Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանն ամփոփել և ներկայացրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի զարգացման ծրագրերում երևանցիների առաջարկությունները ներառելու նպատակով վարչական բոլոր շրջաններում տեղադրված առաջարկությունների տաղավարներով քաղաքացիների կողմից ստացված առաջարկներն ու դրանց իրագործմանն ուղղված աշխատանքները: Սեպտեմբերից մինչ դեկտեմբերի առաջին կեսը մայրաքաղաքի բնակիչները տաղավարների միջոցով հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց առաջարկներն ու նաև մտահոգությունները: Սամվել Մերթարջյանը նշել է, որ քաղաքացիների կողմից հազարավոր նամակներով ստացված առաջարկություններն ըստ ոլորտների քաղաքապետի հանձնարարությամբ ուսումնասիրվել և դրանց մի մաս արդեն ներառվել են 2014 թվականի Երևանի քաղաքապետարանի ծրագրերում, նաև՝ Երևանի զարգացման քառամյա ծրագրում: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Առաջարկությունների տաղավարների տեղադրումը ևս մեկ քայլ էր քաղաքային իշխանություն-բնակիչ համագործակցությունն ընդլայնելու համար, ինչը հնարավորություն տվեց ծանոթանալու Երևանի զարգացման մեր համաքաղաքացիների տեսլականին և ձեռնարկելու համապատասխան քայլեր: Երևանի քաղաքապետարանի որդեգրած գործելաոճը քաղաքային տարբեր ծրագրերում նոր գաղափարների ներգրավման և մայրաքաղաքի զարգացման հետաքրքիր ու իսկապես արդյունավետ տարբերակ է»,-նշել է Սամվել Մերթարջյանը:
Անդրադառնալով առաջարկությունների բովանդակությանը՝ քաղաքապետի օգնականը նկատել է, որ դրանք ընդգրկել են քաղաքային տնտեսության ամենատարբեր ոլորտները: Մասնավորապես, մեծ թվով նամակներ են եղել կապված բակային տարածքների բարեկարգման, խաղերի տեղադրման հետ: Արդյունքում հաջորդ տարվա համար նախատեսված աշխատանքների ծավալները 20 տոկոսով ավելանալու են: Առաջարկներ են եղել նաև հաշմանդամություն ունեցողների համար մայրաքաղաքում ազատ տեղաշարժի անհրաժեշտ պայմանների ապահովման վերաբերյալ: Այս մասով Սամվել Մերթարջյանն ընդգծել է, որ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ ուշադրությունը քաղաքապետարանի կողմից մշտական է, և մատնանշել այս տարվա շահագրգիռ անձանց և կազմակերպությունների անմիջական ներգրավվածությամբ թեքահարթակների կառուցումը, որն իր ծավալով և մոտեցմամբ աննախադեպ էր: Նախորդ տարվա 20 մլն դրամի փոխարեն 2014 թվականին այդ նպատակով տրամադրվելու է 40 միլիոն դրամ:
Երևանցիներին հետաքրքրող թեմաների շրջանակում որոշակի առաջարկներ են եղել հասարակական տրանսպորտային միջոցները հաշմանդամություն ունեցողներին հարմարեցնելու, նաև՝ սակագնի հետ կապված: Քաղաքապետի օգնականն այս մասով տեղեկացրել է, որ ձևավորված հանձնաժողովի կողմից տարվում են համապատասխան աշխատանքներ, իսկ քաղաքապետի հանձնարարությամբ արդեն հաջորդ տարի երթուղիների որոշ ավտոբուսներ կհարմարեցվեն հաշմանդամություն ունեցող անձանց համար, որի համար կտրամադրվի շուրջ 30 մլն դրամ:
