Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրը խոսքի ծանր խանգարումներով հաստատություն է է, որտեղ սովորում են՝ 1-9-րդ դասարան (89 երեխա), նախամասնագիտական հոսք՝ ծանր խանգարումներով երեխաների համար (40 երեխա) և պրոֆտեխուսումնարանը, որտեղ մոտավորապես սովորում են 79 երեխա:
Դպրոցն ուներ մի քանի մասնաշենք, նաև հանրակացարանային բաժին:
Դպրոցի տնօրեն Ռիտա Դավթյանին լրագրողների այցը հաճո չէր: Առհասարակ, թվում է, թե՝ նմանատիպ հաստատություններում պետք է ուրախ լինեն այցերի համար, ուրախ, որ իրենցով հետաքրքրվողներ կան, երեխաների խնդիրները հանրության ուշադրությանը ներկայացնողներ: Սակայն միշտ էլ այս տիպի դպրոցները խուսափել են ներկայացնել իրենց խնդիրները, մի տեսակ խորհրդավոր է այստեղ, կարծես, գաղտնիքներ կան, այս պատերի ներքո:
Մեր զրույցը տիկին Դավթյանի հետ, թոթափեց լարվածությունը, սակայն մեկ այցը բավարար չէ՝ հասկանալու, թե ինչ է կատարվում շուրջդ:
-Տեղեկություններ կան, որ երեխաները, որոնք արդեն ավարտել են, շարունակում են ապրել այստեղ.
-Ոչ, չկա նման բան. Սխալ են ձեզ ասել, մենք այս տարի ծրագիր ենք անում. առաջին դպրոցը վերանորոգում ենք անում, որտեղ այդ երեխաները կարող են գնալ իրենց ապրուստը շարունակել: Ո՞նց կարող եմ պահել, ո՞ւմ հաշվին եմ պահելու:
-Պետության.
-Պետությունը թույլ չի տալիս նման բան:
-Պետությունը յուրաքանչյուր երեխայի համար գումար է հատկացնում.
-Հա, բայց ես չեմ կարող անվերջ երեխա պահել այստեղ: Մենք մի ծրագիրն արել ենք 3 տարի առաջ, 15 երեխա, որոնք ապրում էին երրորդ գյուղում: Հիմա էլ այդ նույն ծրագիրն անում ենք՝ երեխաները ապրելու են Առաջաձոր գյուղում: Այն ծնողազուրկ երեխաները, որոնք միայնակ ապրելու հնարավորություն չունեն ծրագիր ենք արել՝ Չորրորդ գյուղում առել ենք տուն, որտեղ հասարակական կազմակերպությունն է հովանավորում: Բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ՝ վերանորոգում ենք դպրոցը, որտեղ կտեղափոխվեն 10 երեխա: Խորհրդակցությանը մասնակցել է նաև սոցապնախարարությունը, որը կտրամադրի մի քանի հաստիքներ: Դա կոչվելու է սոցիալական տուն, ոնց որ ամբողջ աշխարհում է: Մյուսներն էլ ինտեգրվում են հասարակության մեջ:
-Ներառական կրթության հետ կապված ինչ-որ բաներ արվո՞ւմ են.
-Ոչ, այսպես ասեմ, սա հենց ներառական դպրոց է, այն երեխան, որն ապրում է ընտանիքում, ավելի քիչ է իր խնդիրը երևում:
-Այստեղ հիմնականում ծնողազուրկ երեխանե՞ր են.
-Ոչ, ավելին՝ մենք ծնողազուրկ երեխա գրեթե չունենք: Կա ծնող ունեցող երեխա, որը փաստաթուղթ չունի: Իսկ ծնողազուրկ համարվում են նրանք, ովքեր կամ ծնողներ չունեն, կամ ծնողները հրաժարվել են: Օրինակ, Խաչիկի հարցն եմ լուծում, հայրը՝ 10 տարի է հիվանդանոցում, մայրն էլ մահացել է, երբ ինքը 2 տարեկան էր: Փաստացի Խաչիկը համարվում է ծնողազուրկ: 9-րդ դասարանն ավարտել է, հիմա սովորում է պրոֆտեխ ուսումնարանում, հիմա ես դիմում եմ, որ նա անձնագիր ստանա: Խաչիկը նորմալ երեխա է, չի կարող այդ կառուցվող տանն ապրել, քանի որ ի վիճակի է աշխատել և բանակ գնալ:
-Աղջիկներն են շատ, թե՞ տղաները.
—Աղջիկները, ցավոք, նրանք ինչ տեսնում սովորում են, աղջիկների վարքը մեր հասարակության համար լուրջ խնդիր է: Շատ կարևոր է, որ երեխան գիշերը տանն անցկացնի՝ իր ծնողի մոտ: Բայց կան նաև հարցեր, որ օրինակ, լավ կլինի ինքը մնա այս հաստատությունում, քան տանը: Չնայած ես ցանկանում եմ, որ երեխաները շատ ժամանակ անցկացնեն տանը, այնտեղ ջերմ է մթնոլորտը:
-Սակայն միշտ չէ, որ տանը ջերմ է լինում:
-Օրինակ, Խաչիկն ավելի շատ ջերմություն ստանում է այստեղ, բայց ես ճիշտ չեմ գտնում, որ երեխան այստեղ ապրի:
-Ինչքա՞ն է տրամադրում պետությունը մի աշակերտին.
-Մոտավորապես 700-800 հազար դրամ՝ կրթության և խնամքի համար, սակայն հիմա պետությունը խնամք չի ուզում: Պետությունն ասում է՝ դուք հիմա միայն կրթություն տվեք, խնամքն ուրիշը տա, բայց խնամքի կենտրոնները միայն նորմալ երեխաների հետ են աշխատում, հատուկ կարիքավորների համար ՀՀ-ում չկան կենտրոններ: Շատ քիչ թվով դպրոցներ են մնացել, մինչև 20 թիվը նման դպրոցները կվերածվեն կենտրոնների:
-Այստեղ միայն Կապանի երեխանե՞րն են.
