Հարցազրույց Քրիստոնեադաստիարակչական կենտրոնի տնօրեն Տեր Վարդան վարդապետ Նավասարդյանի հետ
—Մի քանի խոսքով կենտրոնի ստեղծման ու ձեր անցած ուղու մասին.
-Կենտրոնի գործունեության սերմերը ցանվել են դեռևս 1991 թվականին երջանկահիշատակ Վազգեն Առաջին ամենայն հայոց Հայրապետի օրոք, իսկ որպես կառույց` այն ձևավորվել է 1996 թվականին՝ հոգելույս Գարեգին Առաջին Հայրապետի օրոք: Սուրբ Գայանե վանքի տարածքում առանձին շենք հատկացվեց և հիմնադրվեց Քրիստոնեական Դաստիարակության և Քարոզչության կենտրոնը, որի առաքելությունը դարձավ կիրակնօրյա վարժարանների հիմնումը, այդ կրթօջախների ուսուցիչների վերապատրաստումը, դասագրքերի և դիդակտիկ նյութերի պատրաստությունը, հրատարակությունը և այլն: Կենտրոնը ողջ Հայաստանի տարածքում հիմնադրել է շուրջ 250 կիրակնօրյա դպրոց: 2005 թվականին կենտրոնը վերակազմավորվեց և արդյունքում` Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը դարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանրակրթական ոլորտում ծրագրեր իրականացնող կառույց:
Ներկայումս մեր կենտրոնն իր գործունեությունն է ծավալում 4 ոլորտներում. նախադպրոցական, միջնակարգ կրթության, հատուկ դպրոցների և կիրակնօրա վարժարանների ոլորտներում:
—Ո՞րն է կենտրոնի ստեղծման նպատակը
-Կենտրոնի ստեղծման նպատակը քրիստոնեական ծրագրեր իրականացնելն է կրթության ճանապարհով: Այդ կրթության միջոցով պատանիներին ու երիտասարդներին քրիստոնեական դաստիարակություն փոխանցելն է և լուսավորելը քրիստոնեական արժեքներով: Ի մասնավորի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը ձգտում է քրիստոնեական հավատքը` իբրև հոգու և մտքի լուսավորություն, հասցնել մատաղ սերնդին` կերտելով ազգային- եկեղեցական ավանդական արժեհամակարգով ապրող, պահպանող և ապրեցնող հասարակություն:
—Իսկ ո՞րն է հիմնարկի առանձնահատկությունը.
-Կենտրոնը համագործակցում է Կրթության գերատեսչության, կրթական ոլորտը համակարգող կառույցների և կրթության գործընթաց իրականցնողների հետ: Դրա հետ մեկտեղ մենք փորձում ենք իրագործել մեր եկեղեցու և կենտրոնի առջև դրված առաքելությունը: Այս երկուսի համադրությունն է, որ կարելի է և՛ մեր առանձնահատկությունը, և թե՛ կրթության ոլորտում եկեղեցի-պետություն հարաբերության լավագույն օրինակը համարել:
—Ին՞չ երազանքներ ու խնդիրներ ունեք.
-Կենտրոնն, անշուշտ, ունենում է տարբեր բնույթի խնդրիներ: Ավելի հաճախ հանդիպում ենք այնպիսի խնդիրների, որոնք կապված են կրթական կառույցների ղեկավարների կամայական վերաբերմունքի հետ, ովքեր երբեմն քաջալերում են թույլ, անուս և որակավորում չունեցող ուսուցչի առկայությունը դպրոցում, ինչը կարող է աղետալի հետևանքներ ունենալ երեխայի կրթության և դաստիարակության գործում: Սա վարչական այն կառույցն է, որ համակարգում է հոգևոր-կրթական ծրագրերի իրականացումը, որոնք, կարելի է ասել, հիմնականում նպատակաուղղված են կրթական ոլորտի ներկայացուցիչներին՝ լինեն ուսուցիչներ, թե աշակերտներ:
— Մի քանի խոսքով ներկայացրեք խնդրեմ ձեր կրթակական ծրագրերը. որքա՞ն հաճախակի եք կազմակերպում բաց դասընթացներ.
