Մարզային դատարանները չեն ջեռուցվում. մեզ դիմած քաղաքացին տարակուսած էր. «Արդարություն չկա, գազ է՞լ չկա»:
«Հայկական Վարկած»-ն ընդհանուր իրավիճակը պարզելու համար՝ հարցում անցկացրեց ՀՀ մարզային դատարաններից մի քանիսում:
Պարզվում է, բոլոր մարզերում դատական նիստերը անցկացվում են ցուրտ դահլիճներում, իսկ անձնակազմն աշխատելիս՝ «պլիտաներ» է միացնում:
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրից զանգին պատասխանող աշխատակիցը, հավանաբար, վերադասի հետ խոսելուց հետո, ասաց, որ ջեռուցում կլինի նոյեմբերի 15-ից: «Դեռ թույլ չեն տալիս միացնել ջեռուցման համակարգը»,-նշեց նա:
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արթիկի նստավայրում արդեն շատ ցուրտ է. «Պլիտա ենք միացնում, դրանով տաքացնում ենք բավականացնում է, դե ինչ անենք: Բայց գազի վառարան ունենք»:
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում ջեռուցում ունենալու համար ինչ -որ պայմանագրի կնքման են սպասում, ու երբ տեղեկացան, որ լրագրող է հետաքրքրվողը, հարցին, թե՝ ձեզ մոտ ցուրտ չէ՞, պատասխանեցին՝ «Դե ոչ այնքան»:
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Բերդի նստավայրից առաջին պահին դժգոհեցին, թե ցուրտ է, բա ինչ է, իսկ երբ իմացան, որ լրագրող է հետաքրքրվողը, միանգամից փոխվեց՝ «Գիտեք,մեզ մոտ այնքան շոգ է, վերարկուները հանած, նստած ենք: Գազ ունենք, մի քանի օրից երևի նոր կմիացնենք»:
Մենք փորձեցինք քաղաքացիների մտահոգությունը փոխանցել իրավասու մարմնին: ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանն ասաց. «Սահմանված կարգի համաձայն՝ ջեռուցումը կմիացվի նոյեմբերի 15-ից»:
Ստացվում է, որ, կարգը սահմանելիս, հաշվի չի առնվել տարածքային առանձնահատկությունը:
Ի՞նչ է նշանակում սահմանված կարգ, կարելի է արդյո՞ք միաժամանակ միացնել ասենք՝ Երևանի և Շիրակի դատարանների ջեռուցումը հարցին, պրն Բաբայանն ասաց. «Կարգով է սահմանված, չենք կարող խախտել, ֆինանսական միջոցների խնդիր կա: Հատկացված գումարով հնարավոր է ջեռուցել նոյեմբերի 15-ից»:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.