Այսօր աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանի ծննդյան օրն է։ Աստված՝ որպես արարող, ստեղծող, ունի սովորական և կատարյա՛լ ստեղծագործություններ։ Ի դեմս Գրիգոր Գուրզադյանի՝ մենք երևի գործ ունենք կատարյալի՛ հետ։ Այսօր մենք պիտի սիրով ու մեծագույն հարգանքով ասենք՝ ծնունդդ շնորհավոր, մա՛րդ Աստծո։
Թեև խոսքս սկսեցի «աստվածային ստեղծագործությունից», բայց Մեծ աստղագետի խոսքում ճիշտ հակառակն ենք կարդում՝ Տիեզերք–բնությունն ստեղծել է մարդուն, մարդն էլ իր հերթին ստեղծել է ինչ—որ բաներ, որոնք, ի վերջո, մտնում են տիեզերքի գանձարանը՝ որպես հավելյալ արժեք, որպես երկրորդական արդյունք։ Կարելի է ասել, որ մարդու գործունեությամբ տիեզերքը դառնում է մի փոքր ավելի բազմազան։ Օրինակ՝ մարդը ստեղծել է արվեստ, գրականություն, սրանք տիեզերքում չկան։ Թեպետ ներշնչումը, այո, գալիս է բնությունից։ Մարդն ստեղծել է հավատ, կրոն, մի հոյակապ պատրանք, որն իր բոլոր տարատեսակներով խաղացել է այնքան վիթխարի դեր՝ իր իսկ մարդու ճակատագրում։ Բայց կրոնը նույնպես չկա բնության մեջ։
Ի հակադրություն «աստվածային արարումների» տեսության, կյանքի առաջացման գուրզադյանական բացատրությունն այսպիսին է՝ Կանքի առաջացումը տիեզերքում օրինաչափ երևույթ է և ամենից առաջ՝ արդյունք որոշակի ֆիզիկական պրոցեսների… Իսկ ինչ վերաբերում է կյանքի առաջացմանը կոնկրետ Երկրի վրա, այո՛, այն պատահական երևույթ է։ Ճիշտ այնպես, ինչպես ասենք ամեն օր տեղի են ունենում ավտոմեքենաների վթարներ, վթարը օրինաչափ երևույթ է, իսկ որ կարող է պատահել հենց իմ մեքենայի հետ՝ պատահականություն է։
Իսկ թե ինչ «նյութից» է կառուցված մարդը, այսպես է բացատրվում՝ Սկզբունքորեն քիմիական բաղադրությունը աստղերի և, ասենք, մարդու, նույնն է։ Այլ կերպ ասած՝ մարդը մարդ է ոչ թե այն պատճառով, որ նրանում կան ինչ—ինչ քիմիական տարրեր, որոնք չկան աստղերի ու Արեգակի մեջ։ Պարզապես տարբեր է Մենդելեևի աղյուսակից բնության օգտվելու կերպը, այն դեպքում, երբ աստղ է «մոնտաժվում» և երբ մարդ է «պատվիրվում»։
Գրիգոր Գուրզադյանը՝ ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ծնվել է 1922 թվի այս օրը՝ հոկտեմբերի 15–ին Բաղդադում:
Ես շատ կցանկանայի շնորհավորանքի խոսքերն անձամբ իրեն ասել, տեսնել նրան ու լսել խոսքը, բայց համարձակությունս չհերիքեց՝ առաջարկելու հանդիպել, մանավանդ երբ կարդացի, որ մի անգամ նրան հրավիրել են հեռուստահարցազրույցի, նա հումորով պատասխանել է՝ «Երբ ես տեսնում եմ հեռուստատեսությամբ խոսող որևէ գլուխ, փառք եմ տալիս Աստծուն, որ դա իմ գլուխը չէ, և ինչ լավ է, որ այդ խցիկները ինձ չեն նկարահանել»։
Նա խուսափում է հարցազրույցներից ու նկարահանումներից, նրան պարզապես չեն հետաքրքրում նման բաները, նա ապրում է ի՛ր աշխարհում, որտեղ հնարավոր չէ մուտք գործել։ Բայց իր այդ «աշխարհը» պատկերված է նրա կտավներում և գիտահանրամատչելի, խոհափիլիսոփայական էսսեներում, որոնք ամփոփված են «Տիեզերքը ափի մեջ» ժողովածուում։
