«Առան» լրատւական գործակալութեան եւ կազմակերպութեան յարգոյ տնօրէնութիւն,
Թեմա՝ «Ղարաբաղի միջազգային համագումար»-ի քննարկում, որն նախատեսւել է կայացնել ս. թ. նոյեմբերին:
Յարգալից ողջունով
Մի առ ժամանակ է, ինչ կազմակերպութեանդ լրատւական կայքէջը իր օրակարգին է աւելացրել «Ղարաբաղի միջազգային համագումար»-ի անւանումով մի շրջաբերական-յայտարարութիւն:
Ընդհանուր առմամբ՝ գիտաժողովի կազմակերպում, այն էլ Ղարաբաղեան հիմնահարցի քննարկման առանձնայատուկ թեմայով, յոյժ գնահատելի աշխատանք ենք համարում, որովհետեւ համոզւած ենք, որ ժողովուրդներն ու պետութիւնները համախոհութեան ու համագործակցութեան շնորհիւ են կարողանում հասնել դրական արդիւնքների՝ ի խնդիր կայունութեան եւ խաղաղութեան հաստատման:
Սակայն, այն, ինչ մեզ ստիպեց քննարկման ենթարկելով՝ քննադատել նշեալ համագումարը, դա համագումարի էութիւնն ու տեսակն է եւ համագումարում ներկայացւելիք թեմաներին վերաբերող կէտերը, որոնք բաւականին մտածելու եւ զարմանալու տեղիք են տալիս՝ առաջացնելով այն վարկածը, որ արդպիսի մի համագումարը թերեւս հետապնդում է ինչ-որ այլ նպատակներ:
Առաջինը առաջացնում է այն հարցը, որ արդեօք «Առաննիւզ» լրատւական գործակալութիւնը ենթակա՞յ է Իրանի Իսլամական Հանրապետութեան թէ գտնւում է Ադրբեջանի Հանրապետութեան քարոզչական ապարատի հակակշռի ներքոյ, քանզի նման համագումարի կայացումը Իրանի Իսլ. Հանրապետութիւնում, մի երկրում, որը յարատեւ ու անընդմէջ կերպով Ղարաբաղեան հիմնախնդրի հանգուցալուծման նպատակով ստանձնել է հաշտարար միջնորդի դերակատարութիւն, ինքնին մտածելու եւ մտահոգւելու տեղիք է տալիս: Միւս կողմից Ադրբեջանի Հանրապետութեան վերջերս ձեռնարկած մի շարք գործողութիւնները, ինչպիսիք են Բաքւում կայացած «Հարաւային Ադրբեջանի ճակատագիր» անւանեալ եւ անջատողական միտումներ բովանդակող կոնֆերանսը, Իրանի պատմական եւ մշակութային փաստացի իրողութիւնների նենգափոխումն ու կեղծումը, սիոնիստական վարչակարգի ու Ամերիկայի հետ ծաւալւած տնտեսական, տեղեկատւական եւ ռազմական սերտ յարաբերութիւնները եւ պանթուրքիստական գաղափարախօսութեան տարածումը, որը ուղղակիօրէն հակադրւում է մեր երկրի ազգային շահերին, բազմաթիւ հարցականների է ենթարկում կազմակերպութեանդ որդեգրած անկողմնակալութիւնը՝ Կովկասի ներքին խնդիրների վերաբերեալ, եւ յուսով ենք հանրային մտքի լուսաբանման եւ յստակեցման ուղղութեամբ գոյութիւն ունենան Ձեր կողմից տրամաբանական պատասխաններ:
Հարց յարուցող միւս պարագան համագումարի հետապնդած նպատակներից այն կէտին է վերաբերում, որում շեշտւած է՝ համախոհութեան մթնոլորտի ստեղծում իրանցի, կովկասցի եւ միջազգային փորձագէտ-մտաւորականութեան համար եւ Ղարաբաղի պատմական իրադարձութիւնների լուսաբանում:
