Երևանի հասարակական տրանսպորտից օգտվողների մոտ սպասարկման վերաբերյալ դգոհություններն ավելացել են։ Վերջին՝ աշնանային և ձմեռվա ամիսներին միկրոավտոբուսների և ավտոբուսների երթևեկման հաճախականությունը նվազել է։ Միտումնավոր, թե օբյեկտիվ պատճառներով՝ դժվար է ասել, բայց կարծես գծատերերը երեկոյան ժամերին մեքենաները հանում են «գծից»։
Երեկ ժամը 18:30-ի սահմաններում մայրաքաղաքի կենտրոնական՝ Մաշտոցի պողոտայում իրականացրած դիտարկումը ցույց տվեց, որ ուղևորների գոնե կեսը դժգոհ է տրանսպորտի վիճակից։ Կանգառում թիվ 11 երթուղայինին սպասող մի կին մեզ հետ զրույցում ասաց, որ այս երթուղուց օգտվողները հաճախ են ստիպված լինում տուն հասնելու այլընտրանքային տարբերակներից օգտվել՝ երկու տրանսպորտ փոխել կամ տաքսի վարձել։ «Արդեն 20 րոպե 11 համարին եմ սպասում։ Ամեն օր եմ էս երթուղուց օգտվում, առավոտներն էլ է նույն վիճակը, երեկոներն էլ։ Էսօր առավոտյան ընդհանրապես չկար, երկու տրանսպորտ եմ փոխել, հիմա էլ 20 րոպե կանգնած եմ։ Լինում է, որ կես ժամ էլ եմ սպասում։ Ինչ ձմեռը եկել է, էս վիճակն է»,-ասաց ուղևորը։
Մի տղամարդ էլ, որ էրեբունի զանգված էր մեկնում, պատմեց, որ 67 համարի երթուղայինից է դժգոհ։ «Ուշացումով է աշխատում։ Երկար ժամանակ սպասել եմ՝ մոտավորապես կես ժամ, հիմա 25 րոպե սպասում եմ»,-ասաց։ Մեր զրուցակցի խոսքով, ինչ տրանսպորտի թանկացման «գործարքը» սկսել է (նկատի ուներ տրանսպորտի սակագնի բարձրացման վերջին խոսակցությունները — հեղ.), 67 համարն այդպես ընդհատումներով է աշխատում։
Մեր հաջորդ զրուցակիցը դժգոհ էր 31 և 51 համարների երթուղայիններից։ Ոչ աշխատանքային կիրակի օրերին, նրա խոսքով, 31 համարը ընդհանրապես չի աշխատում, իսկ աշխատանքային օրերին՝ մինչև երեկոյան ժամը 6-7-ն է նորմալ աշխատում։ Ուղևորը ստիպված է լինում երկու տրանսպորտ փոխել՝ տուն հասնելու համար։
Մանրամասները՝ «Հայկական ժամանակի» այսօրվա համարում։
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.