«Վիկիլիքս» -ի հանրայնացրած փաստաթղթերից մեկը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Օրդուեյը, ով պատմում է Հայաստանի պատմության ամենաողբերգական էջերից մեկի՝ հոկտեմբերի 27-ի մասին:
Ամերիկյան գաղտնի նամակագրության հերթական նմուշը վերաբերում է ահաբեկիչների նկատմամբ դատարանի կայացրած վճռին: Փաստաթղթում ամփոփված են նաև տեղական ընդդիմության գնահատականներն իշխանությունների անցկացրած ամբողջ դատական գործընթացի շուրջ: Դեսպանը հատուկ ընդգծում է, որ ընդդիմությունը մեղադրում Է իշխանություններին՝ հանձին նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչսւրյանի, ոճրագործության բացահայտման ողջ ընթացքը սեփական վերահսկողության տակ պահելու համար:
Դեսպան Օրդուեյը, խոսելով 2003թ. դեկտեմբերի 2-ի դատական վերջին նիստի մասին, պատմում Է, որ Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկիչների հանդեպ կայացրեց հայկական արդարադատության ամենածանր վճիռը: Ըստ այդմ՝ 6 հոգի դատապարտվեցին ցմահ, իսկ մեկը՝ 14 տարվա ազատազրկման: Նրանք մեղավոր ճանաչվեցին 1999թ. հոկտեմբերի 27-ին իրականացրած ոճրագործության համար, որի արդյունքում սպանվեցին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, Աժ խոսնակ Կարեն Դեմիրճյանը և 6 այլ քաղաքական գործիչներ:
«Իրականացրած հանցագործության ղեկավարը Նաիրի Հունանյանն Էր, մյուս կարկառուն մասնակիցները՝ նրա եղբայր Կարենը, քեռին ու ևս 3 հոգի»-նշել Է դեսպանը:
Դատաքննության գործին անդրադառնալով՝ Օրդուեյն արձանագրում Է, որ հայ հանրության մեջ տարածված են դավադրության մասին տեսակետներ: Հակակշռելով այս հանգամանքը՝ դեսպանը պատմում է.
«Նաիրի Հունանյանը բազմաթիվ հայտարարություններ է արել, ըստ որոնց՝ ինքը միայնակ է ղեկավարել հանցագործությունը՝ նպատակ ունենալով այդպիսով արմատախիլ անել կառավարության մեջ եղած կոռուպցիան: Բայց ահա հայերի գերակշիռ մասը հավատացած է, որ նման լայն դավադրությունը կազմակերպվել է հաջողությամբ ոչնչացնելու համար Սարգսյան-Դեմիրճյան իշխանական ուժեղ կենտրոնը: Չնայած որևէ կոնկրետ ապացույցի բացակայությանը՝ զոհերի հարազատներն ու ընդդիմադիր լիդերները մեծ մասամբ մեղադրում են Քոչարյանին, որ նա իր վերահսկողությունն է հաստատել դատապրոցեսի վրա, ծածկում է կարևոր կառավարական տեղեկությունները գործի վերաբերյալ՝ փորձելով ամրացնել սեփական քաղաքական դիրքերը»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.