Սեպտեմբերի 24-ին Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի և Եվրոպական Միության համատեղ ծրագրի շրջանակներում կայացած կոնֆերանսի ընթացքում ամփոփվեցին Անպատժելիության և վատ վերաբերմունքի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված տարածաշրջանային ձեռքբերումները:
ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների հանգուցային դրույթներից ու գլխավոր նպատակներից մեկը ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդումն է, ոստիկանության գործունեության մեջ հանրության ներգրավվածության մակարդակի բարձրացումը, հրապարակայնության ու թափանցիկության ապահովումը:
Չնայած համեմատաբար կարճ ժամանակահատվածին, ոստիկանության ղեկավարության հետևողականության ու նպատակային ձեռնարկումների շնորհիվ՝ բարեփոխումներն այս ուղղությամբ արդեն իսկ լուրջ արդյունքներ են արձանագրել՝ բարձր գնահատականի արժանանալով ոչ միայն մեր քաղաքացիների ու հայաստանյան կառույցների կողմից: Ոստիկանական համակարգի հատկանշական ձեռքբերումն արձանագրեցին նաև եվրոպական կառույցները՝ Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում անցկացված՝ Հասարակական կարգուկանոնի ապահովման գործում ներգրավված իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումներին վերաբերող կոնֆերանսի ընթացքում, որն անցկացվում էր Եվրոպայի խորհրդի և Եվրոպական Միության համատեղ ծրագրի շրջանակներում:
Կոնֆերանսի ընթացքում ամփոփվեցին Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի և Մոլդովայի ձեռքբերումները իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների քննության ոլորտում: Եվ պարզվեց, որ «ձեռքբերում» գնահատականը կիրառելի է միայն Հայաստանի ոստիկանության գործունեության վերաբերյալ: Հայաստանի ոստիկանության իրականացրած ծավալուն և արդյունավետ աշխատանքն այս ոլորտում արժանացավ բարձր գնահատականի, համարվեց խրախուսելի և որպես լավագույն փորձի օրինակ՝ կիրառման հանձնարարվեց կոնֆերանսի մասնակից մյուս պետությունների` Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի և Մոլդովայի իրավապահ կառույցների պատվիրակություններին:
Մասնավորապես նշվեց, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործունեության մեջ հասարակության ներգրավվածությամբ կարգապահական հանձնաժողովը բացառիկ օրինակ է տարածաշրջանում և կոնֆերանսի մասնակից մյուս պետությունների ներկայացուցիչներին առաջարկվեց ուսումնասիրել և օգտագործել այդ փորձը:
Հրապարակային, թափանցիկ, հասարակական լայն ընդգրկվածությամբ գործող Ոստիկանական կարգապահական հանձնաժողովը կոչված է ապահովելու հասարակական կարգուկանոն պահպանող ծառայողների գործունեության առավելագույնս պրոֆեսիոնալ, իրավաչափ քննություն ու վերահսկողություն՝ բացառելով կամայականությունները և ինչպես քաղաքացու, այնպես էլ ոստիկանության ծառայողի իրավունքների խախտումները:
Հայաստանի ոստիկանությունում բարեփոխումները շարունակվում են նախանշված ծրագրի բոլոր ուղղություններով: Եվ ստրասբուրգյան անաչառ ու բարձր գնահատականը ոչ միայն ձեռքբերումների հերթական հանգրվանը նշանավորող ուրախալի փաստ է, այլև բարեփոխումների իրավացիության և ճշգրիտ ուղղության ու նպատակակետի հերթական հավաստում:
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.