«Օրեր առաջ Վանաձորում մրցումների մեկնած Երևան քաղաքի բնակիչ 15-ամյա Դավիթ Հովակիմյանի սպանության մեջ մեղադրվող Կարեն Կունգոցևը՝ Անահիտ Հարությունյանի միջոցով նամակ է փոխանցել լրատվամիջոցներին՝ խնդրելով հրապարակել այն։
Նամակում Կունգորցևը, մասնավորապես, գրել է, որ «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող ՀՀ ոստիկանության «Հերթապահ մաս» հաղորդման մեջ ցույց են տվել իր նկարը և ասել, թե Կունգորցևն իր մեղքն ընդունել է, մինչդեռ դա իրականությանը չի համապատասխանում. «Նշեմ առաջին պատճառը՝ ես ոստիկանությունում ասել եմ, որ հանցագործության հետ կապ չունեմ, ասեմ ավելին՝ դեպքի օրը եղել եմ աշխատանքիս վայրում։ Իսկ «Արմենիա» հեռուստաընկերությամբ հաղորդում տվեցին այն մասին, որ Կարեն Կունգորցևը խոստովանել է կատարած հանցագործությունը։ Հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում և կատարված հանցագործությանն այլ ընթացք է տալիս։ Ես դեպքի հետ կապ չունեմ։ Պահանջում եմ իրակական մարդասպանին բացահայտել»,– իր նամակում գրել է սպանության մեջ մեղադրվող Կունգորցևը։
«Հոկտեմբերի 12-ի առավոտյան աշխատանքի վայրից Կարենն ինձ զանգեց, ասեց՝ մամ, ինձ 3000 դրամ գումար ա պետք, ես ասեցի՝ կտամ ու ինքը եկավ տուն, փողը վերցրեց և դուրս եկավ։ Մեր բնակարանի մոտ այգի կա։ Դուրս գալուց մտել էր այգի և քայլելով գնացել դեպի կանգառ, որտեղից պետք ա նորից գնար աշխատանքի։ Սպանության դեպքը լինում ա ժամը 5-6-ի կողմը գիշերօթիկ դպրոցի մոտակայքում, բայց ինքը կապ չունի դրա հետ, ոչ էլ կապ ունի էդ երեխեքի հետ, ոչ մի առնչություն չունի իրանց հետ ու ընդհանրապես տեղյակ չի, թե ինչ ա կատարվել։ Ոստիկանները երեկոյան Կարենին աշխատանքի վայրից տանում են ոստիկանական բաժանմունք՝ ասելով, որ բան են ուզում իրենից հարցնել։ Անչափահաս բոլոր երեխաներին առանց ուսուցիչների, առանց ծնողների տանում են ոստիկանություն։ Ես չգիտեի, թե ինչ ա էնտեղ կատարվում, երեկոյան 12-ին ոստիկանությունից գալիս են, Կարենին են հարցնում, ես էլ իրանց հետ գնում եմ բաժին։ Կարենի փաստաբանը՝ Գուրգենը, ինձ ասում ա, որ Կարենին են կասկածում 15-ամյա տղային սպանելու մեջ նրա համար, որ նախկինում դատապարտված ա եղել»,– թերթի հետ զրույցում պատմել է Կարենի մայրը՝ Տիկին Անահիտը։ Նրա խոսքով, երբ ինքը տեսակցել է իր որդու հետ, տեսել է, որ նա կաղում Է։ Կարեն Կունգորցևը մորն ասել է, որ ծեծի է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից, նրան ստիպել են, որ այս գործը «վիզ» վերցնի։
«Երևանի խմբի սպանված տղան կրել ա Վանաձոր խմբին ու չգիտեմ՝ ինչ ա կատարվել, իրար մեջ տղաները ասել են՝ տեսաք, մենք ձեզ ոնց կրեցինք, ու սկսկել են այլ խոսքեր ասել իրար, հետո էլ սկսել են իրար ծեծել։ Ասեմ իմանաք, որ ամբողջ քաղաքն ա խոսում, թե հանցագործությունը կատարել ա մի հարուստի տղա, խոսքը ոմն ԿԳԲ-ի Արտակի որդի, 16 ամյա Արթուրի մասին ա։ Նա է այդ հանցանքը կատարել։ Նա Վանաձորի խմբից ա ու մասնակցել ա էդ մրցումներին։ Այլ մանրամասներ դեռ չգիտեմ»,– ասել է տիկին Անահիտը։
Ըստ նրա, իր որդին և նույն խցում գտնվող Միհրան Մելքոնյանը անժամկետ հացադուլ են հայտարարել։ Միհրան Մելքոնյանը Կունգորցևի նամակի մեջ ևս գրել էր, որ անժամկետ հացադուլ է հայտարարում Կարեն Կունգորցևին անօրինական դատապարտելու դեմ։ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը թերթի հետ զրույցում հաստատել է, որ Վանաձոր ՔԿՀ-ում գտնվող Կարեն Կունգորցևը և Միհրան Մելքոնյանը հոկտեմբերի 22-ից հացադուլ են հայտարարել՝ բողոքելով քրեական գործերից։
«Կարենը շատ վատ վիճակում է, այլայլված, անգամ չէր կարողանում խոսել, տեղը չէր գտնում, ինձ ասում էր՝ իմ հետ մի բան կանեմ, որ չապրեմ, որովհետև ուրիշի արած հանցանքի համար չեմ ուզում պատասխան տալ»,–Կունգորցևի մոր խոսքերն է փոխանցում թերթը։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
- 11:00Հայ-ադրբեջանական հակամարտությունը Նախիջեւանի ուղղությամբ լայն մասշտաբի վտանգ է պարունակում
- 11:25Սեռական այլասերվածությունը թուլացնում է բանակը. ԿԳՆ պաշտոնյա
- 11:00Ապրիլյան պատերազմը բացահայտեց հայկական կողմի զինված ուժերում առկա խնդիրները
- 11:22Աֆրինի պաշտպանության գիծը կազմակերպված էր Արցախի մոդելով. Հասանովը խիստ հետաքրքրված է
- 11:23«Զվարթնոց»-ում թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ կա, այդ թվում կին. ինչու է լռում ԱԱԾ-ն
- 12:30Հայկական զինուժը վերահսկում է Նախիջևանի միջազգային օդանավակայանը. Միհրան Հակոբյան
- 11:27Ինքնաձիգով հարվածել են, ուսադիրներս պոկել են. Օսիպյանն առաջին անգամ մանրամասներ է պատմում
- 12:10Ընդդիմադիրները մեքենայի հետևից կրակում են, տեսագրությունը կա. սենսացիոն հայտարարություն
- 11:20Ինչպես է Հ1-ի նկարահանող խմբին հաջողվել մուտք գործել կանանց գաղութ և ծաղրել կանանց
- 10:55Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունը ՀՀ սահմաններում ոսկի, արծաթ ու պղինձ է փնտրում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.