Վրաստան այցելած Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հարևան երկրի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նախ դրվատեց Իվանիշվիլիին՝ իր պաշտոնից հրաժարական տալու պատրաստակամության համար, և հետո խոսեց այն մասին, որ եվրոպական հասարակության մեջ վրեժխնդրության համար չպիտի տեղ լինի, իսկ ընդդիմությունը դեմոկրատական պետական համակարգի անհրաժեշտ մասն է։ Ձևակերպումը բավականին դիվանագիտական է, սակայն իմաստը, որքան հասկանում եմ, հետևյալն է. նորմալ երկրներում իշխանությունն ու ընդդիմությունը իրար պարբերաբար փոխարինում են՝ պետության տեսանկյունից դրանք անտոգոնիստ չեն՝ հավասարապես ներկայացնում են քաղաքական համակարգը։ Իշխանափոխությունից հետո նա, ով եկել է իշխանության, չպիտի վրեժ լուծի նրանից, ով իշխանությունից հեռացել է։ Տվյալ դեպքում խոսքն այն մասին է, որ Վրաստանում նախագահական ընտրություններից հետո, որոնք տեղի կունենան եկող կիրակի, պետք չէ «բռնել» Սաակաշվիլիին և նրա մերձավոր շրջապատին (այդպիսի լուրեր են պտտվում)։ Սա է, հավանաբար, ակնարկում Սիկորսկին։ Իմ կարծիքով՝ Վրաստանի հետագա բարեհաջող զարգացման գրավականներից մեկն այն է, որ Սաակաշվիլին չհետապնդվի և հնարավորություն ունենա գործունեություն ծավալել որպես ընդդիմադիր գործիչ (եթե ցանկանա, իհարկե)։
Անկախ Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունեցել մի անգամ՝ 1998-ի փետրվարին։ Այդ պահին դաշնակցականները, որոնք մինչ այդ հետապնդվում էին, վառվում էին վրեժխնդրության ցանկությունից «նախորդ հանցավոր ռեժիմի» հանդեպ, նույն զգացմունքները, ոչ այդքան վառ արտահայտված, ունեին ԱԻՄ-ն ու ԱԺՄ-ն։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես վրեժ լուծելու խնդիր ուներ. Տեր–Պետրոսյանը և նրա մերձավոր շրջապատը իրենից բարձր պաշտոններ են ունեցել, գուցե երբեմն Քոչարյանին թարս են նայել կամ թթու խոսք են ասել։ Նրա խառնվածքն ունեցող մարդու համար դա բավարար հիմք է վրեժխնդրության համար։ Եվ ահա 98-ի փետրվարից սկսվել էին քարոզչական հիստերիան, վհուկների որսը, «ժողովրդի արյունը ծծողներին» ոչնչացնելու կոչերը և այլն։ Այդ մթնոլորտը տրամաբանորեն հանգեցրեց հոկտեմբերի 27-ին, որի 14 տարին նույնպես լրանում է այս կիրակի։ Հուսանք, որ թե՛ մենք և թե՛ մեր հարևանները կկարողանան խուսափել այդ «վրեժխնդրական մթնոլորտից»։
Որտեղից է հրահրվում այդ մթնոլորտը՝ դժվարանում եմ ասել։ Ոմանք կարծում են՝ դրսից։ Իսկ ես ավելի հակված եմ մտածելու՝ ներսից, ամեն մեկիս ներսից։ Հենց այնտեղ՝ «ներսում» է նստած այդ բացիլը։ Կամ ինչպես կասեր պոետը՝ Կենտրոնաուղեղասարդը:
Առավոտ
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.