— Ինչպես արդեն նշեցինք, ծրագրերն իրականցվում են ըստ որոլրտների: Սովորաբար մանկապարտեզներում կազմակերպում ենք Ծաղկազարդին, Զատկին և այլ եկեղեցական տոներին նվիրված միջոցառումներ, հրատարակել ենք Երգերի ժողովածու, պատրաստել ենք տարբեր եկեղեցական տոներին նվիրված միջոցառումների սցենարներ: Պետք է նշեմ, որ այս տարի կազմակերպեցինք «ՆՈՒՀ-ի լավագույն տնօրեն» և «Լավագույն դաստիարակ» մրցույթը: Միջնակարգ կրթության ոլորտում արդեն տասներորդ տարին է, որ անցկացվում է առարկայական «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթը: Հուրախություն մեզ Հայոց եկեղեցու պատմություն առարկան այս տարի առաջին անգամ ներառվեց Համահայկական օլիմպիադայի առարկաների ցանկում: Բացի այս և շատ ու շատ այլ ծրագրերից, կենտրոնը պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում ուսուցիչների և կրթական ոլորտի տարբեր ներկայացուցիչների հետ:
—Ին՞չը կոտրեց միասնականությունը հոգևորականների մոտ: Ներկայումս մենք ունե՞նք լավ հոգևորականներ:
-Որքան ժամանակ, որ մեր ազգը գոյություն ունի, մեր Սրբազան Եկեղեցու շնորհիվ է, և դա նշանակում է, որ մենք ունենք լավ հոգևորականներ: Պարզապես պետք չի անհատականացնել հոգևորականին, որովհետև այդ պարագայում մարդկային տկարությունները և, երբեմն, մարդկային թերությունները հնարավոր է աչքի առաջ ունենալով ձեր իմացած լավագույն հոգևորականը դառնա ոչ լավագույն:
Հոգևորականների մեջ միշտ էլ միասնություն եղել է, և ուրիշ հարց է, թե որքանո՞վ է դա ցանկանում տեսնել հասարակությունը: Այնպես որ, մեր եկեղեցին այսօր, առավել քան երբևէ, հզորացող եկեղեցի է և կարծում եմ, որ ընթացիկ բոլոր դժվարությունները ժամանակի ընթացքում և Աստծո օրհնությամբ կհաղթահարվեն: Եթե որևէ քննադատություն` ոչ թե շտկելու, այլ որևէ այլ նպատակի համար է, ուրեմն դա բարի և ազնիվ չէ:
—Ինչպե՞ս կբնութագրեք կամ կնկարագրեք քրիստոնյա մտածողություն հասկացողությունը, ին՞չ հասարակական պահանջ է դրված մտավորական ու հոգևորական մարդու առջև, և ին՞չն է տարանջատում այսօրվա հոգևորականներին մտավորականներից:
-Քրիստոնեական մտածողության արդյունքը բարոյական արժեքներով առաջնորդվող կենսակերպն է, երբ մենք մեր բոլոր արարքները փորձում ենք համապատասխանել Աստծո կամքին` ինքներս մեզ հարցնելով` Քրիստոս ի՞նչ կաներ այս դեպքում: Երբ Քրիստոսի մտածելակերպը յուրացնում ենք և ապրում դրանով` դա է քրիստոնեական հասկացողությունը:
Հոգևորականները և մտավորականները միշտ էլ լավ հարաբերությունների մեջ են եղել, սակայն պետք է նախ հասկանալ, թե ի՞նչ ասել է մտավորական և ում հետ մենք գործ ունենք: Մտավորականը այն մարդն է, ով ոչ միայն կրողն է հայ մշակույթի և հայ հոգևոր արժեքների, այլ նաև կիրառում է այդ ամենն իր կյանքի մեջ:
Այսօրվա հոգևորականներին ոչինչ չի տարանջատում իր հարազատ ժողովրդից, ի վերջո հոգևորականն իր ժողովրդի հոգևոր կարիքների սպասավորն է:
—Ի՞նչը կարող է միավորել հոգևորականներին ու հավատու՞մ եք, որ կգան համախմբման ժամանակները: Ին՞չն է Ձեզ ամենից առավել անհանգստացնում մեր երկրում:
-Նախ ես համաձայն չեմ, որ հոգևորականները միասնական չեն: Եթե ոմանք միացած չեն մտածումների մեջ, որը շատ բնական երևույթ է, ապա միացած են միևնույն նպատակին և նույն առաքելությունը կատարելու հանձնառության մեջ:
