ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը, ով համարվում է Աղվան Հովսեփյանի հավատարիմ մարդկանցից մեկը, երեկվանից աշխատանքի չի գնում։ Նա մեկնել է արձակուրդ և ամենայն հավանականությամբ, արձակուրդից հետո դատախազություն չի վերադառնա։ Երեկ «Առավոտը» գրեց, որ արդեն աշխատանքից ազատվել են նաև գլխավոր առաջին օգնական Սիրեկան Պետրոսյանն ու խորհրդական Հովհաննես Ստեփանյանը։ Նշենք, որ այս երկուսն էլ աշխատանքից ազատվելու դիմում են գրել դեռ նոր գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի գալուց առաջ, Աղվան Հովսեփյանի պաշտոնանկությունից անմիջապես հետո։ Երեկ, երբ գլխավոր դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանից հարցրեցինք՝ այլ արդեն ոչ հայեցողական պաշտոններից հրաժարականի դիմումներ եղե՞լ են, նա պատասխանեց. «Եթե լինի, պաշտոնապես կհայտնենք, այս պահին պաշտոնական ոչինչ չկա»։ Հարցին՝ վհուկների որս դատախազությունում սպասվո՞ւմ է, Տոնոյանը պատասխանեց. «Չէ, ի՞նչ վհուկների որս»։ Իրականում, վհուկների որսի՝ համակարգում սպասում են։ Իսկ մինչ այդ արդեն խոսվում է ՀՀ գլխավոր դատախազության լիազորությունների ընդլայնման մասին։ Արդեն Աժ-ում է Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, որով էլ նախատեսվում է դատախազության լիազորությունների ավելացումը։
Երեկ մեզ հետ զրույցում Փաստաբանների պալատի անդամ Հրայր Ղուկասյանը, ով ևս աշխատել է նախագծի վրա, ասաց, որ իրականում իրենք փորձել են հավասարակշռել 4 սուբյեկտների լիազորությունները՝ դատախազներինը, քննիչներինը, քննչական մարմնի դեկավարինը և հետաքննության մարմնինը։ Նոր նախագծով, որն արդեն Աժ-ում է, սահմանվում է, որ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը կայացնում է դատախազը։ Այժմ դա կարող էր անել նաև քննիչը։ «Հիմա քննիչը պետք է միջնորդություն տանի դատախազին ու դատախազը իրավասություն ունի միայն՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում կայացնել։ Մյուս կողմից, դատախազի որոշ լիազորություններ կրճատվել են, օրինակ, կապված քննչական գործողություններին մասնակցելու հետ։ Հիմա ին֊քը չի կարողանալու արդեն քննչական գործողություններին մասնակցել, այլ միայն նրանք, որոնք կապված են քննության հետ կամ այն գործողությունների, որոնք իր հանձնարարությունների արդյունքում են կատարվում»,–փաստաբանի խոսքերն է փոխանցում թերթը։
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.