«Հայկական Վարկած»-ի զրուցակիցն է թատրոնի ու կինոյի սիրված դերասան Գարիկ Չեփչյանը:
Հեռուստադիտողը նրան գիտի «Որոգայթ», «Հատուցում», «Ժառանգները», «Եղբայրներ», սերիալներից, ավելացնենք, որ նա ճանաչված դերասան Գևորգ Չեփչյանի որդին է:
—Չե՞ք կարծում, որ հեռուստասերիալներն արդեն սպառել են իրենց, արդյո՞ք ճիշտ չէր լինի, եթե դրանց փոխարեն մի քանի 10 – 15 սերիանոց ֆիլմեր նկարահանվեին. ըստ Ձեզ, հեռուստադիտողին հետաքրքրո՞ւմ են այն թեմաները, որոնք արծարծվում են սերիալում:
-Վերջին ժամանակներս հեռուստասերիալները դարձել են մոդա … որն էլ ստիպեց աշխատել քանակի վրա ,այլ ոչ թե որակի. դրա համար էլ եղավ այն, ինչ եղավ, հեռուստասերիալային ժանրը, ֆորմատն ամբողջ աշխարհում գոյություն ունի:
Այո 10-15 սերիանոց ֆիլմերն ավելի դինամիկ են լինում` սցենարի արագ զարգացումներով, սյուժետային սուր գործողություններով և հեռուստադիտողը չի հասցնում ձանձրանալ …բայց դա այնքան էլ հեշտ չի իրագործել այսօրվա պայմաններում. դրա համար պետք է ունենալ հզոր կինոարտադրություն, իր ժամանակակից տեխնիկայով, իր սցենարական դպրոցով, իր տարբեր մասնագիտական խմբերով, որոնք, համարյա թե, միաժամանակ կաշխատեն տարբեր ֆիլմերի վրա, որովհետև 10-15 սերիանոց ֆիլմերը պետք է միմյանց հաջորդեն, այսինքն մեկի ավարտից հետո սկսվի մյուսը ,որպեսզի կինոարտադրությունը չկանգնի և հեռուստաեթերն էլ հետը: Այսօր մենք դրան պատրաստ չենք, կարծում եմ , որ կարելի է ավելի երկար հեռուստասերիալներ նկարել, ուղղակի պետք է պահպանել որակը, հասկանալ, թե ինչի համար ենք դա նկարում՝ թեման լինի ակտուալ և հետաքրքիր, սյուժեի զարգացումները լինեն դինամիկ , դերասանները լինեն ընտրված: Ցավոք, մենք այսօր կաղում ենք սցենարական դպրոցով. կան լավ սցենարիստներ,բայց քիչ են, այդ դպրոցը դեռ շատ զարգանալու տեղ ունի, իսկ ինչպես հայտնի է կինոարտադրության մեջ լավ սցենարը դա լավ գործի կեսն է,եթե ոչ ավելին:
Ինչպես երաժշտության մեջ նոտաներն ընդամենը 7-ն են, բայց այդ յոթ նոտայով հզոր ստեղծագործություններ են ծնվում, այնպես էլ ֆիլմերում թեմաները շատ չեն: Բոլոր թեմաներն էլ կրկնվում են, ուղղակի պետք է նորովի մոտենալ ցանկացած թեմայի: Նոր լուծումներ տալ՝ յուրովի մտածելակերպով: Չէ ՞որ տարբեր մարդիկ նույն իրավիճակում տարբեր ձևերով են մոտենում, նույն հարցին տարբեր ելքեր գտնում:
— Բազմաթիվ կերպարներ եք մարմնավորել, որոնց մեծ մասը՝ բացասական են եղել, դա ձեր ընտրությունն է, թե՞ գտնելով դերասանի կերպարը ռեժիսորը դրանից այն կողմ չի անցնում:
-Այո,այնպես է ստացվել, որ իմ մարմնավորած կերպարներից մեծ մասը բացասական հերոսներ են եղել և ասեմ, որ դա շատ դժվարացրել է իմ աշխատանքը, որովհետև, եթե կերպարներդ միանման են և օլիգարխ հեղինակություն, մաֆիոզ , չոր դաժան վտանգավոր մարդիկ , իսկ ֆիլմերը տարբեր են, ուստի պրոֆեսիոնալ դերասանը պետք է կարողանա այնպես անել, որ մի կերպարը չնմանվի մյուսին:
Հարկ է, որ նրանք լինեն տարբեր մտածելակերպով ,տարբեր ներաշխարհով : Տարբեր արտահայտչամիջոցներով, պետք է կարողանաս նոր մարդու տեսակ բերես այդ միանման բացասական հերոսների մեջ, չնայած հենց դա էլ ստեղծագործելն է: Դե երևի ռեժիսորները ընդունել և հավանել են իմ բացասական հերոսներին, դրա համար էլ առաջարկությունները եղել են նման կերպարների:
Հուսով եմ ,որ մյուս առաջարկը կլինի դրական հերոսի դեր: Ստեղծագործող դերասանի համար միշտ հետաքրքիր է տարբեր կերպարներ մարմնավորել իր նոր ու հետաքրքիր գույներով:
— Ո՞ր սերիալային կերպարն է Ձեզ ավելի հոգեհարազատ:
-Այն կերպարներից, որ ես մարմնավորել եմ ոչ մեկն էլ ինձ հոգեհարազատ չէ, ուղղակի փորձել եմ հասկանալ նման հերոսների հոգեբանությունը, մտնել նրանց բարոյահոգեբանական ներաշխարհի մեջ և իմ գործը լավ անել:
—Ինչո՞վ եք այժմ զբաղված, մի փոքր կպատմե՞ք նոր ծրագրերի մասին.
