Այսօր մեզ հասցեագրված հարցերին պատասխանում է «Գալիկյան» փաստաբանական գրասենյակի ղեկավար Գարիկ Գալիկյանը.
ՀԱՐՑ
Ինձ հետաքրքրում է, թե երբ անձը դիմում է ոստիկանություն և հաղորդում տալիս հանցագործության մասին, ոստիկանության կողմից ի՞նչ ժամկետում պետք է համապատասխան հաղորդումը քննարկվի և պատասխան տրվի, և ոստիկանության աշխատակիցը ո՞ր դեպքում կարող է չընդունել քաղաքացու դիմումը:
ՊԱՏԱՍԽԱՆ
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի համաձայն.
- Հանցագործության մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում:
Նույն հոդվածի 2-րդ մասին համաձայն`
Նշված ժամկետում կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, բացատրություններ, այլ նյութեր ինչպես նաև կարող են կատարվել դեպքի վայրի զննություն, հանցագործություն կատարելու բավարար հիմքերի առկայության դեպքում կարող են բերման և անձնական խուզարկության ենթարկվել անձինք, հետազոտման համար վերցնել նմուշներ, նշանակել փորձաքննություն:
Ինչ վերաբերվում է երկրորդ հարցին, ապա եթե դիմում ասելով ի նկատի ունեք հաղորդում հանցագործության մասին, ապա նշեմ, որ յուրաքանչյուր դեպքում ոստիկանության աշխատակիցը պարտավոր է քաղաքացուց ընդունել հաղորդումը, քանի որ հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում` համաձայն քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի կայացվում է հետևյալ որոշումներից մեկը
1. քրեական գործ հարուցելու մասին.
2. քրեական գործ հարուցելը մերժելու մասին.
3. հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին
ՀԱՐՑ
Խնդրում եմ պարզաբանել, թե ի՞նչ տարբերություն կա փոխառության պայմանագրի և պարտավորագրի միջև, ինչպե՞ս է կազմվում պարտավորագիրը և ո՞ր դեպքերում է նոտարական վավերացում պահանջվում:
ՊԱՏԱՍԽԱՆ
ՀՀ օրենսդրության մեջ պարտավորագիր հասկացողություն չկա, սակայն գործնականում այն օգտագործվում է օրինակ՝ փոխառության պայմանագիր կնքելիս:
Փոխառության պայմանագրով մեկ կողմը /փոխատուն/ մյուս կողմին /փոխառուին/ է հանձնում ի սեփականություն դրամ կամ տեսակային հատկանիշներով որոշվող իրեր, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի կամ քանակության իրեր: /Քաղաքացիական օրենսգրքի 877 հոդված/
Օրենքում վերը նշված ստացականն էլ կամ դրամական գումար տալը հավաստող այլ փաստաթուղթը կարելի է համարել պարտավորագիր: Ուստի կարելի է համարել, որ հավաստվում է մեկ անձի կողմից մեկ այլ անձի նկատմամբ պարտավորության կատարումը:
Փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր ձևով: Գրավոր ձևը պահպանված է համարվում այն դեպքում, երբ փոխառուն ի հավաստումն փոխառության պայմանագրի, փոխատուին տալիս է ստացական կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի քանակի իր տալը հաստատող այլ փաստաթուղթ, որը ինչպես նշեցի` կարող է լինել նաև պարտավորագիր:
Ստացականը կամ այլ փաստաթուղթը ստորագրվում է փոխառուի կողմից և ձեռք է բերում ապացուցողական նշանակություն: Այդ իմաստով պարտավորագիր վերնագրված փաստաթուղթը հավասարվում է հասարակ գրավոր ձևով պայմանագրին:
Պայմանագրի գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է փոխառության պայմանագրի անվավերության:
Փոխառության պայմանագիրը կնքելիս նոտարական վավերացում չի պահանջվում:
Հ.Գ. Ձեզ հետաքրքրող հարցերը կարող եք ուղարկել armv12@mail.ru էլ հասցեին: Իրավաբանական խորհրդատվությունը կմատուցեն ճանաչված փաստաբանական գրասենյակներ:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.