Այսօր ՎԱՐԿԱԾ ակումբում թատերագետ-հրապարակախոս Լևոն Մութաֆյանն, անդրադառնալով իր և Հակոբ աբեղա Գրիգորյանի շուրջ ստեղծված աղմուկին, նշեց թե այս ամենը սկսվել է, երբ Հայր Հակոբն իրեն մեղադրել է հայոց բանակի նկատմամբ թշնամանք հրահրելու մեջ:
Ի դեպ, այսօր ասուլիս է հրավիրել նաև Հայր Հակոբը և պարզաբանել.«Դա հատկապես նրանից հետո էր, որ ինքը իր հրապարակումներում անդրադարձավ բանակին: Եվ ես մի հոդվածով հանդես եկա, որտեղ ընդամենն ասացի, որ մեկը, ով բանակի դեմ այդպիսի թունավորվածությամբ է խոսում, կարելի է համեմատել այն մարդկանց հետ, ովքեր թուրքի ջրաղացին ջուր լցնող են: Դրանից հետո Մութաֆյանը սկսեց իմ դեմ հանդես գալ և ինձ մեղադրել մի բանի մեջ, որը եկեղացական համբավի մեջ համարվում է չարյաց գագաթ՝ առանց հիմնավոր փաստերի: Ինքը ուղղակի վրեժ է լուծում իմ հրապարակման պատճառով: Գուցե, ինքն էլ ինչ-որ մեկի կողմից է օգտագործվում»:
Հոգևորականն ասել է, որ հանդես է եկել իր աշխարիկ անունով՝ Արման Գրիգորյան:
Թատեագետը պնդում է, թե կայքերից մեկն իր դեմ 4-5 հոդված է տպագրել՝ ԱրմՀակ անունով, ըստ նրա, այդ մարդը նույն Հայր Հակոբն է. «Հետո, էս ԱրմՀակը ֆեյսբուքյան ընկերության առաջարկ արեց, ընդունեցի, հետո էլի մարդիկ տվեցին: Նրանցից մեկը՝ Արսեն Լևոնյան անունով, ներկայացավ որպես լրագրող Կալինիգրադից և ինձ գրեց, թե կարող է նյութեր տրամադրել կաթողիկոսի մասին: Շատերը կարծում են, թե ես եկեղեցու դեմ եմ գրում, այդպիսի բան չկա, ես եկեղեցու սպասավորների դեմ եմ գրում: Հենց կաթողիկոսի դեմ էլ եմ գրել: Լևոնյանը նշում էր նաև, թե իմ բարեկամ, Պոլսո պատրաիարք Մութաֆյանի դեմ մահափորձը նույնպես վեհափառն է կազմակերպել, սակայն ես չեմ ուզում հավատալ»:
Ինչ վերաբերվում է լուսանկարներին, Մութաֆյանն ասուլիսի մասնակիցներին պատմեց, որ լուսանկարներն իրեն տրամադրել է կազմակերպության անդամներից մեկը՝ Սևակ անունով (հավանաբար խոսքը «Միացյալ երիտասարդական լիգա» կազմակերպության համանախագահ Սևակ Հովհաննիսյանի մասին է-խմբ.), սակայն առաջին անգամ , նրա հավաստմամբ, ֆոտոները ինքը չի հրապարակել:
Հոգևորականն ասել է, թե հրապարակված լուսանկարները, որում պատկերված են ինքը և մի երիտասարդ, իր անձնական արխիվից անհետացել են, ինչ-որ մեկը գողացել է, և ինքը չգիտի, թե ով:
Աբեղան պատմել է, որ նկարներում պատկերված տղան իր մորաքրոջ տղան է: «Իմ մորաքույրները Հայաստանում են բնակվում, և այդ երիտասարդն իմ մորաքույրներից մեկի տղան է»:
Իսկ թե ինչո՞ւ է ինքը լուսանկարում կերակրում տղային, Հայր Հակոբը պարզաբանել է. «Որևէ մեկը ընտանեկան նեղ շրջանակում չի կարո՞ղ կերակրել: Դա նորմալ է»:
Իսկ Մութաֆյանը պնդում է. «Նկարի մեջի տղային ճանաչում եմ, նա շատ հայտնի համասեռամոլ Դավիթն է: Ես կոմայգու մոտ եմ ապրում, գիտեմ, և այդ մարդը բարոյական իրավունք ունի՞ ինձ կոչելու բանակի թշնամի, երբ վավաշոտ հայացքով գրկել է իր բարեկամին: Ես փաստեր ունեմ, հենց նրանից մեկն ինձ Ֆեյսբուքով առաջարկություն է արել»,-ասաց Մութաֆյանը:
Ինչևէ, հոգևորականն ասել է, թե ինքն արդեն դիմել է կաթողիկոսին՝ խնդրելով դադարեցնել իր գործունեությունը, և միևնույն ժամանակ դիմելու է ոստիկանություն:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.