-Նոր ծրագրերի մասին չեմ սիրում խոսել ,ուղղակի ասեմ, որ կա մի շատ գայթակղիչ առաջարկ: Այսօր չնայած դա էլ իր բարդ խնդիրներն ունի, որովհետև կապված է Հայաստանից դուրս աշխատելու հետ, իսկ ես կնախընտրեի ապրել և աշխատել այստեղ` իմ հայրենիքում, իմ հանդիսատեսի և ժողովուրդի հետ. ամեն մարդ իր երկրում է իրեն տեր: Օտար երկրում դու միշտ էլ հյուրի կարգավիճակով ես լինում և հոգեբանորեն ազատ չես զգում քեզ: Ուղղակի ցանկությունս այն է,որ արժանի գնահատված լինես քո երկրում:
—Մշտապես զբաղված լինելով՝ արդյո՞ք բողոքներ չեն լինում ընտանիքի անդամների կողմից, հասցնո՞ւմ եք նրանց ևս ժամանակ տրամադրել:
-Այո, եղել են պահեր, երբ ժամանակդ շատ սուղ է եղել, դա հիմնականում լինում է նոր պրոյեկտների առաջին ամսում, բոլորս լարված աշխատում ենք, մտածում ենք որակի մասին, և ջանք ու ժամանակ չենք խնայում, իսկ հետո ամեն ինչ իր տեղն է ընկնում և սկսվում է այսպես ասած գրդոնը և խալտուրան, որն էլ մեր բոլորիս խանգարում է, վերջինս չպետք է լինի: Պետք է կարողանալ մինչև վերջ նվիրված աշխատել, իսկ ընտանիքիս համար ժամանակ գտնում եմ ու միշտ էլ կգտնեմ:
—Ի՞նչ է Ձեզ համար թատրոնը, և առհասարակ, ի՞նչ մակարդակի վրա է այն գտնվում. ի՞նչ կփոխեիք կամ կավելացնեիք, որպեսզի ավելանա հասարակության հետաքրքրությունը դեպի թատրոնը: Որքանո՞վ է մեծ պետության դերը մշակութային կյանքում.
-Թատրոնը, բեմ սիրող դերասանի համար տան նման մի բան է: Դու այնտեղ ես ապրում, նվիրվում թատրոնին, բեմին, հանդիսատեսին: Թատրոնը քո ներաշխարհն է, քո հաղթանակները, վրիպակները, կյանքի ճանապարհը: Այսօր մեր պետությունը պետք է մեծ ուշադրություն դարձնի թատրոնին: Պետության դերը մշակութային կյանքում շատ կարևոր է, թատրոնը պետք է ունենա իր քաղաքականությունը, իր ծրագրերը, որոնք առանձնացնել չի կարելի պետությունից: Պետք է զարգացնել հասարակության կապը թատրոնի հետ: Թատրոնը դա հոգևոր սնունդ է և հասարակությունը պետք է օգտվի այդ սնունդից: Թատրոն հաճախելով՝ հասարակությունը բարոյապես է կերտվում, հոգեպես, հենց թատրոնն է սովորեցնում ճիշտ գնահատել արժեքները: Դրա համար անհրաժեշտ է պետական հովհանավորություն և ներդրումներ: Թատրոնի խաղացակն էլ շատ կարևոր է, թե այսօր որ հարցերն են հրատապ և ինչի մասին է ներկայացումը, պետք է հանդիսատեսին մտածելու տեղիք տա: Միայն հումորային ծրագրերով, ներկայացումներով ազգին չես կրթի, դրանց կողքին պետք է լինեն հզոր բարոյական արժեք ունեցող դրամատիկ ներկայացումներ, դրա համար անհրաժեշտ է պետության սերտ կապը թատրոնի հետ, դա էլ է պետության ռազմավարական ծրագրերից մեկը:
—Հետաքրքրվո՞ւմ եք քաղաքականությամբ.
