Հարցերին պատասխանում է «Լեգիտիմուս» իրավաբանական ընկերության ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու Տիգրան Սահակյանը:
Հարց
Բարոյական վնասի հարցի հետ կապված ՍԴ-ն փոփոխություններ է կատարել, մանրամասնեք խնդրում եմ, թե ինչի մասին է խոսքը:
Յ. Ավագյան, Լուսակերտ
Պատասխան
2013 թ.-ի նոյեմբերի 5-ին ՀՀ Սահմանադրական Դատարանը քաղաքացի Արթուր Խաչատրյանի դիմումի հիման վրա կայացրել է որոշում, որը վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ ընդունված 1998 թ.-ին, 17-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցի վիճարկմանը:
Սույն հոդվածի բովանդակությունը բացահատում է վնաս հասկացությունը, մասնավորապես այն սահմանելով հետևյալ կերպ. «Վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ)»: Հատկանշական է, որ սույն հոդվածում բարոյական վնաս հասկացությունն առհասարակ հիշատակված չէ: Սակայն առաջադեմ շատ երկրներում, ինչպիսիք են, օրինակ, ՌԴ, Խորվաթիան, Լատվիան. Իսպանիան և շատ այլ երկներ օրենսդրությամբ որպես վնասի առանձին տարատեսակ նախատեսվում է նաև բարոյական վնասի ինստիտուտը, որի էությունն է անձի արժանապատվությանը, պատվին, գործարար համբավին պատճառված վնասի դրամական կամ նյութական հատուցում տալը: Բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտը համարվում է քաղաքացիական իրավունքի կարևորագույն ինստիտուտներից մեկը, որն իր արտահայտությունն է գտել բազմաթիվ զարգացած երկրների օրենսդրություններում: Այս ինստիտուտի կարևորությունն է, որ քաղաքակիրթ հասարակությունում պետք է պաշտպանված լինեն ոչ միայն նյութական բարիքները, այլ նաև քաղաքացու ներքին հավասարակշռվածությունը` հոգեկան կայունությունը և ֆիզիկական բնականոն վիճակը: Բարոյական վնասը ռուս օրենսդիրը սահմանում է որպես ֆիզիկական և հոգևոր տառապանքներ:
ՍԴ-ն արձանագրել է, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված են բարոյական վնասի փոխհատուցման բազմաթիվ դեպքեր, սակայն նշված ինստիտուտն ամբողջական կանոնակարգման ենթարկված չէ, ինչը թույլ չի տալիս օրենսդրական ներդաշնակություն ապահովել նման վնասի նյութական փոխհատուցման դեպքերի, հիմքերի և կարգի կանոնակարգման հարցում, ինչը իր հերթին խոչընդոտում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանությանը:
Չունենալով բարոյական վնասի ինստիտուտ նախատեսված ներպետական օրենսդրությամբ այն լրջորեն հակասության մեջ է մտնում Մարդու իրավունքների եվորապական կոնվենցիայի 13-րդ հոդվածի հետ /Իրավական միջոցների արդյունավետ պաշտպանություն/: Ընդ որում նախկինում ՀՀ դեմ արդեն գոյություն ունեն Եվրոպական դատարանի կայցրած որոշումները, մասնավորապես Վիրաբյանն ընդդեմ ՀՀ-ի:
Միաժամանակ ելնելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության և դրանցով պայմանավորված բարոյական վնասի ինստիտուտին առնչվող կանոնակարգումների լիարժեքությունն ապահովելու անհրաժեշտությունից՝ Սահմանադրական դատարանը գտել է նաև, որ բարոյական վնասի նյութական փոխհատուցման ընդհանուր չափանիշներն ու կարգը պետք է օրենսդրորեն հստակ ամրագրվեն, որպեսզի երաշխավորվի համապատասխան դեպքերում և կարգով անձին պատճառված բարոյական վնասի ողջամիտ և արդարացի փոխհատուցումը, ապահովվի ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացումը և չխոչընդոտվի Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարումը:
Ստացվում է, որ ՍԴ այս որոշումը հող է նախապատրաստում ՀՀ-ում ևս բարոյական վնասի հատուցման ինստիտուտի ներդրման համար:
Հարց
Սոցցանցերում պոռնոգրաֆիկ նկարներով էջեր բացելու դեպքում ի՞նչ քրեական պատասխանատվություն է սահմանված:
Ն. Մարկոսյան, Սյունիքի մարզ
Պատասխան
ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածը սահմանում է`
1. Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի և տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ ապօրինի տարածելը, գովազդելը, իրացնելը, ինչպես նաև այդ նպատակով պատրաստելը՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Պոռնկագրական բնույթի համակարգչային ծրագրերի, կինոյի կամ տեսաֆիլմերի նյութերի, պատկերների կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաների ստեղծմանն անչափահասներին մասնակցելուն հարկադրելը, ինչպես նաև համակարգչային համակարգի միջոցով մանկական պոռնոգրաֆիայի ներկայացնելը՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
3. Նույն արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով:
Քաղաքացու առաջադրած հարցի բովանդակությանը վերաբերելի է ՀՀ քր.օր-ի 263 հոդ. 1-ին մասի սահմանումը` նյութեր, պատկերներ տարածելը, ինչպես նաև այդ նպատակով պատրաստելը պոռնոգրաֆիկ նկարներով էջեր բացելը սոցցանցերում: Սոցցանցում էջ բացելը, պատրաստելը, որպես գործողություն համընկնում է ՀՀ քր. օր-ի 263 հոդ. 1-ին մասով նախատեսված արարքին, հետևաբար նաև ենթադրում է օրենսդրի կողմից սահմանված համապատասխան քրեական պատասխանատվություն:
Հարց
Խնդրում եմ տեղեկացնել, թե ո՞ր ապրանքատեսակները գովազդելու դեպքում սահմանափակումներ կան, և արդյո՞ք սննդային հավելումներ գովազդելու համար հարկավոր է ԱՆ գովազդի թույլտվություն:
Լիլիթ Ղազարյան, ք. Երևան
Պատասխան
Գովազդի մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածում նախատեսված են բոլոր այն ապրանքները, որոնց գովազդը ունի որոշակի առանձնահատկություններ: Այսպես,
1. Ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գովազդներում արգելվում է՝
ա/ ներշնչել, որ ալկոհոլը և ծխախոտն ունեն բուժական, խթանող, հանդստացնող և լարվածությունը թուլացնող հատկություններ.
բ/ դրդել սպառողներին ալկոհոլի և ծխախոտի լայն օգտագործմանը, բացասական գնահատական տալ չափավոր օգտագործմանը կամ չօգտագործմանը.
գ/ ներկայացնել խմիչքներում՝ ալկոհոլի, իսկ ծխախոտի մեջ՝ նիկոտինի պարունակության բարձր աստիճանը՝ որպես դրական հատկություն։
2. Արգելվում է ծխախոտի այն գովազդը, որում չկա ծխելու վնասակարության մասին նախազգուշացնող տեղեկություն։
3. Արգելվում է ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գովազդման ժամանակ դիմել անմիջապես անչափահասներին։
4. Արգելվում է ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գովազդի ժամանակ ցույց տալ դրանց օգտագործման ընթացքը։
5. Արգելվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ալկոհոլային խմիչքների ու ծխախոտի գովազդը ժամը 7.00-ից մինչև 21.00-ն։
6. Արգելվում է դեղամիջոցների, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդը՝ առանց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թոևւյլտվության։
Արգելվում է թմրադեղերի, թունավոր և ուժեղ ազդող դեղամիջոցների գովազդը։
Արգելվում է այն դեղամիջոցների, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդը, որոնց կիրառումը պահանջում է բժշկի հատուկ նշանակում։
Դրանց ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։
7. Արգելվում է զենքի և զինամթերքի գովազդը՝ բացառությամբ որսորդական և սպորտային զենքի և զինամթերքի։
Որևէ այլ նորմ չկա, որը կարգելեր կամ կսահմանափակեր սննդային հավելումների գովազդը կամ դրանց գովազդելու համար կսահմաներ որոշակի կարգ, հետևաբար դրանց գովազդի համար որևէ թույլտվություն հարկավոր չէ, որքանով այդ գովազդը չի հակասի գովազդի մասին օրենքին:
Հ.Գ. Ձեզ հետաքրքրող հարցերը կարող եք ուղարկել armv12@mail.ru էլ հասցեին: Իրավաբանական խորհրդատվությունը կմատուցեն ճանաչված փաստաբանական գրասենյակներ:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.