Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Մշտապես կարդալով խորովածի, հարիսայի տոների, խաշի սեզոնի բացման մասին գրառումները, հեռուստատեսային տեղեկատվությունները, գովազդները, ակամա հիշում եմ այն բազմատեսակ ազգային կերակուրները, որոնք վերացել են, չքացել են մեր ճաշասեղաններից, հասարակական սննդի օբյեկտներից:
Յուրաքանչյուրդ` անկախ տարիքից, հավանաբար կհիշեք ձեր տատիկների, մայրիկների եփած ճաշերը, զանազան համով ուտեստները, խորտիկները, գաթաներն ու քաղցրավենիքները: Եթե հիմա սկսենք թվարկել մեր ազգային ուտելիքները, երևի թե երկու ձեռքի մատերը հերիքի: Իսկ եթե հիշենք, թե ազգային ինչ ճաշատեսակներ են մատուցում մեր ռեստորաններում, պանդոկներում, սրճարաններում, ապա մի ձեռքի մատերն էլ հերիք է…
Ցանկացած տեղ գրեթե նույն ճաշատեսակն է, նույն սահմանափակ ուտեստները:
Ես դեմ չեմ, որ լինեն աշխարհի բոլոր ժողովուրդների խոհանոցների ընդունված, սիրված լավագույն կերակուրները, խորտիկները: Քավ լիցի, ես ուղղակի ցավում եմ, որ մեր ազգային լավ ուտեստները մոռացվել են և մոռացվում են:
Միայն թե չասեք խորովածի, քյաբաբի, խաշլամայի, իքի բիրի, լահմաջուի, մնացած համանման կերակուրների մասին, որոնք կամ մերը չեն, կամ բոլորի խոհանոցներում կա, կամ վիճարկելի է դրա ազգային պատկանելիությունը: Լավ խոհարարներ, նվիրյալներ, ազգագրագետներ, փորձառու տնային տնտեսուհիներ են պետք…Էնտուզիաստներ, լավ նախաձեռնող, սրտացավ մարդիկ են պետք, պետական հոգածություն, հիմնադրամներ, բարերարներ են պետք…
Ի վերջո, այդ զանազան հիմնադրամների նպատակը միայն նյութականը, միայն ճանապարհները, ջրատարները, պոմպակայանները, մնացյալ կառույցները չեն…Այո’, համաձայն եմ, դրանք կարևոր են, սակայն մենք մոռանում ենք մարդուն, նրա հոգևոր արժեքները, մշակույթը, ավանդույթները, պատմական-ազգային արժեքները: Ժամանակն է այդ բարեգործական, համահայկական և մյուս տարաբնույթ հիմնադրամների գումարները ուղղել նաև մեր ազգային արժեքների, մշակույթի, երգ ու պարի, ժողգործիքների, տարազների, խոհանոցի վերականգնմանը, պատմական հուշարձանների վերակառուցմանն ու պահպանմանը…
Ինչու պետք է այսօր թուրքական նվագախմբերում ավելի շատ հայկական երաժշտական գործիքներ, ազգային տարազի տարատեսակներ, տարրեր օգտագործվեն քան մեզանում: Ինչու պետք է այսօր դեպի վանքային համալիրներ, դեպի Արագածի լիճ տանող ճանապարհները լինեն խրամատների նման քարուքանդ վիճակում: Ինչու պետք է Ամբերդը վերականգնված չլինի և ՀՀ տարածքում քիչ թե շատ պահպանված այս ամրոցը չդառնա մեր տասերորդ դարի բնակավայրի, ամրոցի, բերդի գոնե միակ ցուցադրական պատմական վայրը` իր զբոսաշրջային ժամանակակից , բայց հնաոճ անհրաժեշտ կառույցներով, որտեղ զբոսաշրջիկը, այցելուն կարող են վայելել բացառապես միայն հայկական ազգային ճաշատեսակներ ու երաժշտություն` առանց բայաթիների ու կլկլոցների…
Իհարկե նման օրինակներ շատ կարելի է բերել…
Իսկ մենք աջ ու ձախ խոսում ենք զբոսաշրջության զարգացման մասին, բերումամպագորգոռ տվյալներ ու ինքնաբավ նստում մեր նախարարություններում, մարզպետարաններում, աշխատասենյակներում…Որովհետև հիմնականում ցանկացած ղեկավար ստանալով պաշտոնը, ցավոք միայն իր և իր մերձավորների բարեկեցության մասին է մտածում…
Այո’, ցավոք խոսում ենք, միայն խոսում…Աչքներս չռելով միայն մայրաքաղաքի իրական կամ կասկածելի պատմական, ճարտարապետական հուշարձանների վրա, հաճախ նաև անձնավորված պայքար տանում` մոռանալով մեր դարերի խորքից եկող, խնամքի և ուշադրության կարիք զգացող հուշարձանները…Իսկ այդ հուշարձանները աղտոտում ենք, հաճախ նաև քանդում, մրոտում, պղծում պատերը, խաչքարերը` թուրքերի, բարբարոսների, վանդալների նման, մոռանում մեր ազգային ամեն ինչ`ավանդույթ, մշակույթ, տարազ, երաժշտական գործիքներ, խոհանոց, սովորույթներ…
Չէ’, լավ է…Լսեք արաբա-թուրքական կլկլոցներ, ա լյա ռուսականացված, անհասկանալի լեզվով արտաբերվող «Օլյա բուչաներ», պարեք պորտապարեր, քարշ եկեք պարսիկների հետ ու կերեք…
Ու կերեք ինչ ուզում եք…»:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.