Այսօր՝ ժամը 9-ից մեկնարկել է Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները: Առաջինն իր ընտրությունը կատարել է ամենատարեց փաստաբանը՝ Հայրենական պատերազմի վետերան, 89-ամյա Նարիման Միրզաբեկյանը:
Պալատի հաշվիչ հանձնաժողովի նախագահ Հաբեթնակ Պողոսյանի տեղեկացմամբ, ընտրության մասնակից փաստաբանների թիվը 1 370 է, ժամը 10:30-ի դրությամբ քվեարկել է 90 փաստաբան:
Իր ընտրությունը կատարել է նաև Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը. նա նշել է, որ քվեարկել է «հանուն փաստաբանության ապագա զարգացման»:
Նրա խոսքով, ով էլ ընտրվի, նրան կշնորհավորի, մյուսներին կմաղթի մյուս ընտրություններին դնել թեկնածությունը և հաղթել, իսկ ինքն այսուհետ ևս կշարունակի իր ակտիվ փաստաբանական գործունեությունը:
***
Փաստաբան Երվանդ Վարոսյանի ու թեկնածու Կրոմվել Գրիգորյանի վստահված անձ Վահագն Բաբայանի միջև վեճ է ծագել: Նրանք հրաժարվել են մեկնաբանել, թե ինչն է եղել վեճի պատճառը՝ միայն, որ վեճը կապ չունի պալատի նախագահի ընտրությունների հետ. այն անձնական է:
Փաստաբան Երվանդ Վարոսյանի ներկայացմամբ, խոսակցությունը ֆեյսբուքյան իր գրառումների շուրջ է եղել և լուրջ բան չկա: Չնայած ականատեսները պատմեցին, որ եղել են գոռգոռոցներ և վեճին միջամտել է հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ապետնակ Պողոսյանը:
Նշենք, որ ՓՊ նախագահի ընտրություններին ժամը 16:30-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 921 փաստաբան գրանցված 1 370-ից:
***
Ավարտվել են Հայաստանի փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները: Թեկնածուները 3-ն էին՝ Արա Զոհրաբյանը, Կրոմվել Գրիգորյանը, Տիգրան Աթանեսյանը:
Փաստաբանների պալատի փաստաբան, հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ապետնակ Պողոսյանի տեղեկացմամբ, ամեն ինչ ընթացել է սահմանված կարգով, իսկ արդյունքները հայտնի կդառնան վաղն առավոտյան:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.