Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպը ներկայացնող նոր կադրերը պարունակում են մի շարք հարցերի պատասխաններ, մասնավորապես երևում է, թե առաջինը ով է կրակել և ում վրա է կրակել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը։
Նա ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, թե մինչև Տիգրան Խաչատրյանի կողմից արձակված երեք կրակոցները զոհված Ավետիք Բուդաղյանը ինչ է արել։
«Նա գալիս է, որ տեսնի եղբայրը եկել է, թե ոչ, նույնիսկ ավտոմեքենայից դուրս չի գալիս, Խաչատրյանի կողմնակիցները մոտենում են նրան, պարզ երևում է, որ անելիք չունի, ուզում է գնալ, գալիս են, ինչ-որ խոսակցությունների են բռնվում, գալիս է Արտակ Բուդաղյանի մեքենան, և Ավետիքն իր մեքենայով փակում է ճանապարհը։ Ավետիքը մեքենայից դուրս չի գալիս, կոնֆլիկտ է առաջանում Արտակի և Սուրեն Խաչատրյանի կողմնակիցների միջև, և Ավետիք Բուդաղյանը առաջին անգամ մեքենայից դուրս է գալիս և իր եղբորը՝ Արտակին հրելով իջեցնում է ներքև։
Տնեցիներից երկու կին են դուրս գալիս, որից մեկը Լորետա Բարսեղյանն է, Տիգրան Խաչատրյանը դիրքավորվեց մեքենայի հետևը և երեք անգամ կրակեց, պարզ են Ավետիք Բուդաղյանի գործողությունները։ Ավետիք Բուդաղյանի գործողությունների մեջ ոչ մի ագրեսիա չի եղել, եղել է հաշտարարի դերում։ Երեք կրակոցից երկուսը ուղղված է եղել Ավետիքի վրա, և այսօր մեզ ուզում են ասել, որ Ավետիք Բուդաղյանին սպանելով Տիգրան Խաչատրյանը գործել է անհրաժեշտ պաշտպանության սահմաններում։
Դրանից հետո Ավետիք Բուդաղյանը, երբ տեսնում է, որ եղբայրը ընկած է, վերցնում է զենքը, սկսվում է հրաձգություն, երկու կրակոց է ասվում, որ ինքն է կատարել, մնացածը մյուս կողմն է կատարել։ Ավետիք Բուդաղյանը կրակոցների ժամանակ որևէ վտանգ չի ներկայացրել Սուրեն Խաչատրյանի և նրա կողմնակիցների համար, այլ ընդհակառակը ինքը եղբորը հեռացրել է տեսնելով, որ վիճաբանության մեջ է մտել։ Միջադեպի մոնտաժված հոլովակում, որտեղ ձայն չկա, սլաքներ կան, այն պահը, երբ Տիգրան Խաչատրյանը դիրքավորվում և կրակում է, այս կադրերը լղոզված են, Արտակ Բուդաղյանը երբ գալիս է, սլաքներ կան, թե իբր հնչել են կրակոցներ, մինչդեռ կրակոց չի հնչել»,- ներկայացնելով կադրերն՝ ասաց փաստաբանը։
Հայկ Ալումյանի փոխանցմամբ՝ Ավետիք Բուդաղյանի մարմնի վրա հայտնաբերվել է վնասվածք, որն ունի վերևից ներքև ուղղություն և դրանից հետո նա չէր կարող նպատակաուղղված գործողություն կատարել, դա եղել է վերջին կրակոցը, քննիչը չի կարողանում բացատրել, թե ինչպես է նա դա ստացել, չէ՞ որ բոլորը կանգնած են կամ վազվզում են նույն հարթության վրա։
«Գնդակի արտացոլումը և վերևից ներքև ուղղությամբ Ավետիքի վնասվածքներից մեկը ամրապնդում են կարծիքը, որ վերևից՝ շենքից, ինչ-որ մեկը կրակել է։ Կա մեկ կրակոցի ձայն, որը զգալիորեն տարբերվում է մյուս կրակոցների ձայներից։ Փորձագետները հնարամիտ պատասխան տվեցին՝ ասելով, թե այն տարբերվում է, որովհետև երկու ձայն համընկել է իրեն, եթե համընկել է իրար, պետք է բացատրվի, թե ով է կրակել երկրորդը, ըստ պարկուճների՝ այդտեղ եղել է մեկ կրակոց, եթե համընկել է, որտեղ է այդ երկրորդ պարկուճը, այդ հարցի պատասխանը նույնպես քննիչի մոտ չկա»,- ասաց փաստաբանը։
Հայկ Ալումյանը նշեց նաև, որ իր պաշտպանյալ Արտակ Բուդաղյանը պնդում է, որ ինքը տեսել է տնից կրակոց, այդ ցուցմունքը հաստատվում է նաև իր ներկայացրած փաստերով, ըստ Սուրիկ Խաչատրյանի կողմնակիցների ցուցմունքների՝ տանը ուրիշ մարդ չի եղել։ Ի դեպ, նախկին մարզպետի կնոջ՝ Լորետա Բարսեղյանի՝ «Սուրիկ, էս ինչ արեցիր» արտահայտությունը ոչ հերքվել, ոչ հաստատվել է, բնականաբար մյուս կողմը դա ժխտում է:
Նա նշեց, որ զավեշտ է նաև դեպքի վայրում հայտնաբերված ինքնաշեն զենքը օրինական համարելը, և նախաքննության մարմինը մի հատ էլ նույն զենքից է հայտնաբերել, և դա փորձում են վերագրել Ավետիք Բուդաղյանին, մինչդեռ պարզ է, որ դա Խաչատրյանների զենքերից է։
Հիշեցնենք, որ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» իրավական, լրատվական կայքը ներկայացրել է հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպը ներկայացնող նոր տեսանյութ՝ ձայնի առկայությամբ:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.