Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Հարսնաքար»-ի գործով այսօրվա դատական նիստում պաշտպանական ճառերով հանդես եկան ամբաստանյալների պաշտպանները` ակնկալելով եթե ոչ ամբողջական, ապա գոնե մասնակի արդարացում:
Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանի ներկայացմամբ, Հայրապետյանը ձերբակալվել է օրենքի, մարդու իրավունքների կոպիտ խախտմամբ: Ըստ փաստաբանի, Նորայր Հայրապետյանի վերաբերյալ քրեական գործում ընդհանրապես որևէ տվյալ չի եղել մինչեւ նրա ներկայանալը` թե որպես վիճաբանության մասնակից, թե որպես ականատես, կամ նույնիսկ անուղղակիորեն այդ միջադեպի հետ առնչություն ունեցող անձ: Բայց վարույթն իրականացնող մարմնին, փաստաբանի խոսքով, դա չի խանգարել, որ առանց որևէ ապացույցի և փաստական տվյալի Նորայր Հայրապետյանին, օրենքով սահմանված կարգի կոպիտ խախտմամբ, ձերբակալի հենց Վահե Ավետյանին ծեծի ենթարկելու և նրա առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով:
Երեմ Սարգսյանը գտնում է, որ սա իրավական կամայականության ակնհայտ դրսևորում է և կատարվել է ընդամենը հասարակական պահանջը բավարարելու, վրդովմունքը փոքր-ինչ մեղմելու նկատառումներից ելնելով: Մեղադրողների ճառերը խոսում են այն մասին, որ նրանց համար այս ողջ դատաքննությունը նույնպես ձևական բնույթ է կրել անկախ դրա ընթացքում ձեռք բերված ապացույցներից, միևնույն է մեղադրողները հիմնավոր էին համարելու առաջադրված մեղադրանքները և անհամեմատ խիստ պատիժ էին միջնորդելու ամբաստանյալների համար, որպեսզի հասարակական «պահանջը» վերջնականապես բավարարվի և արդարության վերականգնման պատրանք ստեղծվի: Հենց հասարակության համար պետք է ցավալի և անընդունելի լինի, եթե Դատարանը արդարադատություն իրականացնելու իր առաքելության փոխարեն նույնպես կաշկանդվի հասարակական կարծիքով և գործի նույն տրամաբանությամբ` դատավճիռ կայացնելիս նույնպես հաշվի չառնի դատաքնությամբ ձեռք բերված ապացույցները, այլ գործի այդ նույն հասարակական պահանջը բավարարելու նկատառումներից ելնելով:
Հատկանշական է նաև, որ Նորայր Հայրապետյանը մյուս բոլոր ամբաստանյալներից ամենաուշն է հարցաքննվել և նույնիսկ այն պայմաններում, որ մյուս բոլոր ամբաստանյալները հերքել էին իրենց մասնակցությունը տեղի ունեցած վիճաբանությանը, Նորայր Հայրապետյանն իր առաջին իսկ ցուցմունքով խոստովանել է, որ հաճախորդներից մեկին ապտակել է իրեն ծնող հայհոյելու պատճառով:
Փաստաբանի կարծիքով, անհերքելիորեն հաստատվել է, որ Նորայր Հայրապետյանը տուժողներին ծեծի ենթարկելու նախնական և միասնական դիտավորություն, նպատակ չի ունեցել, իր գործողություններով դիտավորյալ կերպով չի լրացրել որևէ այլ անձի գործողություն, իսկ տուժողներ Գարիկ Սողոմոնյանին և Վահե Ավետյանին էլ հարվածել է միայն իրենց միջև հանկարծակի առաջացած անձնական կոնֆլիկտի, մասնավորապես նրանց կողմից հայհոյանքներ տալու և Վահե Ավետյանի կողմից իր քունքային հատվածում հարված հասցնելու պատճառով:
Պաշտպանը դատարանին խնդրեց իր պաշտպանյալի արարքին տալ ճիշտ իրավական գնահատական: Մասնավորապես, եթե դատարանը հաստատված կհամարի, որ հենց նրա հարվածների հետևանքով ստացած մարմնական վնասվածքների պատճառով է վրա հասել Վահե Ավետյանի մահը, ապա Նորայր Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ինչպես նաև` 118-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը վերավորակել և նրան մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով և 118-րդ հոդվածով և նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել այդ հոդվածների սանկցիաներով սահմանված նվազագույն պատիժները, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով առաջադրված մեղադրանքում նրան ճանաչել անպարտ և արդարացնել:
Պաշտպանական ճառով հանդես եկավ նաև Արթուր Բաբլոյանի պաշտպան Արման Խաչատրյանը, ով միջնորդեց իր պաշտպանյալին ճանաչել անմեղ և եթե դատարանը հետազոտված ապացույցների հիման վրա հաստատված կհամարի ամբաստնյալ Արթուր Բաբլոյանի կողմից քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունը կատարելու հանգամանքը, և այդ արարքի համար վերջինս ենթական կլինի քրեական պատասխանատվության և պատժի, ապա պաշտպանը միջնորդեց ամբաստանյալ Բաբլոյանի նկատմամբ կիրառել համաներում և Բաբլոյանի մասով կարճել քրեական գործի վարույթը:
Հաջորդ` դեկտեմբերի 25-ին կայանալիք դատական նիստին պաշտպանական ճառով հանդես կգան մյուս ամբաստանյալների պատպանները:
Փաստինֆո
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.