Առաջին հարցադրումն այն է, որ արդեօք իրանցի, կովկասցի, միջազգային եւ համայն Կովկասի ու համաշխարհային փորձագէտ-մտաւորականներ դարձւածքի իմաստը Ձեր տեսակէտից եւ կազմակերպութեանդ պատասխանատուների բացատրութեամբ նոյն այն «Ադրբեջանի Հանրապետութեան Ղարաբաղի ազատագրման կազմակերպութի՞ւն»-ն է: Ինչպէ՞ս կարելի է հակամարտութեան կողմերից մէկի (հայկական կողմի փորձագէտների, կովկասցի ու միջազգային այլ փորձագէտների) տեսակէտներն անտեսելով՝ ստեղծել համախոհութեան մթնոլորտ: Ինչպէ՞ս կարելի է անկողմնակալ, չէզոք ու հաշտարար երկրում նման մի համագումար կազմակերպել, բայց չօգտւել հիւրընկալ երկրի լաւագոյն փորձագէտներից ու պատմագէտներից. մի խօսքով՝ բանիմացների ընտանիքից, բացառաբար բաւականանալով մի քանի համալսարաններից հրաւիրեալներով, այն էլ նահանգային մակարդակում եւ արդիւնքը համարել գիտակա՞ն համագումար:
Այդպիսի մի համագումարը որքանո՞վ է ի զօրու լինելու գիտականօրէն լուսաբանել Ղարաբաղի պատմական իրադարձութիւնները:
Այլ մի անհարթութիւն՝ կապւած համագումարի միւս նպատակին, որն է Ղարաբաղեան հակամարտութեան ընթացքում Իրանի ցուցաբերած գործունէութեան վերաքննարկում:
Միթէ բացի՞ այն է, որ Իրանի Իսլ. Հանրապետութեան հերթական կառավարութիւնները այդ հակամարտութեան ընթացքում անդուլ կերպով հաշտարար միջնորդի ու տարածաշրջանային մակարդակով հաւասարակշռութիւն կարգաւորողի դերը ստանձնեցին: Իրանի գործօնը ի՞նչ դիտանկիւնից էք վերաքննարկելու, գիտական անւանումը կրող մի համաժողովին քաղաքական գունաւորում տալու դիտակէտի՞ց, այն էլ չէզոք ու հաշտարար մի պետութեան շրջանակո՞ւմ:
Բաւական զարմանքի տեղիք է տալիս այն պարագան, թէ ինչպէս էք մի երկրի շահերի ուղղութեամբ համագումար կազմակերպում, երբ հիւրընկալ երկրի ժողովրդի ընտրեալ նախագահն ու երկրի Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի նախկին գլխաւոր քարտուղար դոկտ. Հասան Ռոհանին այդ հանրապետութիւնը որակում է տարածաշրջանի անվտանգութեանը սպառնացող վտանգ:
Արդեօք, տեղին ու իրաւացի՞ է նման համագումարի կազմակերպումը օտար ու շինծու ինքնութեամբ մի պետութեան օգտին, որը իրանական Ադրբեջան անունը յափշտակելով է լինելութեան կոչւել եւ երբեւիցէ չի թաքցրել բռնակցման միտումներ պարունակող իր նւաճողական նպատակները՝ տարեկան միլիոններ գումար ծախսելով՝ Իրանի եւ իրանական պատմական իրողութիւններն ու փաստերը խեղաթիւրելու ու գլխիվայր ցուցադրելու նպատակով:
Արդեօք պատշա՞ճ է մի երկրի շահերի օգտին համագումար կազմակերպել, որտեղ դպրոցական դասագրքերը ողողւած են անիրական ու հակաիրանական նիւթերով:
Արդեօք օրինաւոր կերպով բացատրելի՞ է մի երկրի համար համագումար կազմակերպելը, երբ «Մոնաֆեղին» անւանեալ Իրանի վարչակարգի դէմ պայքարող խմբակի անդամները իրանական 1389 թ. բահման ամսի 5-ին, այսինքն նոյն՝ 2011 թ յունւարի 25-ին (ադրբեջանական) «Այնես» հեռուստատեսութեան հարցազրոյցի ընթացքում իրենց երախտագիտութիւնը յայտնեցին Ադրբեջանի Հանրապետութեան կառավարութեանը՝ իրենց Բաքւում կեցութեան արտօնութիւն շնորհելու առթիւ:
Արդեօք մի երկիր, որ Իրանից փախած ոմն հակայեղափոխական դրամաշորթ-զեղծարարին (Աժդար Թաղիզադէին) արտօնում է իր ազգային լրատւամիջոցի բարձրախօսից հայհոյելու եւ զրպարտելու Իրանի ժողովրդին ու պետութեանը, արժանի՞ է այդ համաժողովին:
