Երեկ, օրվա երկրորդ կեսից սկսած, երևանյան գրեթե բոլոր խանութներում մեկեն փոխվեցին ծխախոտների գնապիտակները 5-7 տոկոսով թանկացավ «Ֆիլիպ Մորիսի» արտադրության համարյա ամբողջ տեսականին՝ մոտ 40 անուն։ Մոտավորապես նույնքան թանկացան «Գրանդ տոբակո» և «Մասիս տաբակ» ընկերությունների արտադրած մոտ մեկ տասնյակ անուն սիգարետներ։ Խանութներում մեր թղթակցին հայտնել են, որ մանրածախ գնի աճը պայմանավորված է նրանով, որ երեկ այդ մատակարարներն են բարձրացրել մեծածախ գները։ Նշված ընկերությունների ներկայացուցիչներից երեկվա դրությամբ մեր թղթակցին չի հաջողվել ստանալ պարզաբանումներ՝ գների բարձրացման պատճառների վերաբերյալ։ Չի հաջողվել մեկնաբանություններ ստանալ նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։
Սիգարետների թանկացումը, նկատենք, բավականին անսպասելի է։ Խնդիրն այն է, որ ՀՀ հարկային օրենսդրության մեջ չի կատարվել որևէ փոփոխություն, որով ծխախոտի ներկրման և արտադրության վրա նոր հարկատեսակ, կամ հարկային նոր դրույքաչափ կիրառվեր այս տարվա հոկտեմբերի 1-ից։ Մեր տեղեկություններով՝ ծխախոտի պատրաստի արտադրանքի կամ հումքի գները վերջին շրջանում փոփոխության չեն ենթարկվել նաև արտասահմանում, որտեղից ներկրվում են դրանք։ Վերջին շրջանում դրամի փոխարժեքը ևս չի փոխվել, ինչը կարող էր ազդել դրանց գների վրա։ Սիգարետների արտադրությունը կամ առավելևս ներկրումը՝ էներգատար չէ և գազի ու էլէներգիայի թանկացումը այդչափ ազդեցություն չեն կարող թողնել։ Սա թերևս շղթայական գնաճային երևույթի դրսևորում է:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.