-Ոչ, Նուբարաշենից էլ կան, երեխա ունենք Մեղրիից, իսկ Սիսիանից չունենք: Մեր վարչության պետը խնդրեց , որ Մեղրից եկած այդ 1-ամյա երեխային վերցնեմ. երեխային լքել էր մայրը, որն ուզում էր տաներ Երևան՝ մանկատուն: Ոչ թե մանկատներում պայմանները վատն են, ո՛չ, պարզապես մանկատունը չի կարող տալ այն, ինչ տալիս են ծնողները:
— Այդ վերանորոգող կազմակերպությունն այլ աջակցություն չի ցուցաբերում:
-Դա գերմանական կազմակերպություն է, որը համագործակցում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ, աջակցում են մեզ:
-Իսկ մարզպե՞տը
-Դե այսօրվա մարզպետն իմ ընկերն է, երկու տարի է իրենք մեզ հետ աշխատում են:
-Իսկ նախկին մարզպե՞տը
-Նորմալ էր: Գիտեք ինչ, ես կարծում եմ, մարզպետը, ոչ միայն ընտրությունից ընտրություն, այլև ընդհանրապես պետք է հարգի դպրոցի տնօրենին: Այս մի մարզպետն առավել ևս ինձ համար մտերիմ մարդ է: Առաջնաձորի դպրոցի հարցը լուծվեց նրա հոր բարի կամքով: Այս շենքի երկու թևերը մինչև կառուցեն երկու տարի կտևի, ես էլ երկու տարուց թոշակի եմ գնում: Մեկ ուրիշը կգա, թե ինչպես կլինի, չգիտեմ: 30 տարի է աշխատում եմ այստեղ և ինչպես ասում են՝ ես արեցի ինչ-որ կարող եմ, եկեք և արեք ավելի լավ: Իմ նպատակն է, որ կարողանամ լուծում տալ այն խնդիրներին, որոնք ունեն այս երեխաները:
-Ուսուցիչները լա՞վ են վերաբերվում երեխաներին.
-Շատ, դե վաղուց վերացել է երեխային ծեծելը:
— Հատուկ դպրոցներում շատ խնդիրներ կան, ձեզ մո՞տ դրանք ինչ բնույթի են:
— Խնդիրներ միշտ լինում են հատուկ կարիքավոր երեխայի հետ, որովհետև նա գտնում է, թե ինքը միշտ սոված է, միշտ իրեն ինչ որ բան չի բավարարում: Ես 13 աղջիկ եմ ամուսնացրել, մեծ հարսանիքով և 15 թոռնիկ ունեմ:
— Կարողանո՞ւմ են լավ ընտանիք կազմել.
— Աղջիկներից մեկը դաստակ չունի, սակայն ամուսնացել է, շատ լավ նորմալ ընտանիք են կազմել: Ում ամուսնացրել եմ, շատ լավ ընտանիք է կազմել:
— Քանի՞ երեխա է ապրում հանրակացարանում
— 7 երեխա ապրում է հանրակացարանում: Մի մասը, որը կարող է աշխատել, որից 5-ն ինձ մոտ է աշխատում, օրինակ մի աղջիկ, որը թև չունի աշխատում է մեզ մոտ պահակ: 90%-ի ծնողներին գտել եմ, բայց ոչ ոք չի ուզում իր երեխային վերցնի:
-Իսկ կոմբինատում կա՞ն աշխատողներ:
-Ոչ, հատուկ կարիքավոր երեխաները՝ ի վիճակի չեն աշխատելու:
-Ինչքա՞ն եք վճարում՝ որպես աշխատավարձ:
-Մինիմալը 40.000, բայց բոլորին թոշակավորել եմ, անձամբ ես տարել եմ, նպաստավորել եմ: Մահճակալը, վերմակը, կահ-կարասին տվել ենք: Իրենք իրենց համար ապրում են՝ աշխատավարձով, իսկ ով չի աշխատում՝ նպաստով: Երկու տղա էլ, որ աշխատող չեն, նրանք ստանում են և թոշակ, և նպաստ: Ճիշտ է, խնդիրներ ունենք, բայց բավականին նորմալ հաստատություն է:
Հ.Գ. Մենք շրջեցինք դպրոցում, որն, իրոք, լավ վերանորոգված էր, չնայած հատուկ դպրոցներին հատուկ հոտը՝ դռնից ներս մտնելիս իսկ արդեն զգալի էր: Խնամքով հարդարված ու մաքուր էին հանրակացարանի սենյակները: Սակայն արտաքին պատշաճ տեսքի տակ, նմանատիպ հաստատություններում առկա են բազմաթիվ կնճռոտ խնդիրներ, իսկ դրանցից ամենակարևորը թերևս այն է, որ մարդկանց սոցիալական խնդիրները հասցնում են նրան, որ շատ հաճախ հատուկ դպրոցներում իրենց մանկություն են անցկացնում լիովին նորմալ երեխաներ, որոնց ծնողները ինչ- ինչ պատճառներով կամ ի վիճակի չեն պահել իրենց երեխային, կամ պարզապես չեն ուզում: Արդյունքում՝ խեղված մանկություն: Իսկ տնօրենները գնում են դրան՝ վկայակոչելով բարեգթությունը, սակայն, իրականում, երեխաների քանակ ապահովելու հարց լուծելով, չէ որ նրանցից յուրաքանչյուրը իրենց շարունակականության երաշխիքն է և եկամտի աղբյուրը:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.