ու Հայաստանի Հանրապետության փոխշահավետ տնտեսական համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը, սատարելով Հայաստանի Հանրապետության մտադրությունը՝ դառնալ Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ, փաստաթուղթը ստորագրած չորս երկրների նախագահները հայտարարել են միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») հաստատման մասին և հանդես են եկել «ճանապարհային քարտեզով» նախատեսված միջոցառումների իրականացման օգտին՝ եվրասիական ինտեգրացիոն նախագծին Հայաստանի միանալու նպատակով:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.