Արդեօք մի երկիր, որը բարիդրացիական դիպլոմատիկ ու պրոտոկոլային ամենատարրական դրւածքներն անարգելով՝ իր երկրում եւ իր հարեւան երկրների հետ ունեցած համատեղ սահմանագծերի վրայ տարբեր խմբակցութիւնների թոյլ է տալիս աշխատանք ծաւալելու ընդդէմ հարեւան երկրի, արժանի՞ է նման համաժողովի:
Արդեօք ազգային գանձարկղից դրամ յատկացնելով՝ մի երկրի մտաւորականութեանն ու փորձագէտներին հրաւիրելը, որը ամենայն ցինիկութեամբ իրանական մշակոյթն ու արւեստը նշանառութեան թիրախ դարձրած կեղծում ու խեղաթիւրում է այն (օրինակ՝ թառ նւագարանի գրանցումը որպէս զուտ ադրբեջանական գործիք կամ Իրանի մեծանուն դասական բանաստեղծ Նեզամի Գեանջաւիի դամբարանի արձանագրութիւնների աւերումը) ունի՞ այդ արժանաւորութիւնը:
Արդեօք Ադրբեջանի Հանրապետութեան մտաւորականութեան այսպէս կոչւած ընտանիքի տեսակէտների արծարծումը Ղարաբաղեան հակամարտութեան քննարկման համար խելամի՞տ արարք է, երբ իրենց երկրի ամենանշանաւոր գրողներից մէկի պատմական թեմայով գրած մէկ վէպը հանդուրժելու տարողութիւնը չունենալով՝ այդ գրողի կեանքը խլողի համար մրցանակ են սահմանում ու գրքերը այրում (խօսքը «Քարէ երազներ» վէպի հեղինակ Աքրամ Այլիսլիի մասին է):
Միւս պարագան, որի յստակ պարզաբանումն ու յստակ պատասխանն ենք ակնկալում, «Առան» կազմակերպութեան ու լրատւական գործակալութեան յարգոյ տնօրէնութիւնից, այն է, որ քննարկւելիք շիա դաւանանքի ուսմունքների դերը Ղարաբաղի ազատագրման գործընթացում («Ջիհադ» կրօնական սրբազան պատերազմ եւ «Շեհադաթ»-նահատակութիւն) թեման ի՞նչ նպատակ է հետապնդում եւ այդպիսի մի համագումարը հիմնականում ի՞նչ քաղաքականութիւն է հետապնդում:
Միթէ պարզ չէ՞, որ նման արտայայտութիւնը հակասում է Հարաւային Կովկասի նկատմամբ Իրանի Իսլ. Հանրապետութեան որդեգրած արտաքին քաղաքականութեանը: Միթէ Իրանի Իսլ. Հանրապետութեան արտաքին քաղաքականութիւնը դէմ չէ՞ պատերազմատենչութեան եւ միթէ չի՞ ձգտում Ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորմանն ու աւարտին ու այդ ուղղութեամբ թէկուզ անուղղակի, բայց հաշտարար միջնորդութիւն չի՞ իրականացնում: Առհասարակ, կրօնա-դաւանական ի՞նչ հիմնական պատճառաբանութեամբ է բացատրւում խնդիրների արծարծումը մի այնպիսի երկրի վերաբերեալ, որտեղ յետադիմութեան դէմ պայքարելու պատրւակով արմատախիլ են անում շիա դաւանանքի նորմային արժէքներն ու տարածաշրջանում քարոզչութիւն տանում վահաբի դաւանանքի տարածման նպատակով կամ դատում ու երկարաժամկէտ կալանքի ենթարկում շիա ազերիներին՝ Իրանի հետ կապեր ունենալու բռնազբօսիկ պատրւակով:
Մեծարգոյ կազմակերպութեանդ տնօրէնութեան ենթադրութեամբ առհասարակ մի երկիր, որը Եւրոպայի երգի մրցոյթի (Իւրովիժենի) լուսանցքում հիւրընկալում է միասեռականներին, արդեօք ատա՞կ է ձեր մատնանշած շիա դաւանանքի ուսմունքները ըմբռնելուն:
Արդեօք կազմակերպութեանդ ղեկավարութիւնը խորհե՞լ է նման մի համագումարի հետեւանքների մասին եւ արդեօք այդ համագումարը թշնամանքի ու ոխակալութեան թէժացումից զատ՝ ուրիշ արդի՞ւնք է ունենալու:
