Սպասարկման ոլորտում, ծառայության մատուցման որակից բացի, կարևորվում է անհատական մոտեցումն ու բարեխիղճ վերաբերմունքը, որը վերաբերվում է նաև ռեստորանային բիզնեսին:
Արարատի մարզում, Երևան-Երասխ ավտոմայրուղի 2ա հասցեում գտնվող «Արարատ» ռեստորանն ու հարսանյաց սրահը գործում է 2010 թվականից՝ տարածաշրջանում վայելելով ամենալավի համբավը: Այստեղ այցելում են նաև հանրապետության այլ բնակավայրերից ու մայրաքաղաքից և դա շնորհիվ սրահի տնօրեն Արտակ Ասատրյանի սկզբունքի՝ հարկավոր է աշխատել բարեխղճորեն՝ ձգտելով առավելագույնին ու ամենալավին:
«Արարատ» համալիրը կառուցել են երեք եղբայրներ՝ նպատակ ունենալով հայրենիքում ծավալել ընտանեկան բիզնես, ստեղծել աշխատատեղեր, ապրել ու աշխատել սեփական սկզբունքներին հավատարիմ: Համալիրի անվանումը խորհրդանշական է. «Ընտրել ենք «Արարատ» անունը, քանի որ դեմ դիմաց Արարատ լեռն է: Շինարարության ընթացքում կառույցի յուրաքանչյուր հատվածի վրա բծախնդրորեն ենք աշխատել, եղել է, որ կառույցի ինչ որ մաս չի գոհացրել, քանդել ենք ու կրկին կառուցել: Մեզ մոտ պատրաստվում են ուտեստներ՝ հոգատարությամբ ու սիրով, իսկ այցելուներն արժանանում են միայն ջերմ վերաբերմունքի», — պատմում է սրահի տնօրեն Արտակ Ասատրյանը:
Այստեղ մատուցվում են հայկական և եվրոպական խոհանոցների ուտեստներ: «Արարատ»-ում կարելի է համտեսել ավանդական թոնրի խորոված, հատուկ բաղադրատոմսով է պատրաստվում «Արարատ» անվանումը կրող աղցանը, իսկ հաճախորդը ցանկացած ժամանակ կարող է պատվիրել որևէ խորտիկ, որն, ըստ տնօրենի, պատրաստվում է արագ, համեղ և մեծ պատրաստակամությամբ:
Արտակ Ասատրյանի սկզբունքներից մեկն էլ աշխատակիցների ճիշտ ընտրությունն է: Կարևորվում է մատուցողների, խոհարարների աշխատանքային փորձը, մաքուր և արագ սպասարկման կուլտուրան, ճշտապահությունն ու ազնվությունը: Ըստ տնօրենի՝ ռեստորանում և հարսանյաց սրահում բացառվում է պատվիրատուին խաբելու կամ վատ սպասարկելու որևէ դեպք, քանի որ անձամբ է հետևում կազմակերպչական աշխատանքներին: Նրա խոսքով՝ այստեղ մարդիկ, անկախ սոցիալական վիճակից և այցելության հաճախականությունից, իրենց զգում են այնպես, ինչպես հայկական հյուրասեր օջախում: Երաժշտության, հաղորդավարների ու երգիչների ընտրությունն «Արարատ»-ում հաճախորդների ճաշակին ու հայեցողությանն են թողնում, որ հնարավորինս գոհ լինեն միջոցառումից: Սպասքի ընտրության հարցում պահանջները կրկին խիստ են՝ պետք է լինի ամենալավն ու շքեղը: Արտակ Ասատրյանը ռեստորանային բիզնեսի կարևոր կետերից է համարում նաև այն, որ այս ոլորտում հարկավոր է անընդհատ ներդրումներ անել և գնային համակարգը հնարավորինս մատչելի դարձնել:
[nggallery id=106]
Մարինե Ամիրյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.