Մեր երկրում ամենամեծ անհանգստությունը տեսնում եմ ժողովրդի հոռետեսության մեջ: Ժողովրդի մեծամասնությունը լավատես չէ: Շատերը կմտածեն, թե լավատեսության առիթներ չկան, սակայն պետք է ասեմ, որ թերևս քիչ են, բայց կան : Տերն Ավետարանում պատմում է որմերի առակը` հասկացնելով, թե ինչո՞ւ պետք է ցորենները և որմները միասին աճեն: Այո՛, լավ և վատ գործերը պետք է միասին երևան, որպեսզի լավ արարք կատարող անձը հաստատվի իր լավի մեջ, և վատ արարք կատարողն էլ տեսնելով դա՝ հնարավորություն ունենա հետ դառնալու և ապաշխարույթամբ ճշմարիտ ճանապարհի մեջ հաստատվելու:
Ես տեսնում եմ մի շատ մեծ վտանգ. մեր հասարակությունն իր առօրեայից Աստծուն է մերժում, և Աստծո դերակատարությունը հաճախ բացառում իր կյանքից: Մեր գլխավոր հարցը պետք է լինի «Ինչու՞ է Աստված թույլատրել այս կամ այն երևույթը մեր կյանքում». գուցե մենք դրան ենք արժանացել, կամ մեկ այլ պատճառ կա…. ուրեմն ինչպե՞ս փոխել իրավիճակը: Քրիստոնեական ընկալումով դա ապաշխարության ճանապարհն է. պետք է Ատծուն ճանաչենք, հավատանք, Նրան դիմենք, սիրով գործենք, որպեսզի Նա էլ փոխի այս իրավիճակը: Պայքարել պետք է, սակայն այդ ամենը պետք է զուգորդվի աղոթքի հետ, որպեսզի չլինի, թե շեղվենք Աստծո ճանապարհից: Մենք ամեն մեկս աշխատենք մեզ վստահաված փոքրիկ առաքելության մեջ հավատարիմ լինել և այդ փոփոխությունը վարակիչ կերպով կտարածվի, եթե իհարկե դրա մեջ լինի նաև նպատակային աստվածային ներկայություն՝ աղոթք և սեր:
—Արդյո՞ք լավագույն հոգևորականների աշխատանքները հրատարակվում են առանձին գրքույկների տեսքով.
-Անշուշտ հրատարակվում են: Փառք Աստծո, այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը շատ կուռ կերպով է աշխատում: Արդյունքում, բացի հոգևորականների աշխատանքներից տպագրվում են այնպիսի անտիպ գործեր, որոնք հասանելի են եղել միայն գրաբար բնագիր տարբերակով, իսկ այժմ թարգմանության շնորհիվ մատչելի են հանրությանը:
-Կա՞ մի բան, որ չասել չեք կարող:
— Ես կուզենամ բարձրաձայնել, հորդորել և մաղթել, որ Տերը չլինի, որ դառնա մեզանից մեր գործերի պատճառով, այլ մեր կյանքի շիտակ և պատասխանատու ընթացքի արդյունքում մշտապես շահենք Ամենազոր մեր Տիրոջ մշտամնա ներկայությունն ու զօրակցող օրհնությունը մեր կյանքում:
— Ձեր կարծիքով ինչպիսի՞ վիճակում են գտնվում մեր երկրի երիտասարդ հոգևորականներն, արդյո՞ք նրանք պահպանում են մեր դարավոր քրիստոնեական նորմերը: Ձեր խոսքն ուղղված մեր հայ մտավորականներին ու հոգևորականներին:
Երիտասարդ հոգևորականները շարունակում են ավագ սերնդի ավանդույթներն ավելի ժամանակակից մտածելակերպի մեջ: Մայր Աթոռում շատ հաճախ հանդիպում ենք մեր ավագերեց հոգևորականների հետ և նրանց հարուստ փորձը երիտասարդներիս չափազանց օգտակար է լինում, սակայն մեր ժամանակներն ու այսօրվա մարտահրավերները փոխված են և դա լավագույնս գիտակցում են նաև երիտասարդ եկեղեցականները:
Պիտի մաղթեմ, որ յուրաքանչյուր անձ իրեն մտավորական հռչակելուց առաջ, ապրի մտավորականի կենցաղի մեջ, որովհետև գիտելիքը մարդուն պետք է համեստացնի, հակառակ դեպքում, եթե ամբարտավանության առիթ է դառնում, ուրեմն չարիքի զենք է այդ գիտելիքը: Մշտապես գիտակցելով մահվան իրականությունը` մարդ պիտի ապրի, հավիտենական արժեքների ձգտումով: Պիտի մաղթեմ մտավորականներին, որ իրենց ունեցած գիտելիքները, որոնք Աստծո պարգև են՝ օգտագործեն նախևառաջ հավատքով Աստծուն գտնելու և հասնելու համար:
Մեր հոգևոր հայրերին էլ մաղթում եմ համբերություն, հաստատություն և կամքի զորություն:
Գարիկ Ավետիսյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.