Վերջերս լուրջ մտահոգությունների առիթ են հանդիսացել 2014-2016 թվականներին իրականացվելիք դատաիրավական բարեփոխումները:
Դատական իշխանությունը վերջին երկու տասնամյակների ընթացքում գտնվում է շարունակական փոփոխությունների փուլում: Գուցե նման փոփոխությունները լավագույն համակարգային մոտեցումները գտնելու և հաստատելու փորձեր են, սակայն հետագա բարեփոխումների կրկնվող փոփոխություններից խուսափելու համար անհրաժեշտ է, որ օրենսդրական փոփոխությունները միտված լինեն լուծելու այն իրական խնդիրները, որոնք առկա են այսօր դատական իշխանության մեջ և, ի վերջո, անհրաժեշտ է կառուցել և հաստատել աշխատող համակարգ՝ իր ողջ օրգանական և գործառութային միասնության մեջ:
Բնականաբար անհնար է մեկ կարճ հոդվածով անդրադառնալ նախատեսվող փոփոխությունների առավելություններին և թերություններին, սակայն կփորձենք հակիրճ ներկայացնել մեր մտահոգությունները կապված ներկայիս դատական իշխանության և ապագայում սպասելի դատական իշխանության հետ:
Անվիճելի է այն հանգամանքը, որ մարդու իրավունքների երաշխավորված պաշտպանությունը անուղղակիորեն և ուղղակիորեն կապված է դատարանի անկախության հետ, և դատարանի անկախությունը այն հիմնային և սկզբունքային երաշխիքներից մեկն է, որի վրա պիտի խարսխվի արդյունավետ արդարադատության համակարգը:
Առանձնացնելով դատարանի կառուցակարգային անկախությունը՝ այսինքն տարբեր ատյանների դատարանների միջև վերադասության, ստորադասության և փոխգործակցության համակարգի մասին, անհրաժեշտ է ուշադրությունը սևեռել այնպիսի խնդիրների վրա, որոնք այսօր առկա են մեր դատական համակարգում: Մեր դիտարկումների համաձայն` դատարանի կառուցակարգային անկախությունը որոշակիորեն խարխլված է, հաշվի առնելով այն դերը, որն այսօր խաղում է Վճռաբեկ դատարանը ներկա դատական իրականությունում:
Արդյո՞ք այսօր այն լիազորությունները, որոնք իրականացնում է Արդարադատության խորհուրդը չեն կարող հանդիսանալ կամ չեն հանդիսանում որոշակի չարաշահումների լծակ հենց Վճռաբեկ դատարանի նախագահի ձեռքում: Նման մտահոգությունների և դատողությունների համար մասնավորապես հիմք է ծառայում դատավորներին որպես Արդարադատության խորհրդի անդամ առաջադրելու և նրանց ընտրության պրակտիկան:
Արդյո՞ք օրենքում նշված «Արդարադատության խորհրդի դատավոր անդամների ընտրության ժամանակ քվեարկության կարգը» պրակտիկայում չի վերածվում, կամ չի կարող վերածվել միայն քվեարկության՝ առանց ընտրության: Նման պարագայում շատ խորը վերլուծություն անել հարկավոր չէ հասկանալու համար, թե ինչպիսի դեր կարող է հաղորդել նման հնարավոր չարաշահումը Արդարադատության խորհուրդին՝ հաշվի առնելով դատավորների քանակն ու կշիռը Արդարադատության խորհրդի լիազորություններն իրականացնելիս: Կարծում ենք, որ օրենքում առկա է որոշակի կարգավորման պակաս: Նմանօրինակ բացերը, որոնք ի հայտ են գալիս պրակտիկայում, ի վերջո, լուրջ կախվածության մեջ են դնում դատարանը իր գործառույթն իրականացնելիս այն մարմնից, որը համապատասխան լծակների գործադրմամբ էլ ավելի մեծ կշիռ է ձեռք բերում դատական համակարգում: Նման հանգամանքների համակցությունը հարվածի տակ է դնում դատարանի կառուցակարգային անկախությունը:
Խորացնելով դատողությունները մարդու իրավունքների երաշխավորված պաշտպանության, ուստի արդյունավետ արդարադատության վերաբերյալ՝ առավել քան մտահոգիչ ենք գտնում այն հանգամանքը, որ արդարադատության համակարգում ստեղծված է մի իրավիճակ, երբ մատների վրա կարելի է հաշվել 2006 թվականից մինչ օրս Սահմանադրական դատարան ուղղված դատավորների դիմումները այս կամ այն օրենքի դրույթի սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ: Այս ամենին զուգահեռ կան Սահմանադրական դատարանի բազմաթիվ որոշումներ, որոնք փաստորեն Սահմանադրությանը հակասող են ճանաչում ֆիզիկական կամ իրավաբանական անձի դիմումի հիման վրա այս կամ այն օրենքի դրույթը, որը կիրառվել է վերջինիս նկատմամբ դատական պաշտպանության բոլոր միջոցներին դիմելու արդյունքում: Այսինքն այնպիսի դատական ակտը, որը միտված է Վճռաբեկ դատարանի լիազորության ուժով ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը, փաստորեն, միատեսակ կիրառություն է հաղորդում օրենքի այնպիսի դրույթի, որը հակասում է ՀՀ Սահմանադրությանը:
Արդյո՞ք նման իրավիճակում կարելի է խոսել մարդու իրավունքերի երաշխավորված պաշտպանության մասին, եթե հաճախակի գործ ունենք այնպիսի դատական համակարգի հետ, որը լինելով արդարադատություն իրականացնող մարմին և կոչված լինելով իրականացնել համապատասխան գործառույթ, փաստորեն չի իրականացնում այդ գործառույթը:
Այսպիսով, հարցականի տակ է դրվում դատական իշխանության արդյունավետությունը և մարդու իրավունքների երաշխավորված պաշտպանությունը նմանօրինակ համակարգային անկատարության պարագայում:
Կարծում ենք, որ վերոնշյալ խնդիրների և ստեղծված իրադրությունների համակցությունը, երբ կա դատական եռաստիճան համակարգ, սակայն հաճախ դժվար է լինում հիմնավորել նման համակարգի գոյության և գործունեության արդյունավետությունն ու անհրաժեշտությունը, պահանջում են որոշակիորեն վերաիմաստավորել Սահմանադրական վերահսկողությունը Դատական իշխանության նկատմամբ սահմանադրականության կերտման ճանապարհին թե՛ դատարանի անկախության, թե՛ մարդու իրավունքների երաշխավորված պաշտպանության, և թե՛ ընդհանրապես վերջինիս գործունեության արդյունավետությունը բարձրացնելու հրամայականով:
Եվ այսօր խոսելով դատական բարեփոխումներից` պետք է, ի վերջո, հասկանալ արդյո՞ք նման բարեփոխումները պիտի հերթական փոփոխությունը լինեն, թե՞ ստեղծված իրավիճակը պահանջում է այսօր իրականացնել հիմնային վերափոխումներ:
Հոդվածում բարձրաձայնած խնդիրներին առավել մանրամասն կանդրադառնանք հաջորդիվ:
«Լեգիտիմուս» իրավաբանական ընկերության ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու Տիգրան Սահակյան
«Լեգիտիմուս» իրավաբանական ընկերության իրավաբան, ՀՀ ԳԱԱ ասպիրանտ Մարիամ Թորոսյան
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.