Նախագահ Սերժ Սարգսյանը և նրա հրավերով պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի բացումից հետո Գյումրիում, 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի 25-րդ տարելիցի նախօրեին, ծաղկեպսակ են դրել երկրաշարժի զոհերի հիշատակին, նաև փրկարարներին և Հայաստանին օգնության ձեռք մեկնած բոլոր պետություններին ու ժողովուրդներին նվիրված հուշակոթողին, այս մասին տեղեկացնում է նախագահի մամուլի գրասենյակը:
***
Լրացուցիչ տեղեկություններ
1988թ. երկրաշարժի զոհերին նվիրված հուշակոթողի վերաբերյալ
Հուշակոթողի բացումը տեղի է ունեցել 2008 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի 20–րդ տարելիցի կապակցությամբ: Այն կերտել է ՌԴ և Ուկրաինայի ժողովրդական նկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ, Լենինյան մրցանակի դափնեկիր, ծագումով գյումրեցի՝ Ֆրիդ Սողոյանը: Պղնձաձույլ հուշարձանը պարունակում է 17 մարդկային ֆիգուր, ինչը կազմում է քանդակի կոմպոզիցիան: Հուշարձանի խորհուրդն արտահայտվում է հակիրճ ձևակերպմամբ` «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին»: 7 մետր բարձրություն ունեցող պղնձաձույլ հուշակոթողը խորհրդանշում է աղետ տեսած ժողովրդի ցավը, իսկ մյուս կողմից՝ արիությունը, որով նա վերածնվում է փլատակներից: Հուշակոթողը պատրաստվել է Ֆրիդ Սողոյանի մոսկովյան արվեստանոցում: Հուշակոթողի կողքին տեղակայված հինգ քարե սալիկներին գրված է բարեգութ այն անձանց ու երկրների անունները, որ աղետի առաջին իսկ պահից զորակցության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Հուշակոթողի ստեղծման և տեղափոխման գործում մեծ օգնություն է ցուցաբերել Նիկոլայ Ռիժկովը, ով ժամանակին գլխավորում էր «Երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հանձնաժողովի հոգաբարձուների խորհուրդը»:
Ֆրիդ Սողոյանը նաև այսօր Երևանում բացված հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը խորհրդանշող «Միասնական խաչ» հուշարձանի հեղինակային խմբի ղեկավարն է:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.