Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում արդեն ներկայացվել է «Սիրո կամուրջ» մյուզիքլը, որտեղ գլխավոր հերոսի՝ Հարություն Սայադյանի կերպարում հանդես է գալիս երգիչ Վլադիմիր Բարխոյանը, ում հետ զրուցեց «Հայկական Վարկած»-ի թղթակիցը։
«Այս տարվա իմ ամենամեծ ձեռքբերումներից է, որ այս ներկայացմանն ընգրկվեցի, որտեղ երգում եմ, պարում, փորձում որպես դերասան հանդես գալ, — ասաց Վլադիմիրը և հավելեց, — Այս տարի փոքր-ինչ պասիվ էի, կարծում եմ, որ այդ ներկայացումով ամեն ինչ կասվի, թե ուր էի կորել և ինչով էի զբաղված»։
Նա տեղեկացրեց, որ արդեն ֆիլմում նկարահանվելու առաջարկ է ստացել, հնարավոր է համաձայնվի։ Թեև այս այս տարվա ընթացքում Վլադիմիրը տեսահոլովակ չի ունեցել, բայց նոր երգեր ձայնագրել է։
Հանգստանալու նպատակով նա ամռանը Հունաստան էր մեկնել և, բնությունից տպավորված, որոշել էր տեսահոլովակ նկարահանել, բայց ժամանակը սուղ է եղել. «Չհասցրեցինք կրկին մեկնել Հունաստան և այնտեղ նկարահանումներ կատարել, բայց հուսով եմ, որ եկող տարի ինչ ծրագրել եմ, կիրագործվի։ Չեմ ցանկանում «շաբլոն» տեսահոլովակ լինի, երկար լռելուց հետո՝ նորություն եմ ուզում անել։ Երգն էլ հունական մոտիվներով է, կոչվում է «Մի գնա», խոսքերի հեղինակն է Անինա Հովհաննիսյանը»։
Վլադիմիրը նաև քրոջ՝ երգչուհի Մարգարիտա Բարխոյանին անդրադարձավ. «Այս տարի բացահայտում արեց քույրս՝ Մարգարիտան. ստեղծագործական պոռթկում էր, թե ինչ, բայց սկսեց երգեր գրել։ Իր երգերի խոսքերն ու երաժշտությունն արդեն ինքն է գրում։ Մենք անհատական կարիերայով ենք զբաղված, բայց կարծում եմ, որ ժամանակի ընթացքում դուետներ կլինեն»։
Մարինե Ամիրյան
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.