Անվտանգության խորհրդի նիստում, ի շարս այլ հարցերի, Սերժ Սարգսյանը տեղյակ է պահել, որ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Պատճառներից առաջինը տարիքն է, նա արդեն 70-ն անց է։ Չնայած վաղուց խոսակցություններ կան, որ Լոնդիկը մի քիչ «հետ է տվել իր տարիքը» փաստաթղթերով, իրականում նա վաղուց է շեմել 70-ը։ Մարզպետաթողության հաջորդ պատճառը դիզվառելիքի հայտնի պատմությունն է։ Իսկ երրորդ, ըստ մեր աղբյուրների պատճառն այն է, որ նպատակ կա մարզը նախկին «տիրապետողների» ազդեցության դաշտից հանելու։ Երեկ, սակայն, Բարսեղյանը մեզ հետ հեռախոսազրույցում հորդորեց իրեն նման հարցեր չտալ։ Արդեն հայտնի է նաև հաջորդ մարզպետի անունը՝ Արամայիս Գրիգորյան, ով Վահան Հովհաննիսյանի փոխարեն պետք է համալրեր ՀՅԴ պատգամավորների շարքերը։
Հիշեցնենք, որ նա 2007թ. մայիսի 12-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով, իսկ 2008-ին նշանակվել է գյուղատնտեսության նախարար՝ ՀՅԴ-ի կոալիցիոն քվոտայով։ 2009թ. մայիսի 12-ին Դաշնակցության՝ իշխող կոալիցիայից դուրս գալու կապակցությամբ ազատվել է նախարարի պաշտոնից։ Գրիգորյանն Ավշարի գինու գործարանի սեփականատերերից է, սակայն, ինչպես ընդունված է նման դեպքերում, երեկ նա եռանդուն հերքում էր իր նշանակման լուրը՝ նշելով. «Կառաջարկեն՝ կորոշեմ»։ Իսկ ՀՅԴ-ի հետ մտերմությունը չի՞ խանգարի ՀՀԿ-ի առաջարկն ընդունելուն։ «Ինչ կապ ունի՝ ես պատգամավոր եմ դարձել, ես անկուսակցական եմ, կլինեն առաջարկություններ՝ ես դրանց մասին կմտածեմ, որոշում կկայացնեմ և կպատասխանեմ, հիմա իմ տեղում նստած աշխատում եմ»,– ասաց Գրիգորյանը։ Ա. Գրիգորյանի մարզպետ դառնալու հեռանկարն առանձնապես չի ոգևորել Հովիկ Աբրահամյանին. նա ցանկանում էր այդ պաշտոնում նշանակել տալ իր մեծ եղբայր Հենրիկի որդուն՝ ոստիկանության պետ Արսեն Աբրահամյանին:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.