-Այո,քաղաքականությամբ հետաքրքրվում եմ,արվեստագետը չի կարող հեռու մնալ և իրեն զերծ պահել այն խնդիրներից, որոնք այսօր առկա են մեր երկրում, դերասանը արվեստի ուժով է ծառայում ժողովրդին: Փորձում ինչ — ինչ հարցերի պատասխաններ տալ, բայց ամեն դեպքում քաղաքականությամբ զբաղվողների ավելի պրոֆեսիոնալ շերտ կա, թող նրանք էլ զբաղվեն, մենք ընդհամենը կարող ենք օգտակատար լինել որոշ հարցերում, որոնք կարծում եմ նույնպես կարևոր են:
— Այսօր երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, մասնավորապես, արտագաղթը մեծ ծավալների է հասել, ի՞նչ կարծիքի եք այս մասին, և արդյո՞ք դերասանը կարող է շարունակել զբաղվել իր գործով՝ չնկատելով իրականությունը:
-Այո, արտագաղթ կա, չեմ բացառում: Արտագաղթը, եթե անկեղծ լինենք, միշտ էլ եղել է, նույնիսկ սոցիալիստական ժամանակներում: Արտաքին քաղաքականության մեջ հիմա դժվար ժամանակներ են ,մեր պետության համար: Պետք է շատ ճկուն լինել և ճիշտ կողմնորոշվել հանուն երկրի ու ժողովրդի շահերի: Չպետք է մոռանանք, որ այսօրվա մեր որոշումներից է կախված մեր երեխաների,թոռների ապագան և բարեկեցիկ կյանքը, դերասանը հասարակության մի մասնիկն է և չի կարող իրեն հեռու պահել իրականությունից: Բոլորիս համար հիմա դժվար է:
—Ինչպե՞ս եք գնահատում այն քաղաքացիական անհնազանդությունը, որը սկիզբ է առել վերջին շրջանում :
-Քաղաքացիական անհնազանդություններ միշտ էլ եղել են և կլինեն: Դրանց դրդողներն էլ միշտ կլինեն, ուղղակի դա պետք է անել ոչ թե անձնական շահերի համար,այլ, իրոք, մտածել վաղվա մեր երկրի, մեր պետականության, մեր երեխաների ,մեր ազգի ճակատագրի համար:
—Ինչպիսի՞ երկիր եք երազում Ձեր երեխաների համար:
-Փոքր ազգի երկրները միշտ էլ կախում են ունեցել հզոր կայսրություններից: Հնարավոր չէ առանձնացված լինել և անկախացած աշխարհիկ գլոբալ քաղաքական դաշտից: Ուզես, թե չուզես, որոշ հարցերում պետք է զիջես, բայց միևնույն ժամանակ կարողանաս օգտվել այդ իրավիճակից՝ ի շահ մեր պետականության,մեր երկրի. դա դիվանագիտություն է, որը շատ դժվար է այսօր իրականացնել: Բայց անհնարին չէ, պետք է միահամուռ լինել, մեկ բռունցքի պես: Իսկ թե ինչպիսի երկիր եմ երազում մեր երեխաների համար, այսպես ասեմ, ուզում եմ երկիր, որը տեր ունենա, տիրակալ տիրոջ կարգավիճակով, չէ որ ամեն մի նորմալ ընտանիք իր տերն ունի: Մի տեղ դա տղամարդն է, մյուս տեղը` կինը, դա կապ չունի: Կարևորը տեր ունի և տեր է կանգնում իր ընտանիքին, մտածում ընտանիքի բարգավաճման, ծաղկեցման մասին:
Նույնիսկ, երբ ամուսնանում ես եկեղեցում, երդում ես տալիս՝ հնազանդ եմ և տեր եմ: Այ այդպես էլ ցանկանում եմ ,որ մեր երկիրը տեր ունենա, որը տիրոջ պես մտածի իր երկրի մասին: Ու կգա այդ օրը. համոզված եմ՝ հայ տղամարդը կարողանում է տեր կանգնել: Առաջ Աստված :
Զրուցեց Գարիկ Ավետիսյանը
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.