1946 թ. երբ ստեղծվեց ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը, Գրիգոր Գուրզադյանը դարձավ այդ կենտրոնի հիմնադիրներից մեկը: Աստղագիտությունն ու տիեզերագնացությունը զարգանում էին, և Գուրզադյանը շատ չանցած եկավ այն համոզման, որ գետնի վրայի աստղադիտարաններն այլևս մեծ հեռանկար չունեն, որ Ամերիկայում և Եվրոպայում այդպիսիք քիչ են մնացել, որ ընդհանրապես, աստղադիտարանները շուտ են հնանում։ Գուրզադյանը լծվեց և անցավ տիեզերական ուղեծրային աստղադիտարանների նախագծմանը, որոնցից ամենահայտնին են «Օրիոնները»: 1971-ի ապրիլին «Սալյուտ-1» առաջին տիեզերական կայանը ուղեծիր բարձրացրեց «Օրիոն-1»-ը, իսկ գագաթնակետն էր «Օրիոն-2»-ը, որը «Սոյուզ-13» տիեզերանավի վրա աշխատեց 1973 թ.-ին։
Գրիգոր Գուրզադյանն ընդհանուր առմամբ տպագրել է ավելի քան 200 գիտական հոդված և մի շարք մենագրություններ։ Եվ նա տիեզերքին նայում է ո՛չ միայն գիտնականի՝ աստղագետի աչքով, այլ նաև նկարչի և գրողի. նա ունի բազմաթիվ կտավներ, նաև գրական ստեղծագործություններ։
Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եղավ, որ Գուրզադյանի հետաքրքրությունները կանգ առան հե՛նց տիեզերքի առեղծվածն ուսումնասիրելու ցանկության վրա։ Գուցե այդ հարցն ունի մի քանի՝ ավելի հիմնավոր պատասխաննե՞ր, բայց ներկայացնում եմ այս մեկը, որը նկարագրում է նաև տաղանդավոր, մե՛ծ մարդու լուսավոր էությունն ու գեղեցկության յուրովի ընկալումը՝ …Այո, Սատուրնն է մոլորակների թագուհին… Ես էլ, դեռ դպրոցական հասակում, առաջին բանը, որ տեսել եմ երկնքում, Սատուրնի օղակն է եղել… Դա ամենամեծ գեղեցկությունն էր, որ իմացել եմ երբևիցե… Այդ օրը ես դարձա աստղագետ…
Նարե Խուդոյան
- 12:13Հսկայական ցունամիներ, ատոմային ռումբի պայթյուններ…եթե Երկիրը դադարի պտտվել (տեսանյութ)
- 16:30Մարդկությունը տիեզերքից տարօրինակ ռադիոազդանշաններ է ստացել
- 11:50Համակարգիչ, որը 96% ճշգրտությամբ որոշում է մարդու մահվան տարեթիվը
- 12:10Ուրվականների գոյությունը հաստատող ամենահայտնի լուսանկարները. համոզված են նաև աստղերը (տեսանյութ)
- 12:56Ըստ ՆԱՍԱ-ի գիտնականների կանխատեսումների՝ ծովի մակարդակի բարձրացում կլինի
- 11:42Աշխարհահռչակ աթեիստ գիտնականը հայտարարել է, որ իրոք Աստված կա
- 1:17Էքստրասենսի բժշկումները սատանայի ներգործության միջոցով են տեղի ունենում. քահանա
- 0:38Գիտական սենսացիա. Կյանքը մահից հետո իրողություն է (տեսանյութ)
- 16:23iPhone-ից օգտվողներն այսօրվանից կարող են ներբեռնել «Հայտառ» ստեղնաշարը՝ անվճար. Արմեն Աշոտյան
- 13:16Նոր ծրագրեր՝ երիտասարդ գիտնականների համար
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.