Միւս կողմից համագումար էք կազմակերպում հարեւան ու բարեկամ մի երկրի դէմ, որի պետութիւնն ու բնակչութիւնը պատմութեան ընթացքում երբեւիցէ մեր երկրի՝ Իրանի դէմ չեն գործել, ու մշտապէս քայլել են երկկողմ ու յարգալից յարաբերութիւններ ստեղծելու եւ զարգացնելու ուղիով:
— Արդեօք երբեւէ նախընթա՞ց է ունեցել, որ հայերն իրենց «վերի արտի ցորեն» կարծելով՝ նման ամբարտաւան կերպով ոտնձգութիւն կատարեն ընդդէմ իրանական մշակոյթի ու պատմութեան:
Երբեւէ մի հայեացք նետե՞լ էք այն հայերի ցուցակին, ովքեր Իրան-Իրաք ութամեայ պարտադրեալ պատերազմում մեր հայրենիքի փառքի սիրոյն մարտնչեցին ու նահատակւեցին իրենց մուսուլման եղբայրների կողքին: Նրանք բոլորն էլ նոյն Հայաստանից գաղթած հայ սերունդների շառաւիղներն էին, որի բնակչութեանը համարում էք անօրէններ եւ Ղարաբաղեան հիմնախնդիրը կոչում իսլամի ու քրիստոնէութեան պատերազմ:
Տեղեա՞կ էք պատմութեան ընթացքում Հայաստանից Իրան գաղթած հայութեան գործունէութեան ու բարեկարգչութիւնների մասին, որոնցից մասամբ իրականացրել են նոյն Թաւրիզ քաղաքում, որը Ձեր գործունէութեան տարածքն է համարւում:
Գիտէ՞ք Թաւրիզի քաղաքապետարանի շէնքի ճարտարապետին, գիտէ՞ք Թաւրիզի Էմամ Խոմէյնի պողոտայի, Գոլեստան զբօսայգու եւ Թաւրիզի Ֆարհանգ մշակոյթի դահլիճի նախագծող շինարարին:
Թաւրիզի առաջին կինոսրահի հիմնադրին ի՞նչ, գիտէք: Երբեւէ լսե՞լ էք Լեւոն Գրիգորեանի, Ռուբէն Գրիգորեանի, Աւետիս Օհանջանեանի, Լորիս Ճգնաւորեանի, Սամուէլ Խաչիկեանի եւ…. անունները:
Վերջում խնդրում ենք բարի գտնւել սոյն նամակում արծարծւած հարցադրումներին պատասխանելու, որպէսզի Աստւած մի արասցէ՝ չստեղծւի այն վարկածը, թէ դուք եւ յիշեալ օրգանդ Ղարաբաղեան հակամարտութեան եւ Իրան-Հայաստան բարեկամական յարաբերութիւններին վնաս պատճառող տագնապայարոյց ջանքեր էք թափում՝ հանդիսանալով պանթուրքիստական շարժման դրօշակիրն ու Ադրբեջանի Հանրապետութեան բարձրաստիճան պաշտօնէութեան հրահրումների հետեւորդը, որովհետեւ այդ գործընթացն ու անճիշտ եւ միտումնաւոր լրատւութիւնները դէմ են մեր բոլորիս սիրելի երկիր Իրանի նպատակներին ու շահերին եւ տարածաշրջանում խաղաղութեան կայունացման գործընթացին:
www.hoosk.net
- 13:10Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները
- 11:10ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
- 15:10Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը
- 13:10Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն
- 14:10Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով
- 14:10Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և Գրանադայի սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ
- 13:10Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
- 14:10Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերությունների մասին
- 15:10Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատրաստ լինելու մասին
- 15:10Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկրաինական ԶՈւ
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.