Զորի Բալայանը հետաքրքիր է ոչ թե ինքն իրենով, այլ նրանով, որ նա մեր քաղաքական մտքի որոշակի ուղղությունն է արտահայտում։ Այդ ուղղությունն էլ իր հերթին արտացոլում է մեր ժողովրդի մի մասի տրամադրությունները։ Ավելի ճիշտ՝ այսպես. տասնամյակներ շարունակ ռուսական և խորհրդային կայսրությունը որոշակի քարոզչություն է իրականացրել նման գրող-հրապարակախոսների միջոցով։ Այդ քարոզչությունն ուղղված էր ոչ միայն հայերին, այլև կայսրության բոլոր ժողովուրդներին, պարզապես մեր դեպքում, մի շարք պատճառներով, ընկավ պարարտ հողի վրա և ձևավորեց հայերի մի մասի տրամադրությունը, որն էլ, իր հերթին, որոշակի սոցիալական պատվեր է տալիս մեր գործիչներին։ Կապն, ինչպես ասում են, դիալեկտիկական է։
Այս քարոզչության, մտածելակերպի, քաղաքական մտքի ուղղության իմաստը հետևյալն է. պետք է գերտերություններին (ոչ անպայման Ռուսաստանին) բացատրել, որ մենք լավն ենք ու արդար, որ մենք իզուր ենք տառապել պատմության ողջ ընթացքում, գերտերության շահերից է բխում մեզ «լավ աչքով» նայելը, և մենք, ի փոխհատուցում դրա, լավագույնս կծառայենք նրան, կլինենք նրա Ֆորպոստը։ Այդպիսով, տվյալ տեսության համաձայն՝ մեր խնդիրները կլուծվեն։ Բնականաբար, այս տրամաբանությամբ պետք է բաց նամակներ գրել աշխարհի բոլոր հզորներին, առաջին հերթին, իհարկե, ռուս ցարերին։
Պատմությունը բազմիցս ապացուցել է այդ մոտեցման սնանկությունը՝ ինքնուրույն խաղ (իհարկե, իրողությունները հաշվի առնող, իհարկե, «քո վերմակի չափով») չունենալը բերում է նրան, որ դու բոլորի համար դառնում ես չափազանց անհետաքրքիր։ Ինչպես տվյալ դեպքում. եթե Արցախը Ռուսաստանի խնդիրն է, ապա ադրբեջանցիները և մյուսները պետք է գործ ունենան ոչ թե մեզ, այլ Ռուսաստանի հետ։ Այսինքն՝ դու քեզ կամավոր զրկում ես գործոն լինելուց։ Բարեբախտաբար, 1988-1994 թվականներին «Ղարաբաղ» կոմիտեն հեռու էր այդ մոլորությունից։
Թվում է, թե Զորի Բալայանի մոտեցումների դեմ պետք է ամենաշատը ընդվզեր Հանրապետական կուսակցությունը. Աշոտ Նավասարդյանը դեռ մի բան էլ քննադատում էր «Ղարաբաղ» կոմիտեին և ՀՀՇ-ին՝ բավականաչափ անկախական չլինելու համար։ Ակնհայտ է, սակայն, որ ՀՀԿ-ն ոչ մի կապ չունի ոչ Աշոտ Նավասարդյանի, ոչ էլ Նժդեհի գաղափարների հետ՝ ներկայիս ՀՀԿ-ականները իրենց փողի, բիզնեսի տերն են և ոչ մի հարցով ոչ մի տեսակետ չունեն։
Բայց նրանք, ովքեր համաձայն չեն Զորի Բալայանի տեսակետների հետ, ովքեր առողջ, պրագմատիկ, պետական մոտեցումների կողմնակիցներ են, պետք է մեղադրեն ոչ այնքան գրող-հրպարակախոսին կամ ՀՀԿ-ին, որքան իրենց։ Այսինքն՝ մեզ բոլորիս։ 22 տարում մենք չենք կարողացել մեր ժողովրդի, հասարակության մեջ ներարկել պետական արժանապատվության, սեփական ճակատագրի համար պատասխանատվության զգացում։ Եթե կարողանայինք, ապա Զորի Բալայանի նամակի վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնի:
Առավոտ
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.