Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նոյեմբերի 13-ին, ժամը 12.55-ին տեղեկություն է ստացվել, որ Ծովակ գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում (ափից մոտ 1 կմ հեռավորության վրա), հայտնաբերվել է նավակ, որի մեջ պետք է լինեին նույն գյուղի բնակիչներ՝ 1970 թ. ծնված Ն. Հ. և 1988 թ. ծնված Ա. Վ.:
Ըստ ձկնորսների՝ նշված քաղաքացիները վաղ առավոտյան՝ ժամը 05.00-06.00-ի սահմաններում, դուրս են եկել լիճ, քանի որ լճում մոտ 2 հա տարածքի վրա ունեն ցանցեր: Ա. Վ. և Ն. Հ. չեն պատասխանում հեռախոսազանգերին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Ժամը 14.45-ից 17.45-ը ջրափրկարարները իրականացրել են որոնողական աշխատանքներ, սակայն անարդյունք:
Ժամը 18.00-ին եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ որոնողական աշխատանքները դադարեցվել են:
Որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով ժամը 01.20-ին դեպքի վայր է մեկնել Սևան քաղաքի հատուկ ջրափրկարարական ջոկատի «ԶԻԼ-131» ամենագնացը (3 ջրափրկարար):
Ժամը 02.40-ին դեպքի վայր է մեկնել Սևան քաղաքի ՀՋՋ-ի նավը և 2 մոտորանավակ (4 ջրափրկարար):
Ժամը 06.30-ին դեպքի վայր է մեկնել Սևան քաղաքի ՀՋՋ-ի 13 ջրափրկարար («Իվեկո», «ՈՒԱԶ» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներով):
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ժամը 10.42-ին ափից 3.5կմ հեռավորության վրա ջրափրկարարները հայտնաբերել են Ն. Հարությունյանի, իսկ 11.02-ին Ա. Վարդանյանի դիերը:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.