Մայրաքաղաքի կանաչ գոտիների ընդլայնման ուղղությամբ ստացված առաջարկների հետ կապված՝ Սամվել Մերթարջյանը նշել է, որ այդ նպատակով 2014 թվականի ծրագրերում ներառված են ոռոգման ցանցերի անցկացում՝ ավելի քան 20 կմ, ծառատունկերի կազմակերպում՝ 50 հազար ծառերի ու թփերի, և նոր կանաչ տարածքների ստեղծում:
Առաջարկութունների արկղերի միջոցով առաջարկներ ու խնդրանքներ են ստացվել նաև մանկապարտեզների թվի ավելացման վերաբերյալ, ինչն, ըստ քաղաքապետի օգնականի խոսում է բնակչության կողմից քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների նկատմամբ վստահության աճի մասին: Դա Սամվել Մերթարջյանը բացատրում է իրականացվող աշխատանքներով, որոնց արդյունքները նկատելի են բոլորի համար, և նշել, որ առաջիկայում կվերանորոգվեն և շահագործման կհանձնվեն համապատասխան տարածքներ, ինչը կնպաստի երեխաների թվի աճին:
Մայրաքաղաքի արտաքին ձևավորման և արտաքին լուսավորության, նաև բարեկարգման մասով ևս ստացվել են մի շարք առաջարկներ: Հատկապես քաղաքացիները ցանկություն են հայտնել ավելացնելու նստարանների քանակը մայրաքաղաքում: Առաջարկներ են ներկայացվել նաև տանիքների վերանորոգման մասին, որտեղ հատկանշական է թեք տանիքների վերանորոգումը:
Նամակներում տեղ են գտնել նաև մարզական զանգվածային միջոցառումների անցկացման, վերգետնյա անցումների կառուցման, քաղաքի մաքրության աշխատանքներում նոր տեխնիկայի ներգրավման, շքամուտքերի և շքապատշգամբների վերանորոգման ծրագրերի ընդլայնման ուղղությամբ: Վերջինի մասով տեղեկացվել է, որ հաջորդ տարի նախատեսվում է եռապատկել այս տարվա ծավալները և առաջնահերթ վերանորոգել վթարային վիճակում գտնվող ավելի քան 200 շքապատշգամբ:
Դրական արձագանքով եւ նոր առաջարկներով տասնյակ նամակներ են ստացվել շենքերի գունազարդման հետ կապված: Քաղաքապետի օգնականի հավաստմամբ՝ ուսումնասիրվելու են բոլոր առաջարկված հասցեներն ու հնարավորության դեպքում ընդգրկվելու են քաղաքապետարանի հետագա ծրագրում: Հեծանվորդների կողմից հնարավոր նոր հեծանվուղիների կազմակերպման վերաբերյալ առաջարկների մասով նշվել է, որ համապատասխան կազմակերպությունների և ՃՈ ներգրավմամբ այսօր ուսումնասիրվում են նոր երթուղիներ:
Վերը նշված ծրագրերի իրականացման աշխատանքների մեծ մասում ակտիվորեն ներգրավվում է մասնավոր հատվածը:
Առաջարկությունների տաղավարներում առաջարկներ են եղել նաև հենց տաղավարների հետ կապված՝ ծրագիրն առավել ընդլայնելու համար:
«Քաղաքապետի հանձնարարությամբ՝ ծրագիրը լինելու է շարունակական, և հաջորդ տարի ևս մայրաքաղաքում մենք ունենալու ենք առաջարկությունների նոր տաղավարներ, ինչի շնորհիվ Երևանը երևանցիների համար կդառնա ավելի հարմարավետ ու ավելի լավը»,-նշել է Սամվել Մերթարջյանը:
Քաղաքապետի օգնականը նաև հավելել է, որ պարբերաբար նոր առաջարկություններով են հանդես գալիս երիտասարդներն ու երիտասարդական կազմակերպությունները և դրանք ներկայացնում Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովում: Կարևորելով երիտասարդության ներգրավումը քաղաքային ծրագրերում և ողջունելով նոր գաղափարները՝ մի շարք առաջարկներ քննարկվում և ներառվում են քաղաքապետարանի ծրագրերում:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.