1955 թվականի այս օրը Վլադիմիրի բանտում մահացավ պետական, ռազմական գործիչ Գարեգին Նժդեհը:
ՆԺդեհը ծնվել է քահանայի ընտանիքում՝ 1886 թվականի հունվար 1-ին Նախիջևան գավառի Կզնուտ գյուղում: Սկզբնական կրթությունը ստացել է Նախիջևանի ռուսական դպրոցում: Հետո ուսումը շարունակել է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում: 17 տարեկանում նա միանում է հայ ազատագրական շարժմանն ու իրեն նվիրում հայ հեղափոխության գործին: 1907-1908 թվականներին Գարեգին Նժդեհը մտնում է Հ.Յ.Դաշնակցության շարքերը:
Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար Նժդեհը 1909 թվականին վերադառնում է Կովկաս, որտեղ էլ ձերբակալվում ցարական իշխանությունների կողմից: 3 տարի մնալով այնտեղ’ տեղափոխվում է Բուլղարիա: Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո’ 1918 թվականի ի վերջին, Նժդեհը ՀՀ կառավարության կողմից նշանակվում է Նախիջևանի գավառապետ: 1946 թվականի նոյեմբերին Նժդեհին Մոսկվայից ուղարկում են Երևան, ուր դատաքննությունը ավարտվում է 1948 թվականին. Նժդեհը դատապարտվում է 25 տարվա բանտարկության: 1953 թվականի Ամառը նրան տեղափոխում են Երևանի բանտ, այնտեղից էլ’ Վլադիմիր, որտեղ էլ մահանում է:
Նշենք, որ նրա աճյունը 1983 թվականին տեղափոխվել է հայրենիք. մի մասն ամփոփվել է Խուստուփ լեռան ստորոտում, մյուս մասը’ Սպիտակավոր եկեղեցու բակում:
Գարեգին Նժդեհի մտքերից
Անհայրենասեր ժողովուրդը,եթե այսօր չէ,անհայրենիք կդառնա վաղը:
Հերոս չէ նա, ով գիտակցում է, որ ինքը հերոս է:
Խոսքդ պիտի լինի համակ լույս և ճշմարտություն – կայծակ, որը զարկելուց առաջ լուսավորում է առարկաները:
Մեր սեփական ցավերը մեղմելու, մոռանալու մի հատիկ միջոց կա – մտածել այլոց ցավերի մասին:
Անպարտելի է մնում նա, ով մահն է ընտրում իրեն առաջնորդ:
Հաճախ կաշառվում են պատմաբանները, պատմությունը՝ երբեք:
Դատապարտելի է նաև պայմանական հայրենասիրությունը:Հայրենիքը պետք է սիրել անկախ իր քաղաքական ռեժիմից,ինչպես նաև անկախ մեր քաղաքական համոզմունքներից:
Անհայրենասեր ժողովուրդ,ասել է`անիդեալ և աննպատակ ժողովուրդ,որ իրենից ներկայացնում է մի տրցակ,բայց ոչ թե մի մարմին,«անհատների փոշի»,բայց ոչ գրանիտե ժայռ,որպիսին պիտի լինեն ժողովուրդները`միջազգային արնոտ փոթորիկներից պաշտպանվելու համար:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.