Մալաթիա-Սեբաստիա տարածքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու` 1980 թ. ծնված Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու վերաբերյալ գործով այսօր մեղադրող Արմեն Մարուխյանը միջնորդեց ամբաստանյալ Ստեփան Հակոբյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանում՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, այսօրվա իր մեղադրական ճառում մեղադրողը նախաքննության ու դատաքննության ապացույցներով հիմնավորված համարեց Ստեփան Հակոբյանին առաջադրված մեղադրանքն, ըստ որի` Ստեփան Հակոբյանը Նարեկ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պառճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով դրդել` պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին:
Մեղադրողը հիմնավորված համարեց նաև ապօրինի կերպով փամփուշտներ ձեռք բերելու ու մինչև 2006թ. հունիսի 23-ն ապօրինի կերպով պահելու Ստեփան Հակոբյանին առաջադրված մեղադրանքը. փամփուշտները հայտնաբերվել էին 2006 թվականի հունիսի 23-ին` իրեն պատկանող տանը կատարված խուզարկությամբ: Սեդրակ Զատիկյանը սպանվել էր 2006թ. հունիսի 22-ին` Սեբաստիա փողոցում. արձակված կրակահերթից մահացել էր նաև պատահական մի անցորդ՝ երեք անչափահաս երեխաների մայր Կարինե Սարգսյանը:
Ըստ մեղադրողի` Ստեփան Հակոբյանի մեղադրանքը հիմնավորվում է վկաներ Ահարոն Հակոբյանի ու Արամայիս Սեդրակյանի նախաքննական ցուցմունքներով: Նրանք դատարանում հրաժարվել էին այդ ցուցմունքներից և հայտնել, որ դրանք իրենց նկատմամբ քննության խորթ մեթոդների կիրառման հետևանք են: Մեղադրող կողմը անարժանահավատ է համարում դատաքննական ցուցմունքները, որոնք նպատակ ունեն ամբաստանյալին ազատել պատասխանատվությունից: Նրանց այս հայտարարությունները հերքվել են Հատուկ քննչական ծառայության կողմից, իսկ քրեական գործի հարուցումը մերժվել՝ հանցադեպի բացակայության հիմքով: Մեղադրանքն, ըստ Արմեն Մարուխյանի, հիմնավորվել է նաև պաշտպանության ներքո գտնվող վկաներ Արամ Արամյանի ու Գրիգոր Գրիգորյանի, ինչպես նաև բուն սպանության գործով դատապարտյալներ Արթուր Հովհաննիսյանի ու Լուսինե Ղևոնդյանի ցուցմունքներով` սպանության գործով օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ըստ մեղադրող կողմի, մեղադրանքը հիմնավորվում է նաև հեռախոսային զանգերի վերծանումներով. սպանությունից 5 րոպե հետո, սպանության համար դատապարտված Արսեն Առուշանյանի հեռախոսահամարից Ստեփան Հակոբյանի հեռախոսահամարին կատարված զանգը և ողջ օրվա ընթացքում ընդհանուր առմամբ 17 զանգերը վկայում են կատարող-պատվիրատու կապի մասին:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վաղարշակ Գևորգյանը ամբողջությամբ միացավ մեղադրողի դիրքորոշմանն ու հիմնավորումներին և դատարանին փոխանցեց տուժողի հարազատների դիրքորոշումը. Ս.Հակոբյանի նկատմամբ նշանակել հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն խիստ պատիժ: Ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի` «մենք հստակ ու կատեգորիկ դիրքորոշում ունենք՝ քաղհայցի միջնորդություն չունենք ու չենք ներկայացնում»:
Ամբաստանյալի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ, մասնավորապես, հեռախոսային վերծանումներով միայն զանգն է ֆիքսվել, Ստեփան Հակոբյանի հեռախոսից այլ անձինք էլ էին խոսում: Բացի այդ, ապացույցը չի կարող թույլատրելի համարվել, քանի որ վերծանումները կատարվել են առանց դատարանի որոշման:
Պաշտպանության միջոց կիրառված վկա Գրիգոր Գրիգորյանը հայտարարել է, որ նախաքննության ընթացքում իր հանդեպ ապօրինություններ են կատարվել. անհիմն պահվել է ոստիկանության բաժնում, սակայն ոչ մեկի կողմից այդ հայտարարությունը ուշադրության չի արժանացել: Ոչ ոք չի հարցաքննվել նաև դատապարտյալ Արթուր Հովհաննիսյանի այն հայտարարության հետ կապված, որ իր և իր կնոջ հետ միասին դատախազության շենք մտնելուց ի վեր իրենց հանդեպ ապօրինություններն սկսվել են:
Նոյեմբերի 26-ին ճառերով հանդես կգա պաշտպանական կողմը: Պաշտպան Երեմ Սարգսյանն այսօր 15 օր ժամանակ խնդրեց ճառի հրապարակմանը նախապատրաստվելու համար:
Փաստինֆո
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.