Շանթ Հարությունյանին ճանաչում եմ 1993 թվականից, երբ նա ընդգրկվել էր «Սյունիք-Զանգեզուր» հատուկ պետական ծրագրի գծով պետնախարար Վազգեն Սարգսյանի աշխատակազմում:
Քաղաքական հստակ համոզմունքների, ազգային բարձր նկարագրի և մարդկային վեհ ու ազնիվ հոգու տեր անձնավորություն էր, որն իր ուղղամտության ու նվիրվածության համար արժանացել էր բոլորի հարգանքին:
Այնուհետև, երկար ժամանակ լսում էի նրա քաղաքական գործունեության մասին և մշտապես նրան համարել եմ ազգին նվիրված և իր գաղափարներին հավատարիմ քաղաքացի:
Երբ ԶԼՄ-ներով տեսա նրան Ազատության հրապարակում և լսեցի նրա հարցազրույցը, որտեղ նա խոսում էր հեղափոխության և իշխանության բռնի տապալման մասին, մտածեցի, որ դա Շանթի հերթական գաղափարական պայքարի նոր մեթոդների փնտրտունքի արդյունքն է:
Մաշտոցի պողոտայում տեղի ունեցածը ցավալի ու անցանկալի իրադարձությունների զարգացման արդյունք եմ համարում, որը ոչ մի ընդհանրություն չի կարող ունենալ նրա գաղափարների ու նկարագրի հետ:
Այո՛, հասարակությունը երկփեղկված է, կան իշխանամոլներ, իշխանասերներ, իշխանաճորտեր և կան իշխանությունը կուրորեն ատող քաղաքացիներ: Եվ այդ երկու կողմերի գործունեությունը միտված է միայն ու միայն իրենց նպատակների իրագործմանը, և եթե այդ երկու կողմերն անզգուշաբար կամ գիտակցված ձեռնոց են նետում մեր պետականության ու պաշտպանունակության ամրությանը, ապա նրանք կատարում են մեծագույն չարագործություն սեփական ժողովրդի հանդեպ:
Շանթը մահակներով ու պայթուցիկներով ձեռնոց նետեց մեր հասարակական գոյության հիմքերին: Իհարկե, նա 20 հոգով չէր կարող որևէ արդյունքի հասնել, և ինքն էլ գիտեր, որ ՀՀ ոստիկանները տասը քայլ հետո իրեն կմեկուսացնեն, որովհետև յուրաքանչյուր «հեղափոխականի» դեմ 10-ից ավելի ոստիկաններ էին գործում: Ինչպիսի ազնիվ մտքեր էլ ունենար Շանթը, չէր կարելի առանց թույլտվության ու անօրինական երթ կազմակերպել, փակել մայրաքաղաքի ամենաբանուկ պողոտան և անտրամաբանական արարքներ թույլ տալ:
Նա երեկ բարձրացրեց հեղափոխության դրոշը, և մենք չգիտենք՝ ազգասեր ու ազնիվ Շանթից հետո, որ հաշվենկատ ապազգային գործիչը կշարունակի նախադեպ ունեցած գործողությունը և իր ձեռքը կվերցնի հերթական նախաձեռնությունը, իսկ պատմությունից հայտնի է, որ հեղափոխություններն առանց արյունի չեն լինում: Առաջին անգամ մենք տեսանք նաև, ոչ թե ջարդող ու ծեծող ոստիկանի, այլ ոստիկանի, որը պաշտպանելով օրենքի բոլոր պահանջները՝ գործում էր հասարակական շահերից ելնելով:
Բոլորին, ովքեր ցանկանում են իրականացնել իրենց քաղաքական նպատակները, խնդրում եմ խորը վերլուծել, թե այն ինչ ազդեցություն է թողնելու մեր ազգի հոգեբանության ու ապագայի վրա: Եվ եթե կա բացասական ազդեցության կասկած անգամ, վերջ տվե՛ք այդ գործողություններին: Արյունոտ տեռորը Ռուսաստանում սկսվեց նարոդնիկների 5 հոգանոց մարդասպանների խմբով, զարգացվեց էսեռների կողմից և կատարելագործվեց բոլշևիկյան տեռորի օրերին, որի արդյունքում կործանվեց աշխարհում ամենադինամիկ զարգացող ռուսական կայսրությունը, իսկ քաղաքացիական պատերազմներում զոհվեց 11 մլն մարդ:
Հայաստանում այդպիսի փորձեր մի՛ արեք:
Կարծում եմ, որ Շանթ Հարությունյանի արարքը դեռ ունենալու է իր հետևանքները, ուստի դիմում եմ բոլորին՝ զերծ մնալ զենքի ուժով հարցեր լուծելու քաղաքականությունից: Ոչ մի իշխանություն չի դիմանում հասարակության օրինական ճնշումներին և ոչ մի իշխանություն չի կարող հավերժորեն թաքնվել բանակի և ոստիկանության թիկունքում.մենք ունենք առողջ պայքարող ուժեր, թույլ, բայց հաստատուն ընդդիմություն, թույլ ու անկարող իշխող կուսակցություն, որը թաքնվում է նախագահի թիկունքի հետևում, բայց ունենք նաև սահմանադրություն ու օրենքներ, որոնց հարգել պարտավոր են բոլորը:
Ես ցավով ու ափսոսանքով եմ անհամաձայնության խոսք ասում իմ կողմից շատ հարգված Շանթի հասցեին, իսկ իշխանություններին հորդորում եմ դրամայի չվերածել կատարվածը և չանցնել լռեցնելու, ճնշելու քաղաքականությանը, առանց այն էլ՝ հասարակությունը ժխտողական ու թշնամական տրամադրություններ է տածում իշխանությունների հանդեպ:
Ես ցանկանում եմ հաշտություն հասարակական տարբեր ուժերի միջև: Թշնամին սոված բորենու նման սպասում է մեր արյունածոր վերքերի հոտին:
Արցախյան ազատամարտի մասնակից,
պահեստի գնդապետ, պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.