Երևանի 60-ից ավելի ուղևորափոխադրող ընկերություններ հաշվարկներ են կատարել և ներկայացրել Հայաստանի ուղևորափոխադրողների միության: Ըստ այդմ՝ ուղեվարձը պետք է լինի 150-200 դրամ:
Ընկերությունների տնօրենները կրկին դիմել են քաղաքապետարան, ներկայացրել իրենց հաշվարկներն ու հիմնավորումները:
Հայաստանի ուղևորափոխադրողների միության փոխնախագահ, շուրջ 10 երթուղի սպասարկող «Դավիթ երթուղային» ընկերության տնօրեն Հարություն Առաքելյանը նշում է, որ եթե քաղաքապետարանը առաջիկայում սակագինը բարձրացնելու որոշում չկայացնի՝ իրենք այլևս հնարավորություն չեն ունենա աշխատել․ — «Ամեն ինչ ունի սկիզբ և վերջ, այսօր հասել է այն վերջին, որ ոչինչ հնարավոր չէ պահել, քանզի ամեն ինչ թանկացել է, կա պահանջ աշխատակիցների սոցիալական վիճակն էլ բարելավելու: Մնալ և աշխատել հին պայմաններով ոչ մի փոխադրող կազմակերպություն, իրենց իսկ ներկայացրած դիմումների համաձայն, այլևս հնարավորություն չունի»:
Երթուղիների տնօրենները նշում են, որ բիզնեսն այլևս շահութաբեր չէ, քաղաքապետարանը արդեն 4-րդ մրցույթն է հայտարարում, սակայն դիմողներ չկան: Տարիների ընթացքում փակվել է շուրջ 54 երթուղի, և դրանց թիվը, ըստ 28 երթուղու տնօրեն Վլադիմիր Աբրահամյանի, դեռ կավելանա:
Դիտարկմանը, թե ինչու պետք է քաղաքացիները վճարեն 150 կամ առավել ևս 200 դրամ և կրկին երթևեկեն ծանրաբեռնված, ոչ բարվոք վիճակում գտնվող, շատ հաճախ կյանքի համար վտանգավոր երթուղայիններով, Հարություն Առաքելյանը արձագանքել է, թե հավելյալ հավաքագրված գումարներով միայն հնարավոր կլինի բարելավել, նոր ավտոբուսներ ներկրել կամ արդեն ներկրած ավտոբուսների համար վճարել:
Թիվ 76ա միկրոավտոբուսային, թիվ 1 և 17 ավտոբուսային երթուղիները սպասարկող ընկերության տնօրեն Լյուդվիգ Պողոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ իրենք դիմել են քաղաքապետարան դեռևս 2008 թվականին: Ըստ նրա՝ վերջին 15 տարվա ընթացքում ամեն ինչ կրկնակի, եռակի թանկացել է, սակայն տրանսպորտի ուղեվարձը նույնն է մնացել:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Երևանի բնակիչները նշել են, որ միանշանակ դեմ են թանկացմանը, մտադիր չեն վճարել 150 կամ 200 դրամ:
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.