Ամբողջական ծավալով այսօր շահագործման հանձնված Հրազդանի ՋԷԿ–ի 5-րդ էներգաբլոկի տարածքում շրջայցից հետո «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը շնորհավորել է կայանի և «ՀայՌուսգազարդ» ընկերության աշխատակիցներին էներգաբլոկի լիարժեք շահագործման կապակցությամբ, ինչպես նաև տեղեկացրել, որ այսօր կստորագրվի պայմանագիր, որով «Գազպրոմ» ԲԲԸ–ին կանցնի «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի՝ ՀՀ կառավարությանը պատկանող 20% մասնաբաժինը:
Ինչպես տեղեկացնում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունը, իր խոսքում «Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահը, մասնավորապես, նշել է. «Այսօր իսկապես պատմական օր է, քանի որ ստորագրվելու է համապատասխան փաստաթուղթ, համաձայն որի «Գազպրոմ»-ը ձեռք է բերում «ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերի 20 տոկոսը և դառնում է ընկերության լիակատար բաժնետեր: Այսպիսով, «ՀայՌուսգազարդ»-ը ներգրավվում է «Գազպրոմ»-ի դուստր ձեռնարկությունների համերաշխ ընտանիքում:
Այսօր նաև ստորագրվելու է Հայաստանի համար շատ կարևոր պայմանագիր գազի մատակարարման վերաբերյալ: Սահմանվելու է նոր գին, և Հայաստան մատակարարվող գազի այդ գինը փոխկապակցած է լինելու Ռուսաստանում գործող ներքին գների հետ: Անկասկած, սա չափազանց հզոր ազդակ է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար:
«Գազպրոմ»-ը թիվ մեկ և իր ոլորտում առաջատար ընկերություններից մեկն է, բայց միաժամանակ նաև սոցիալական պատասխանատվությամբ ընկերություն է: «ՀայՌուսգազարդ»-ը՝ միանալով դուստր ձեռնարկությունների համերաշխ ընտանիքին, դառնում է լիիրավ ընկերություն իր պարտավորություններով, բայց նաև իր իրավունքներով: Մեզ համար շատ կարևոր այս դուստր ընկերության համար ևս կգործեն բոլոր այն սոցիալական կանոնակարգերը, որոնք առկա են «Գազպրոմ»- ում: Մասնավորապես, դա վերաբերում է նաև աշխատավարձերին»,– ասել է նա:
Իր հերթին, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը շնորհավորելով ներկաներին՝ կարևորել է Հրազդանի ՋԷԿ–ի 5-րդ էներգաբլոկի արդիականացման ծրագրի և կայանի փորձարարական-արդյունաբերական շահագործման փուլի ավարտը:
«Ցանկանում եմ հատկանշել «Գազպրոմ» ԲԲԸ ղեկավարության և անձամբ Ալեքսեյ Միլլերի աջակցությունն այս հարցում, ով վստահեց և ընդառաջեց մեզ, որպեսզի մեր ծրագրերը կյանքի կոչվեն»,– ընդգծել է Վ.Հարությունյանը:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրենը շնորհակալություն է հայտնել նաև բոլոր այն մարդկանց, որոնց ջանքերի և նվիրված աշխատանքի շնորհիվ, ըստ նրա, կյանքի է կոչվել լայնածավալ և համարձակ մի նախագիծ, որի արդյունքների ականատեսն ենք այսօր:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.