ՀՀ Վերաքննիչ, ինչպես նաև Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Սուրիկ Ղազարյանի անձի շուրջ խոսակցությունները ծավալվում են նոր թափով: Կայքերից մեկը գրել է, որ օրեր առաջ Գլենդելի կենտրոնում՝ Americana զբոսավայրում, Ղազարյանը զբոսնել է երկու ակնհայտ ոչ հայ թիկնապահների ուղեկցությամբ:
Մեր ունեցած տեղեկությամբ, սակայն, դա նորություն չէ, և ԱՄՆ տեղափոխվելուց հետո, նա միշտ էլ շրջել է Դաշնային հետաքննչական ծառայության (FBI) աշխատակիցների ուղեկցությամբ, իսկ դա այնտեղ «թանկ հաճույք» է:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Սուրիկ Ղազարյանը ԱՄՆ-ում պատրաստակամություն է հայտնել օգնել ամերիկյան հատուկ ծառայություններին՝ խոստանալով ներկայացնել փաստեր՝ ժամանակին իր քննած մի գործի և դրա շրջանակներում իր նկատմամբ կիրառված ճնշումների մասին:
Խոսքը վերաբերվում է «ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության և «Ռոսնեֆտ» պետական ընկերության դատական վեճին, որով, ինչպես ինքն էր հետագայում խոստովանել, իր նկատմամբ կիրառված ճնշումների ազդեցության տակ, վճիռ է կայացրել հօգուտ ռուսական «Ռոսնեֆտ»-ի:
Սուրիկ Ղազարյանն աշխատանքից դուրս է եկել սեփական դիմումի համաձայն՝ առողջական խնդիրների պատճառով: Թեպետ նա իսկապես ունի շաքարային դիաբետ, սակայն հետագայում տված հարցազրույցներում, նաև ԱՄՆ պետդեպարտամենտի երկու տարվա զեկույցներում, նշվել է, որ նա աշխատանքից ազատվել է Արման Մկրտումյանի պարտադրանքով՝ վերը նշված գործի շրջանակներում վերջինիս հրահանգը չկատարելու համար:
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.